Երևան
12 °C
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քիչ առաջ դատական սանկցիա կիրառեց Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի եւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի նկատմամբ: Դատարանը նաեւ որոշեց նրան պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:
Նշենք, որ Զաքարյանն ու Նինա Կարապետյանցը լքել էին նիստերի դահլիճը, քանի որ դատարանը չէր ապահովել իրենց պաշտպանյալների ներկայությունը նիստերի դահլիճում:
Ապա դատարանը որոշեց հանրային պաշտպան Աննա Ջուվանովային ներգրավվել որպես ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան: Ամբաստանյալի կարծիքը լսելու համար դատարանի որոշմամբ նիստերի դահլիճ բերվեց 10 ժամով հեռացված Գալուստ Գրիգորյանը: Վերջինս դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ Աննա Ջուվանովա անձի դեմ առարկություն չունի, սակայն հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից: «Ինձ պաշտպան պետք չի, երբ ես պաշտպանի կարիք ունենամ, ինքս միջնորդություն կներկայացնեմ, ես պաշտպան ունեմ»,- ասաց Գալուստ Գրիգորյանը: Դատարանը պարզաբանեց, որ նրա նախկին պաշտպանը դադարեցրել է աշխատանքային պայմանագիրը Հանրային պաշտպանի գրասենյակի հետ եւ քանի որ նա հեռացված է նիստերի դահլիճից, ուստի պաշտպանի ներկայությունը պարտադիր է: «Այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ կանչել եւ հարցեր տալիս»,- նկատեց ամբաստանյալը: Դատարանը կրկին հեռացրեց Գալուստ Գրիգորյանին նիստերի դահլիճից եւ որոշեց հանրային պաշտպան Աննա Ջուվանովային ներգրավվել որպես Գրիգորյանի պաշտպան:
Այս որոշման դեմ առարկեց հենց ինքը՝ Աննա Ջուվանովան՝ նշելով, որ անձն ունի իր ընտրված պաշտպանը, հրաժարվում է իր ծառայություններից, ուստի իր դատական նիստերի դահլիճում գտնվելը ինքնանպատակ է: Միաժամանակ պաշտպանը նշեց, որ ինքը կնստի ապակիներից այն կողմը գտնվող նիստերի դահլիճում, սակայն որպես պաշտպան չի մասնակցի: «Ես կգտնվեմ ապակիներից այն կողմ գտնվող նիստերի դահլիճում»,- ասաց Ջուվանովան: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, թե Ջուվանովան առանց նախագահողի թույլտվության լքեց նիստերի դահլիճը, ուստի հեռանում է խորհրդակցական սենյակ՝ հանրային պաշտպանի վարքագծին գնահատական տալու:
Մեր զրույցում հանրային պաշտպան Աննա Ջուվանովան ասաց, որ եթե դատարանն իր նկատմամբ սանկցիա կիրառի, ապա դա ապօրինի կլինի: «Ես դատարանի դահլիճից չեմ հեռացել, ես հեռացել եմ ընդամենը պաշտպանի համար նստելու աթոռից»,- ասաց նա: Մեր հարցին, եթե ամբաստանյալը հրաժարվում է հանրային պաշտպանից, սակայն դատարանը, այնուամենայնիվ, պաշտպան է ներգրավում, ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում, Ջուվանովան ասաց. «Սա, ճիշտն ասած, օրենքի բացն է, սակայն իմ խնդիրը չի օրենքի բացը փակելը: Ինձ համար կարեւոր է, որ այն անձը ում պետք է պաշտպանեմ, գոնե դրա համաձայնությունը տա ես չեմ պատրաստվում պաշտպանել մի անձի, որը չի ցանկանում, որ ես դա իր համար անեմ»,- ասաց Ջուվանովան:
Դատարանը Ջուվանովայի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը կհրապարակի 30 րոպեից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT