Երևան
12 °C
16:05- «Նաիրիտի» տարածքում տեղի ունեցած հրդեհից առայժմ վտանգներ չկան, ամեն ինչ վերահսողության տակ է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ «Նաիրիտում» եղել է քիմիական հումք: Նա ասաց, որ հրդեհից առաջաց ծուխը վտանգ չի առաջացնում հանրությանը, ծուխը շնչելուց հետո պարզապես քաղաքացիներն իրենց վատ կզգան: Փրկարար ծռայության ղեկավարն ասաց, որ փրկարարները հիմա սառեցման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի հրդեհը չտարածվի:
Հարցին, թե ինչից է առաջացել հրդեհը, ԱԻՆ ՓԾ ղեկավարն ասաց, որ չի կարող ասել, ըստ նրա՝ հրդեհաշիջման աշխատնքներից հետո նոր միայն հնարավոր պատճաների մասին կարող են խոսել:
Այս պահին աշխատնքները շարունակվում են:
15:30- Armtimes.com-ի թղթակիցը «Նաիրիտ» գործարանի տարածքից հաղորդում է, որ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարվել է երկու փրկարար: Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ նա ականատես էր եղել, որ տարածք մուտք են գործել շտապօգնության երկու բրիգադ:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, պատասխանելով հրդեհից տուժածների մասին մեր հարցմանը, ասել էր, թե այդպիսիք չկան, իսկ շտապօգնության բրիգադները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն: Ընդ որում, այս պահին նրանց թիվը ոչ թե երկուս է, այլ չորս:
15:10- «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից` անդրադառնալով armtimes.com-ի հարցին, թե այրվող տարածքին մոտիկ ապրող բնակիչներն ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն` իրենց առողջությունը եւ անվտանգությունը պաշտպանելու համար:
Առայժմ, սակայն չի նշվում, թե ինչ նյութ է այրվում գործարանում:
Այսօր` օգոստոսի 28-ին` ժամը 13:10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել եւ հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ի սահմաններում:
15:00- Հրդեհը դեռեւս հանգցված չէ, չնայած նրան, որ մեծ թվով հրշեջներ են աշխատանում տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր չկան, վիրավորների մասին տեղեկություն չկա, բայց շտապօգնության երկու մեքենա մուտք գործեցին գործարանի տարածք:
«Նաիրիտի» աշխատակիցների պնդմամբ՝ հրդեհը բռնկվել է շոգ եղանակի հետեւանքով, պայթյունի ձայն իրենք չեն լսել:
Տարածքում նաեւ կան «Սանիտեք» ընկերության ջրով բեռնված մեքենաներ:
Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այսօր բռնկված հրդեհը սաստկանում է: Գործարանի մուտքերի մոտ լրագրողների տեղաշարժը սահմանափակված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Գործարան են ժամանում մեծ թվով հրշեջները, սակայն բռնկված հրդեհը սաստկանում է, կրակի տրամագիծը մեծանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ oգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT