Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում

Արդեն մեկ ամիս է լայնորեն շրջանառվում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեման: Խոսակցությունը բացվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունից: Մարուքյանը թեմային անդրադարձել է հուլիսի 18-ին, Ռուսաստանում վարորդական իրավունքների հետ կապված խնդրի մասին խոսելիս: Հիշեցնենք` ՌԴ Պետական դումայի ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլ երկրների՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները ուժ չունեն ՌԴ-ում, ինչը նշանակում է, որ տասնյակ հազարավոր հայ վարորդներ կզրկվեն ՌԴ-ում իրենց աշխատանքից:

Ահա այս համատեքստում Մարուքյանը հուլիսի 18-ին հայտարարեց. «Պետք է ուղղակի կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որը որպես միջազգային փաստաթուղթ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ցանկացած այլ ակտ, որն ընդունվել է Պետդումայի կողմից, հիմա եթե դա չեն կիրառելու Եվրասիական համաձայնագրի այդ կետը, Հայաստանը պետք է Եվրասիական միությունից դուրս գալու հարց բարձրացնի»։

Այս ընթացքում տարբեր զարգացումներ եղան, նույն ԵԱՏՄ խորհուրդը վերջին նիստում որոշում կայացրեց հանձնարարել անդամ երկրների կառավարություններին վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման գործընթաց սկսել: Այսինքն՝ այն հիմքը, որ ընդգծել էր Էդմոն Մարուքյանը որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու նախապայման, ըստ էության, վերացավ:

Եվ, այնուամենայնիվ, հարցը հայկական օրակարգից դուրս չեկավ: Մեդիայում այս մեկ ամսվա ընթացքում ամենից շատ շոշափված թեման, թերեւս, դա է: Իշխանության ներկայացուցիչները, բնականաբար, իրենց անհամաձայնությունն էին հայտնում «Ելք»-ի հնչեցրած առաջարկին, միեւնույն ժամանակ, սակայն, մեղադրելով դաշինքին այս հարցում միասնական դիրքորոշում չունենալու մեջ: Կամ ընդգծում էին, որ դա ընդամենը կարծիք է եղել, այնինքն՝ դաշինքը ինստիտուցիոնալ առաջարկ չի ներկայացրել:

Մամուլում խնդրի արծարծման ինտենսիվությունից եւ ծավալից տպավորություն էր ստեղծվում, որ նպատակ կա «Ելք» դաշինքին դրդելու ավելի կոնկրետ քայլ անել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ուղղությամբ: Դատելով հրապարակումների մեջ ամենից հաճախ հանդիպող շեշտադրումից, այն է՝ դաշինքում տարակարծություններ կան խնդրի առնչությամբ, կարող էր տպավորություն ստեղծվել անգամ, որ թեմայի լայն շրջանառության անտեսանելի նպատակը «Ելք» դաշինքի պառակտումն էր, ինչի մասին կանխատեսումներ եւ վերլուծություններ էին անում նաեւ քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները:

Ու, թերեւս, պետք է հետաքրքրությամբ սպասեինք ԱԺ առաջիկա նստաշրջանին, հասկանալու համար` արդյո՞ք «Ելք»-ում միասնական են այս հարցում, կամ արդյո՞ք որեւէ կոնկրետ քայլ կանեն, թե՞ ոչ: Սակայն երկու օր առաջ սենսացիոն զարգացումը լույս սփռեց Հայաստանում մեկ ամիս տեւող այս գործընթացի վրա: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին անցած ուրբաթ հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ:

«Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,- ասաց նա։

Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաեւ ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանը այդ գործընթացից: Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ  ԵԱՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանեւրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար: Կան նաեւ կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ հարցը կլուծվի` այդպես էլ որեւէ դիվիդենտ մեր երկրին չբերելով:

Նման մտահոգություն իսկապես կա, եւ դա առաջին հերթին կարելի է տեսնել թուրք նախարարի հայտարարության տողատակում: Նա ասում է, որ իրենք ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկություն են ստացել: Բնականաբար, այդ առաջարկությունը Թուրքիան ստացել է ԵԱՏՄ ղեկավար մարմնից: Իսկ արդյո՞ք Հայաստանն իր համաձայնությունը տվել է նման առաջարկ ներկայացնելու համար:

Եթե ՀՀ իշխանությունները այս գործընթացում մանեւրելու, Հայաստանի շահը առաջ մղելու եւ օգուտներ քաղելու նպատակ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ ի սկզբանե պաշտպանեին այդ գաղափարը: Մինչդեռ Հայաստանում արդեն մեկ ամիս բարձր հնչող քննարկումը, թե մեր երկիրը պետք է լքի ԵՏՄ-ն, հուշում է, որ նույնիսկ այդ առաջարկությունն արվել է` շրջանցելով Հայաստանի տեսակետը: Իսկ  ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումները Հայաստանի պատասխանն են դրան:

Որ Հայաստանի համար գործընթացն այնքան էլ նպաստավոր չի սկսվել, վկայում է նաեւ պաշտոնական Երեւանի արձագանքը թուրք նախարարի հայտարարությանը: «Նախ՝ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- ասել է ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Թեեւ սահմանի թեման շոշափելը կարող է հույսեր առաջացնել, որ այդ հարցը, այնուամենայնիվ, կարող է տեղ գտնել օրակարգում: Լավատեսության հիմքերը, սակայն չափազանց մշուշոտ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8976 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ