Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի օգոստոսի 25-ի համարում
Ինչ շենքեր կմատնանշեն երեւանցիները, եթե առաջարկվի թվարկել Երեւանի ամենահայտնի կառույցները՝ կառույցներ, որոնք, պատկերավոր ասած, Երեւանի խորհրդանիշներն են: Թվարկվածների շարքում, ասենք՝ օպերայից, մարզահամերգային համալիրից, Մատենադարանից եւ մի քանի այլ շենքերից բացի, երեւանցին անպայման կհիշատակի «կրծած կուկուռուզը»՝ Երիտասարդական պալատը: Սա իրոք Երեւանի խորհրդանիշներից մեկն է, եւ Երեւանը օտարերկրյա հյուրերին ներկայացնող գունազարդ հրատարակությունների եւ բուկլետների մեջ կա նաեւ Երիտասարդական պալատի լուսանկարը: Եւ հիմա բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ շուտով այս խորհրդանիշը կդառնա պատմություն՝ հին Երեւանի արդեն գոյություն չունեցող խորհրդանիշ:
Այս տարվա հուլիսի կեսերին Երիտասարդական պալատի սեփականատերը՝ «Ավանգարդ մոտորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանը դիմել է շենքի ճարտարապետներ Արթուր Թարխանյանին, Հրաչ Պողոսյանին եւ Սպարտակ Խաչիկյանին ու հայտնել, որ ցանկանում է վերակառուցել շենքը՝ դարձնելով ժամանակակից հյուրանոց, եւ առաջարկել է կատարել նախագծման աշխատանքներ: Ճարտարապետները մոտ մեկ ամսվա ընթացքում ներկայացրել են մի քանի առաջարկ, որոնք բոլորն էլ ենթադրում են, որ շենքի արտաքին տեսքը չի փոխվելու: Դրանցից մեկով նախատեսվում է, որ շենքը ամբողջությամբ մնում է նույնը, եւ փոխվում է միայն ներքին կառուցվածքը, մյուսով՝ նախատեսվում է ավելացնել մի քանի հարկ ու արտաքինից ինչ-ինչ ձեւափոխումներ անել, մի այլ տարբերակով՝ շենքը մասամբ կամ ամբողջությամբ քանդվում է, եւ դրա փոխարեն կառուցվում է գրեթե նույն արտաքինով, բայց զգալիորեն ավելի մեծ՝ 26 մետրի փոխարեն 36 մետր տրամագծով շենք:
«Մեր առաջին նախագիծը նա (Է. Ավետիսյանը-խմբ.) հավանեց եւ ուղարկեց արտասահմանյան հյուրանոցային տարբեր ընկերություններ՝ կարծիքներ հավաքելու նպատակով»,-մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետներից մեկը՝ Հրաչ Պողոսյանը: Սակայն հետո, ըստ Հ.Պողոսյանի, սեփականատիրոջ պահանջները փոխվել են. «Երեք աստղը դարձավ 4, 4-ը՝ 5, 25 քմ մակերեսով սենյակները պետք է դառնային 33-35 քմ, եւ սենյակների առաստաղները պետք է բարձրանային»: Սեփականատիրոջ պահանջների փոփոխության հետ մեկտեղ՝ փոփոխվել են նաեւ ճարտարապետների առաջարկները, այդուհանդերձ՝ օգոստոսի կեսերին ճարտարապետների եւ Էդ. Ավետիսյանի հանդիպման ժամանակ դրանք բոլորը մերժվել են, եւ վերջինս տեղեկացրել է, որ հյուրանոցի վերակառուցման նախագծի մրցույթ է հայտարարելու, ինչն էլ եւ արել է:
«Ես ճարտարապետներին հայտնեցի, որ ինձ համար կարեւորը ապագա հյուրանոցի համարների հարմարավետության ապահովումն է, այսինքն՝ դրանք պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին՝ բավարար մակերես, լոգարանակոնք, ապահովվի կենտրոնացված հրշեջային համակարգ, եւ այլն»,-մեզ հետ զրույցում ասաց Է.Ավետիսյանը: Ներկայումս սենյակները շատ փոքր են, բաղնիքում միայն ցնցուղ տեղադրելու հնարավորություն կա, եւ որ ամենասկզբունքայինն է՝ առաստաղը շատ ցածր է: Սենյակների բարձրությունն ընդամենը 2,5 մետր է (անգամ սովորական պանելային շենքերում առաստաղի բարձրությունը 2,75 մետր է): Հենց այս վերջին հանգամանքն է թերեւս, որ բացառում է շենքի միայն ներքին կոնստուկցիան փոփոխելու տարբերակը:
Ուշագրավ է, որ Է. Ավետիսյանն էլ է համարում, որ 20-րդ դարի Երեւանի խորհրդանիշներից մեկը համարվող այս շենքը գեղեցիկ է, սակայն վստահ է, որ ինքը կկարողանա ավելի գեղեցիկ շենք կառուցել, որը կդառնա 21-րդ դարի Երեւանի խորհրդանիշը, եւ դրա համար պատրաստ է ներդնել 10-15 մլն դոլար: «Եթե դա լիներ 600 տարի առաջ կառուցված պատմական շենք՝ անպայման կպահպանեի, բայց խոսքը 70-ականներին կառուցված շենքի մասին է»,-ասում է նա եւ հավելում, որ շինարարությունն իրականացվել է բավական անորակ, եւ հետագայում շենքը պատշաճ չպահպանվելու պատճառով քայքայվել է: Ու հիմա, ըստ սեփականատիրոջ՝ որը նաեւ պրեֆեսիոնալ շինարար է, շենքի սեյսմակայունությունը կասկածի տեղիք է տալիս: Այսպիսով, այլեւս ակնհայտ է՝ Է.Ավետիսյանի եւ ճարտարապետների աղմկոտ բախումն անխուսափելի է:
Ճարտարապետների միության վարչության՝ երեկ տեղի ունեցած նիստում քննարկվել է այս հարցը: «Վարչության անդամների միահամուռ կարծիքն է, որ որեւէ ոտնձգություն քաղաքի ուրվագիծը կազմող շենքի նկատմամբ՝ չի կարելի անել: Մենք բոլորս մի կարծիքի ենք, որ շենքին ընդհանրապես չի կարելի ձեռք տալ»,- վարչության մոտ երեք ժամ տեւած նիստից հետո հայտարարեց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Վարչությունը կոչ է ուղղել Ճարտարապետների միության անդամ եւ միության անդամ չհանդիսացող ճարտարապետներին՝ չմասնակցել Երիտասարդական պալատի սեփականատիրոջ հայտարարած մրցույթին: Միության վարչությունը պատրաստվում է համապատասխան նամակներով ու դիմումներով դիմել պատկան մարմիններին՝ շենքի քանդումը կասեցնելու նպատակով:
Հայկ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT