Աղվան Հովսեփյանի եղբոր հանձնարարությամբ բնակարանից զրկել են քաղաքացուն (տեսանյութ)

17/08/2017 schedule00:05

Քաղաքացի Խոսրով Հովհաննիսյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբոր) հանձնարարությամբ զրկվել բնակարանից:

Խոսրով Հովհաննիսյանը 2008 թվականին ցանկացել է բնակարաններից մեկը վաճառել (Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում), որպեսզի իր տնտեսական գործունեությունը բնականոն շարունակի: Խոսրով Հովհաննիսյանի եղբայրը՝ Գառնիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով եղբոր մտադրության մասին, առաջարկել է գյուղատնտեսական վարկ վերցնել, մի մասը տրամադրել իրեն, իսկ մյուս մասով գործող խանութի աշխատանքները կազմակերպել: Եղբոր առաջարկով գրավադրել են Խոսրով Հովհաննիսյանի տներից մեկը, որտեղ ապրել է Գառնիկ Հովհաննիսյանը ու 50 միլիոն դրամ գումար են վերցրել բանկից, որից 10 միլիոնը խանութի համար պետք է օգտագործվեր, իսկ 40 միլիոնը Գառնիկ Հովհաննիսյանի՝ ապագա ֆերմայի:

Գործարքն անելուց հետո Գառնիկ Հովհաննիսյանը եղբորից պահանջել է մյուս տունը տրամադրել իրեն, որպեսզի ինքը մարի 40 միլիոն դրամի պարտավորությունը: Այս առաջարկը Խոսրով Հովհաննիսյանը մերժել է:

2011 թվականին Խոսրով Հովհաննիսյանն իր մյուս բնակարանը գրավադրել է այլ նպատակով, իսկ առաջին բնակարանի համար հարազատ եղբայրն այլեւս վճարումներ չի իրականացրել:

2012 թվականին Խոսրով Հովհաննիսյանը տեղեկանում է, որ բանկը պահանջել է գրավադրված բնակարանն ազատել: «Իրեն ասել են՝ այս ինչ ես անում, ասել է 50-60 հազար դոլար ծախսել եմ, որ տուն գնեմ, տվել եմ, այս վիճակով տունն առել եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վտարման հայցով դիմել են դատարան, որպեսզի եղբայրն ազատի այն բնակարանը, որտեղ ապրում է, եւ որը հանդիսանում է Խոսրով Հովհաննիսյանի երկու բնակարաններից մեկը: Գառնիկ Հովհաննիսյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացնում դատարան: Առաջին ատյանի դատարանը Գառնիկ Հովհաննիսյանի օգտին է վճիռ կայացնում, որից հետո Խոսրով Հովհաննիսյանը դիմում է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչում հաղթելուց հետո պարտվում է վճռաբեկ դատարանում:

«Դատարանն ի՞նչ իրավունքով է իմ բնակարանը վաճառել Գառնիկ Հովհաննիսյանին: Ես խնդրում եմ, որպեսզի իմ իրավունքները վերականգնվի»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ դատարանի վրա ճնշում է գործադրվել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կողմից:

«Խոսակցություններ եմ լսել, ոչ թե մի հոգուց, այլ շատ մարդկանցից, որ դրա ետեւում կանգնած են Հովսեփյանները, Հովսեփյան Ռուբենը: Ես զանգահարել եմ Հովսեփյան Ռուբենին, ասել եմ՝ խոսելու խնդիր ունեմ, ինքն ինձ շատ սիրալիր ընդունեց, բա, Խոսրով ջան, պրոբլեմ չկա: Հանդիպել ենք, այն ժամանակ ինքը պատգամավոր էր: Հանդիպել ենք Հալաբյան փողոցի իր շտաբում: Հարցրել եմ իրեն, ասել եմ՝ նման խոսակցություններ եմ լսել, որ ինչ-որ դուք եք հովանավորել: Ինքը չհրաժարվեց, ասեց՝ այո, ես խառնվել եմ: Ես իրեն չեմ ասել, որ դու ես խառնվել, այլ իրեն հարցրել եմ: Ինքն ինձ ասել է, որ այո, ես խառվել եմ, հանձնարարել եմ Բարսեղյան Վարդանին: Ասել եմ՝ Բարսեղյան Վարդանն ո՞վ է: Ասել է՝ մեր նախկին Մաշտոցի դատախազը, նա է զբաղվել այդ հարցով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մինչ օրս ոչ մի կերպ չի կարողանում իր սեփականության իրավունքը վերականգնել:

Խոսրով Հովհաննիսյանը դիմել է Սերժ Սարգսյանին, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՄԻՊ-ին, հատուկ քննչական ծառայությանը, սակայն որեւէ տեղաշարժ գործում չի եղել:

«15 օր առաջ դիմել եմ ՀՔԾ Ռուբեն Հովսեփյանի մասով: Կարճել են այդ գործը, ուր դիմում եմ՝ քննիչները քննություն չեն իրականացնում, կարճում են, դատարանները՝ մերժում են»,- նշեց Խոսրով Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրկին դիմելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որից հետո ինքն իր իրավունքները ինքնուրույն կպաշտպանի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6057 դիտում

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ