Երևան
12 °C
Իջեւանի թիվ 3 դպրոցի մի խումբ ծնողներ եւ ուսուցիչներ դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին խնդրելով «իրենց ցավին դարման անել»: Այդ դիմումը նրանք տարածել են լրատվամիջոցներում:
Նրանց դիմումում, մասնավորապես, ասված է. «Ձեր ելույթներում բազմիցս նշվել է այն միտքը, որ դպրոցի տնօրենը պետք է լինի գրագետ, հավասարակշիռ եւ հասարակության մեջ հարգանք վայելող անձ: Սակայն նույնը չէինք ասի երեք տարի տնօրենի պաշտոնը վայելող Պողոսյանի մասին, որը նշանակվել է Տավուշի մարզպետի թեթեւ ձեռքով:
Նա մինչ այդ աշխատել է Իջեւանի թիվ 5 դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ /ինչպես ինքն է նշում, բացի շվիշտոկից /սուլիչից/ ուրիշ ոչինչ չի իմացել/: Բախտի չար պատահականությամբ բազմել է տնօրենի գահին եւ ոտնահարում է ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների արժանապատվությունը: Եթե աշակերտի համար տնօրենը պետք է լինի օրինակելի, կիրթ անձնավորություն, ապա ինչպես կարելի է դպրոցի տնօրեն լինի մի անձ, որը զուրկ է տարրական գիտելիքներից եւ վարվեցողության կանոններից: Աշակերտները գտնում են, որ կարելի է առանց գիտելիքներ ունենալու դառնալ տնօրեն:
Ի՞նչ կարելի է մտածել մի տնօրենի մասին, որը մտածում է միայն իր գրպանի մասին: Երեք տարվա ընթացքում հասցրել է իր տնօրենի 150 000 դրամով եւ մեքենա գնել, եւ տան շինարարությունը շարունակել, եւ կնոջը վճարովի կրթության տալ… Այստեղ ուզում ենք նշել, որ կինը 2 տարի գրանցված է եղել որպես դռնապան եւ ոչ մի անգամ չի բացել դպրոցի դուռը:
Դպրոցը դարձրել է սեփականություն: Աշխատանքի է ընդունել իր ընկերներին, ընկերների կանանց, եղբոր կնոջը, հորաքրոջ հարսներին, իսկ իր «ծանոթուհուն» ընդունել է ներառական ծրագրում որպես հատուկ մանկավարժ եւ հաճախակի պարգեւատրում է: Առանց մրցույթի ուսուցիչ է ընդունել աշխատանքի, որի համար տեսչության ստուգումից հետո նկատողության չի արժանացել: Երկար դասամիջոցներին փակում է դպրոցի դռները, որպեսզի սեփական բիզնեսը ծաղկում ապրի, իսկ ինչ պատասխան կտա ծնողներին, երբ որեւէ աղետ լինի կամ որեւէ ոտնձգություն լինի թշնամու կողմից /ապրում ենք սահմանամերձ գոտում/:
Նա իր առաքելությունը սկսել է բակի ծառահատումներով: Ուրախանում է, երբ երեխաները բացակայում են, նրանց սննդից օգտվում են տնօրենի խոզերն ու սագերը:
Արհմիության կողմից տրված գումարները տնօրինում է իր ցանկությամբ, առանց հաշվի առնելու ուսուցչին կարծիքները, մի մասն էլ գրպանում է: Քառօրյա պատերազմի ժամանակ ուսուցիչների գումարը պետք է փոխանցեր, բայց այդպես էլ չփոխանցեց: Այդ տնօրենը ինչ պետք է իմանա պատերազմի եւ բանակի կարեւորությունը, երբ ինքը խուսափել է ծառայությունից: Եվ այդպես շարունակ…
Ինչպես կարելի է երազել ամուր պետության մասին, եթե պետության հիմք հանդիսացող դպրոցը տնօրինում է նման տգետ, Աբիսողոմ աղային հիշեցնող տնօրեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT