Սերժ Սարգսյանը պատասխանեց Պուտինին եւ Հոգլանդին. Ալիեւի հետ հանդիպման թեման փակվում է

Սերժ Սարգսյանի պատասխանը ռուս-ամերիկյան ճնշումներին ավելի շուտ եղավ, քան կարելի էր ակնկալել: Շաբաթ օրը  Սարգսյանը ավանդույթի համաձայն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, պատվոգրեր հանձնել, ողջույնի խոսք ուղղել, ինչպես նաեւ՝ պատասխանել է երիտասարդների հարցերին: Քիչ առաջ «Արմենպրեսը» որոշակի մանրամասներ հաղորդեց նշյալ հարցուպատասխանից:

«Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը:

«Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է նախագահ Սարգսյանը»,-փոխանցում է «Արմենպրեսը»։

Պատկերացնելու համար, թե ինչ նշանակություն ունեն Սերժ Սարգսյանի այս խոսքերը, պետք է հիշել, որ նա պարբերաբար փակ հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, որոնց ժամանակ պատասխանում է նրանց հարցերին: Սակայն միշտ չէ, որ այդ հարցուպատասխանի բովանդակությունը հրապարակայնացվում է: Առավել եւս դժվար է պատկերացնել, որ «Բազեականները» իսկապես հետաքրքրված էին Սարգսյան-Պուտին հանդիպումով կամ ԵԱՀԿ ՄԽ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունով:

Սերժ Սարգսյանին պետք է եղել խոսել այս երկու իրադարձությունների մասին, եւ դրա համար ընտրվել է երիտասարդների հետ հարցուպատասխանի ֆորմատը:

Նման անհրաժեշտություն առաջացավ Հայաստանի վրա ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ ռուս-ամերիկյան ճնշումներից հետո:

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հարցի մասին ինքն է խոսել, այն էլ՝ հպանցիկ: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը լսողի դերում է եղել եւ ոչինչ չի պատասխանել: Եթե նույնիսկ այդպես չէ, ապա Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում է, որ էական չէ, թե ինչ է ասել ՌԴ նախագահը:

Բացի այդ, իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում էր աշնանը Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին: Ու քանի որ Իլհամ Ալիեւը նույնպես մեկ ամիս առաջ ՌԴ նախագահի հետ էր հանդիպել, սպասվում էր, որ Պուտին-Ալիեւ, Սարգսյան-Պուտին Սոչիի հանդիպումների ժամանակ կորոշվի նաեւ ԼՂ հարցով նախագահների մակարդակով հանդիպման ճակատագիրը:

Ասելով՝ «Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», Սարգսյանն ըստ էության փակում է այդ հանդիպման թեման:

«Արմենպրեսը» նաեւ հաղորդում է. «Սարգսյան- Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջև կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ:

«Հոգլանդը թողնում է իր աշխատանքը և մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետև մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձևավորվել, որովհետև այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր»:

Սարգսյանը, փաստորեն, չի բացառել, որ Հոգլանդի հայտարարությունը կարող էր կապ ունենալ Սոչիում իր եւ ՌԴ նախագահի հանդիպման հետ: Իսկ դա նշանակում է, որ այդ կապը 100 տոկոսանոց է, եւ Հայաստանի ղեկավարությունը չի կասկածում դրանում:

Այդ դեպքում, ո՞րն է Սարգսյանի պատասխանը Հոգլանդին: Հոգլանդն այլեւս պաշտոնաթող  համանախագահ է, եւ նրա խոսքերը որեւէ նշանակություն չունեն:

Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ որեւէ «այդպիսի» հարց չի քննարկվել, իսկ Հոգլանդի խոսքը որպես Մինսկի խմբում համանախագահի խոսք, այլեւս կորցրել է իր արժեքը:

Ռուս-ամերիկյան ճնշումներն, այսպիսով, եռագույն հագած երիտասարդների առաջ գեղեցիկ փաթեթավորվեցին մեկ փաթեթի մեջ եւ ետ ուղարկվեցին հեղինակներին:

Սարգսյանը եւս մեկ կարեւոր հայտարարություն է արել. նա ասել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,-ասել է նա:

Այդ փաստաթուղթը չստորագրելու պատճառները նույնպես Ռուսաստանում են: Այս պահին դրանք մենք, փաստորեն, չունենք, բայց մինչեւ աշուն կարող ենք նաեւ ունենալ: Հայաստանում շատերն են թերահավատ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն իսկապես կստորագրվի: Պարզվում է, դրա համար իսկապես լուրջ հիմքեր կան: Դատելով Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից, նա ՌԴ-ի հետ սույն փաստաթղթի շուրջ քաղաքական առեւտուր է անում: Չենք կարող ասել, ինչ է ցանկանում չստորագրելու դիմաց, բայց ակնհայտ է, որ եթե ստանա այն, ինչ ակնկալում է, ապա փաստաթուղթը չի ստորագրվի, որովհետեւ այդժամ չստորագրելու համար պատճառները կհայտնվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13331 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս