Երևան
12 °C
ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն առաջին անգամ խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
«Ցանկանում եմ, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպելու համաձայնություն տան, կենտրոնանան դրական ֆոնով բանակցությունների վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց ունենալու համար: Հասկանում եմ, որ չափազանց բարդ հարցեր կան, որոնք անհրաժեշտ է քննարկել: Սակայն հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է: Որպեսզի դա տեղի ունենա, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները նախ և առաջ պետք է քաղաքական կամք դրսևորեն, ինչը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը շատ երկար է ձգվում», ասել է Շոֆերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Համանախագահը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել նոր պաշտոնը. «Ես անհամբերությամբ սպասում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում տարածաշրջան այցելությանը և կողմերի պաշտոնական դեմքերի հետ հանդիպումներին: Ես նաև անհամբերությամբ սպասում եմ ՄԽ իմ գործընկեր համանախագահների հետ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք հանդիպման»:
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Միացյալ նահանգները դիրքորոշում չեն փոխում և հավատարիմ են հակամարտությունը խաղաղ կարգավորելու սկզբունքին: «ԱՄՆ-ն ամուր աջակցում է մինսկյան գործընթացին և կաջակցի խաղաղության համաձայնագրի բանակցություններին, որոնք հիմնված կլինեն Հելսինկյան եզրափակիչ ակտում ներառված երեք սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման, վրա», ասել է Շոֆերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետեւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում:
1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շոֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա:
Հայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիվանագետ լինելուց բացի, Էնդրյու Շոֆերն ունի նաեւ հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Էնդրյու Շոֆերը Կիպրոսում՝ Նիքոսիայում ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիենայում Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում Էնդրյու Շոֆերն ակտիվորեն պաշտպանել է մարդու իրավունքները, հատկապես կենտրոնանալով կանանց, ազգային եւ այլ փոքրամասնությունների հետ կապված հարցերի վրա: Նրա խոսքով, հավասարությունն իրական պետք է լինի այլ ոչ թե ձեւական.
Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հարցին ամբողջ խորությամբ.
«Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել, այնպես որ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Այնպես որ երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT