Երևան
12 °C
«Մենք գործում էինք, ռազմական լեզվով ասած, երկու թատերաբեմում: Երկու օր զուգահեռ աշխատանքն էր տարվում եւ Արտավանի անտառներում, եւ Խոսրովի արգելոցում: Իհարկե, տեխնիկական միջոցները, ամենագնաց մեքենաները, որոնք կարող էին եւ անձնակազմ տեղափոխեին, եւ ուղղաթիռները, որոնք Զինված ուժերի կողմից կիրառվում էին, թույլ չէին տալիս արձագանքել պատշաճ ձեւով»,- այս մասին կառավարության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Խոսրովի արգելոցի եւ Արտավանի հրդեհների մարման գործընթացին:
Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին նաեւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյան:
Հրդեհի մարման բարդությունների մասին խոսելիս Դավիթ Տոնոյանը առանձնացրեց նաեւ ռելիեֆի կտրտված լինելու եւ ուժեղ քամու հանգամանքը: «Որոշ եզրակացություններ արվել են, ներկայացվել են հանրապետության նախագահին եւ վարչապետին, մեր հագեցվածությունը բարձրացնելու առումով: Ժամանակի առումով հաշվարկներն իրականացվել են եւ այդ պահին էլ դիմել ենք, եւ շատ կարճ ժամանակահատվածում ստացել ենք աջակցությունը, որովհետեւ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու: Երբ որ սկսվեցին այրվել անտառները, այլ ոչ թե խոտածածկ տարածքները, միանգամից դիմեցինք»,- մանրամասնեց արտակարգ իրավիճակների նախարարը:
Հարցին՝ աղետից հետո՞ եք մտածում տեխնիկական հագեցվածությունը բարձրացնելու մասին, ԱԻ նախարարն ասաց, որ արվում է ամեն ինչ, որ տեխնիկական հագեցվածությունը բարձրացվի: «Անտառների հրդեհաշիջման տեխնիկայի հագեցվածությունն այլ է, քաղաքում հրդեհների մարման մարտավարությունն՝ այլ: Այլ տեխնիկաներ են օգտագործվում: Այն ինչ մենք ունենք, օգտագործվել է ամբողջովին: Ծավալը մեծ է եղել, մեր համար անհաղթահարելի, դիմել ենք ռուսաստանյան մեր գործընկերներին»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը հիշեցրեց, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ օգտագործվել են զինված ուժերի տեխնիկական միջոցներն ու անձնակազմը, եւ ինքը նախընտրում է, որպեսզի պաշտպանության նախարարությունում ձեռք բերվեն տեխնիկական միջոցներ, որոնք կօգտագործվեն նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության խնդիրները լուծելու համար:
«Խոսրովի անտառ» արգելոցում հեռահաղորդակցության ցանցի բացակայության վերաբերյալ հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց, որ վարչապետի եւ նախագահի հանձնարարությամբ բնապահպանության նախարարը մեկ անգամ արդեն խոսել է բջջային կապի օպերատորների հետ, որոնք լուծումներ առաջարկում են եւ մոտ ժամանակներում հնարավոր է կապն ապահովվի:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ այժմ բանակցություններ են ընթանում, եւ փնտրում են այն վայրերը, որտեղ պետք է տեղակայվեն համապատասխան կայանները: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հույս ունեն, որ առաջիկա 20 օրվա ընթացքում այդ խնդիրը կլուծվի: Նախարարությունը ցանկանում է արգելոցում Wi-Fi սարքավորումներ տեղադրել, որը կօգնի նաեւ մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին:
Դավիթ Տոնոյանը խոսելով վնասի նախնական չափի մասին ասաց, որ արգելոցի տարածքում այրվել է 1600 հա տարածք, որից անտառածածկ տարածքը կազմել է 250 հա: Բնապահպանության նախարարն էլ հավելեց, որ լրագրողները կարող են վստահ լինել, որ վնասի վերաբերյալ նախարարությունը որեւէ բան թաքցնելու նպատակ չունի: «Մենք մի քանի աղբյուրներ ենք համադրելու, որպեսզի ունենանք առավելագույն ճշգրիտ պատկեր: Այն ինչ այս պահին ներկայացվեց անտառի մոնիտորինգի նախնական տվյալներն են: Ուզում եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ չի լինելու որեւէ բան, որ կմտածեք կարող է թաքցնում ենք: Ոչ, այդպիսի խնդիր չկա, ավելին, մենք ուզում ենք ավելի պարզ, տեսանելի, հասկանալի եւ հրապարակային գնահատականներ հնչեցնենք այս մասով, որպեսզի հետագայում վերականգնողական աշխատանքները լինեն ավելի նպատակային եւ ողջ հասարակության ներգրավմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ կա հարուցված քրեական գործ եւ սպասում են իրավապահների գնահատականին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT