Երևան
12 °C
Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը բավարարելու Վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ոստիկանությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Դատարանը, սակայն որոշել է ոստիկանության բողոքը քննել երկու տարի հետո՝ 2019 թվականի մայիսի 29-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, մայիսի 15-ին մերժել էր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու հարցով անցկացված երթի առնչությամբ ոստիկանության հայցը, իսկ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը՝ բավարարել:
Ոստիկանությունը ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել պահանջելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկել:
Իսկ Արգիշտի Կիվիրյանը հակընդդեմ հայցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջի վերաբերյալ 15.01.2015թ. կազմակերպված հավաքի հետ:
Մեր զրույցում Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ բողոքի քննությունը երկու տարի հետո նշանակելը խնդիրներ է առաջացնում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության տեսանկյունից՝ անկախ այն հանգամանքից, որ իրենց հայցը բավարարված է, իսկ ոստիկանության հայցը՝ մերժված:
«Եվրոպական դատարանը դիրքորոշում է արտահայտել նշված հարցի առնչությամբ՝ նշելով, որ տվյալ դեպքում, թեկուզ, եթե անձի խախտված իրավունքը դատական կարգով վերականգնվել է, դեռեւս չի նշանակում, որ տվյալ դեպքում ողջամիտ ժամկետների մասով չի խախտվել անձի իրավունքը, եթե օրինակ գործընթացը տեւել է մի քանի տարի: Այս պահի դրությամբ մենք ունենք նմանատիպ մեկ գործ, որով փաստացի հայցադիմում էր ներկայացվել խախտված իրավունքների վերականգնման համար, եւ այդ գործը տեւել 9 տարի: Մենք ներկայացրել ենք դիմում եվրոպական դատարան եւ հիմա Եվրոպական դատարանը, ըստ էության, ընդունել է վարույթ, եւ Կառավարությանը ժամկետ է տվել մինչեւ հոկտեմբերի սկիզբը, որպեսզի այդ գործով ներկայացնի իր հակափաստարկները: Այսինքն՝ Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձնում գործի քննության ողջամիտ ժամկետներին»,- մեր զրույցում մանրամասնեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Ըստ նրա՝ այստեղ դատարանի ծանրաբեռնվածության հարց կա, բայց Կիվիրյանի կարծիքով դատական համակարգը պետք է ինչ-որ ձեւով այդ հարցը կարգավորի, լուծի: Եթե ծանրաբեռնվածության խնդիր կա, թող աշխատակազմն ընդլայնեն, կամ դատարանների քանակը ավելացնեն, թող ապահովեն բոլոր այն անհրաժեշտ միջոցներով, որպեսզի քաղաքացիներն այսքան դատական քաշքշուկների մեջ չընկնեն: Դատարանի ծանրաբեռնվածությունը չպետք է ազդի իրականում գործի քննության ողջամիտ ժամկետների վրա, որովհետեւ իրականում երկարատեւ պրոցեսները նաեւ բերում են նրան, որ անձն իր խախտված իրավունքների համար դառնում է անտարբեր, այսինքն՝ իրեն արդեն սկսում է չհետաքրքրել՝ կվերականգնվի՞ իր խախտված իրավունքը, թե՞ ոչ»,- ասաց Կիվիրյանը:
Ընդհանուր առմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վարչական դատարանը նիստի օր է նշանակում բավականին ուշ՝ մասնավորապես մեկ տարի հետո, սա որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ այն դեպքում, երբ ինչ-որ կազմակերպության գույքի վրա արգելանք է դրվում:
Այս առնչությամբ Արամազդ Կիվիրյանն ասաց. «Վարչական դատարանը սպեցիֆիկ դատարան է, այսինքն՝ կողմերից մեկը, բնականաբար, պետական մարմինն է, ու տարաբնույթ իրավիճակներ կարող են տեղի ունենալ: Օրինակ՝ հայցի ապահովման միջոց է կիրառված, հարկային ակտ է վիճարկվում եւ ստացվում է, որ նույն կազմակերպության դեմ դրված արգելանքը շարունակվում են տարիներ շարունակ մնալ: Անձը գտնվում է անորոշության մեջ՝ չիմանալով հայցը բավարարվում է, չի բավարարվում, որպեսզի հասկանա, թե ինչպես ծրագրի իր հետագա քայլերը: Սա լուրջ խնդիր է առաջացնում ցանկացած կողմի համար, կարծում եմ, որ այդ անորոշությունը ձեռնտու չէ թե՛ հայցվորին, թե՛ պատասխանողին»,- հավելեց Կիվիրյանը:


Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT