Ինչն է Կարեն Բարսեղյանին համոզել գլխավորել «Գանձասար-Կապանը»

14/07/2017 schedule19:27

Կարեն Բարսեղյանը ոգեւորությամբ է սկսել աշխատանքը «Գանձասար-Կապանում»: Օրերս ստանձնել է թիմի գլխավոր մարզչի պարտականությունները: Ակումբը մեծ հավակնություններ ունի, եւ ղեկավարությունն էլ նրա առջեւ լուրջ խնդիրներ է դրել: Դա եղել է այն նախապայմաններից մեկը, որոնք Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզչին համոզել են ընդունել առաջարկը: Armtimes.com-ի հետ զրույցում մասնագետը խոսեց նոր պաշտոնի մասին:

«Առաջարկ եղավ ղեկավարության կողմից, քննարկումներ ունեցանք իրար հետ եւ ընդհանուր հայտարարի եկանք: Իմ համաձայնվելու հարցում վճռորոշ է եղել այն, որ ակումբի կողմից իմ անձի նկատմամբ հետաքրքրություն է եղել: Ինձ համար կարեւոր էին նաեւ ակումբի ամբիցիաները, նպատակները, որոնք դրված են թիմի առջեւ, դրանք համահունչ են իմ ցանկություններին: Նշեմ, որ «Գանձասարը» մեծ հավակնություններ ունի, եւ զարմանալի կլիներ, որ այդպես չլիներ, որովհետեւ, եթե նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 2-րդ տեղը, հիմա միանշանակ պետք է մտածի միայն չեմպիոնության եւ գավաթին տիրելու մասին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ակումբը բարձր մակարդակի մենեջմենթ ունի, ինչը թույլ է տալիս հավատալ, որ իրենք կարող են հասնել նպատակներին:

Բարսեղյանը չի ցանկանում նախապես խոսել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում թիմի հնարավորությունների մասին: Միայն նշում է, որ բոլորը տրամադրված են պայքարի եւ մտքում միայն բարձր հորիզոնականներն են: Ընդգծում է, որ մրցաշրջանի ընթացքում աշխատելու են մեծ նվիրումով:

«Թիմի հնարավորությունները գնահատելն անշնորհակալ գործ է մանավանդ մարզչի համար: Մենք պետք է քրտնաջան աշխատենք, ներդնենք մեր ողջ ուժերը մարզիչներն իրենց կողմից, ֆուտբոլիստներն իրենց կողմից, եւ փորձենք հասնել մեր նպատակներին: Թե ինչպես կստացվի, ցույց կտա ժամանակը»,- ասաց նա:

Նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսին. քիչ ժամանակ է մնացել, եւ այդ պատճառով թիմն ուսումնամարզական հավաքն անցկացնելու է Հայաստանում՝ Հանքավանում: Նախապատրաստության շրջանակներում 3 ստուգողական հանդիպում են ունենալու: Նախնական պայմանավորվածություն կա «Շիրակի» եւ «Բանանց 2-ի» հետ: Գյումրեցիների հետ խաղը նախատեսված է հուլիսի 23-ին, իսկ «Բանանց 2»-ի հետ՝ 30-ին: Եվս 1 հանդիպում են ցանկանում անցկացնել հուլիսի 26-ին, սակայն մրցակիցը դեռ հստակ չէ:

Շարունակվում են նաեւ թիմի համալրման աշխատանքները: Կարեն Բարսեղյանը կարծում է, որ որոշ դիրքեր ուժեղացնելու կարիք կա, սակայն դեռ հստակ չի նշում՝ որ դիրքերի մասին է խոսքը: Ըստ նրա՝ մոտ օրերս նորեկների մասին որոշակի հստակություն կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3834 դիտում

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել