Երևան
12 °C
Հյուսիս- հարավ մայրուղին Հայաստանի համար դանդաղ, բայց հաստատուն ընթացքով դառնում է մի մեծ փորձանք:
Տարիներ առաջ պաշտոնյաները ոգեւորությամբ էին խոսում այդ մայրուղու շինարարության անհրաժեշտության, հեռանկարների, տնտեսության վրա ահռելի դրական ազդեցության մասին: Այդ ամենի վերաբերյալ կասկած հայտնողները ընկալվում էին գրեթե որպես ազգի թշնամի, տնտեսությունից բան չհասկացող, համաշխարհային տենդենցներից հեռու մարդիկ...:
Այսօր արդեն իրականանում են բոլոր, նույնիսկ ամենամռայլ մտահոգությունները այդ մայրուղու վերաբերյալ: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը օրերս tert.am-ի գրավոր հացմանն ի պատասխան հայտնել էր, որ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ արդեն ծախսվել է 150.3 միլիոն դոլար եւ 23.14 միլիոն եվրո: Այդքան գումարով կառուցվել է 31 կիլոմետր ճանապարհ եւ 11 կիլոմետրը միայն բետոնապատվել է:
Ստացվում է որ «Հյուսիս-հարավ» մայրուղու մեկ կիլոմետրի գինը կկազմի ավելի քան 5 միլիոն դոլար: Ամբողջ մայրուղու երկարությունը 556 կիլոմետր պետք է լինի: Այդպիսով, ամբողջ շինարարությունը մեզ վրա այս գներով կնստի մոտ երեք միլիարդ դոլար: Բացի այդ, եթե անցած 4 տարիների ընթացքում կառուցվել է ճանապարհի 10 տոկոսից պակասը, ապա մայրուղու շինարարությունը ավարտին հասցնելու համար կպահանջվի ավելի քան 40 տարի:
Բայց սա լավագույն սցենարն է: Իրականությունը ավելի վատն է լինելու: Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ կառուցված 31 կիլոմետրը ընկած է Երեւանից Արտաշատ եւ Երեւանից Աշտարակ հատվածում: Դրանք բավականին հարթ, առանց ոլորանների ու թունելների հատվածներն են: Այդ հատվածների տեխնիկական վիճակը մինչեւ մայրուղու շինարարությունն էլ բավարար էր ինտենսիվ երթեւեկության համար: Բոլորովին այլ խնդիր է մայրուղու Սյունիքի հատվածով անցնելիք հատվածները, որտեղ անհրաժեշտ են կամուրջներ, թունելներ եւ ինժեներական այլ բարդ ու ծախսատար կառույցներ: Այդ դեպքում մեկ կիլոմետրի կառուցման արժեքը կարող է բարձրանալ մի քանի, եւ նույնիսկ մի քանի տասնյակ անգամ: Ու, ամենայն հավանականությամբ, Հյուսիս-հարավ մայրուղու գինը վերջին հաշվով կկազմի 3.5-4 միլիարդ դոլար:
Որքան տնտեսական էֆեկտ կապահովի այդ մայրուղին, որպեսզի մենք 3.5-4 միլիարդ դոլարի վարկ կուտակենք մեր սերունդների ուսերին: Այսինքն, կոպիտ ասած, կարո՞ղ է նման մայրուղու գոյությունը Հայաստանում այնքան աշխուժացնել տնտեսությունը, որ կտրուկ բարձրանան հավաքագրվող հարկերի ծավալները, եւ այդ գումարով մենք կարողանանք առանց տնտեսության մյուս ճյուղերին վնասելու հանգիստ սպասարկել, ապա նաեւ փակել այդ վարկերը: Ակնհայտորեն՝ ոչ: Խնդիրն այն է, որ այս մայրուղու հետ կապված տնտեսական հաշվարկների մեջ ի սկզբանե դրված էր, որ այն կարժենա 950 միլիոն դոլար: Եվ այդ հաշվարկից ելնելով էլ հաշվարկվել էր տնտեսական էֆեկտը: Այսինքն, եթե մայրուղու շինարարությունը մեզ վրա նստեր 950 միլիոն դոլար, ապա տնտեսության վրա դրա թողած դրական ազդեցությունը կբերեր նրան, որ վարկերը հեշտությամբ կփակեինք: Հիմա պարզվում է, որ գինը մոտ 4 անգամ գերազանցելու է նախատեսված գումարը: Ընդ որում, շինարարություն էլ կտեւի տասնյակ տարիներ: Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ մայրուղին չի արդարացնելու իր ծախսերը:
Եվ ուրեմն, գործ ունենք լավագույն դեպքում սխալ հաշվարկների հետ, որոնց արդյունքում մեր երկիրն ու ժողովուրդը վճարելու են միլիարդավոր դոլարներ, իսկ վատագույն դեպքում գործ ունենք կանխամտածված խմբակային հանցագործության հետ: Բոլորովին չի կարելի բացառել, եւ նույնիսկ կարելի է հաստատապես պնդել, որ այդ շինարարության վրա հսկայական գումարներ են գրպանել որոշ մարդիկ, ու նման ճանապարհ կառուցելու որոշումը կայացնելիս հիմնական նպատակը եղել է փող «աշխատելը»: Արդեն ծախսված մոտ 200 միլիոն դոլարով կարելի էր Մեղրի-Կապան ճանապարհահատվածում շեշտակի բարելավել վիճակը, թունելների ու կամուրջների օգնությամբ կրճատել ոլորանների թիվը, որոնք Իրան- Հայաստան բեռնափոխադրումների տեսանկյունից լրջագույն խոչընդոտ են՝ երկար բեռնատարների համար դրանք դժվար անցանելի են: Բայց որոշում կայացվեց մայրուղու շինարարությունը սկսել որեւէ խնդիր չունեցող Երեւան-Արտաշատ հատվածից: «Չար լեզուները» համառորեն պնդում են, որ այդ հատվածից շինարարությունը սկսելու որոշումը կայացվել է այդ ժամանակ մեր քաղաքական դաշտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Հովիկ Աբրահամյանի «հորդորով», քանի որ վերջինս, ինչպես նաեւ նրա հարազատները, գրեթե ամեն օր երթեւեկում էին Արտաշատից Երեւան եւ հակառակը: Սա՝ իմիջիայլոց:
Բայց ամբողջ դժբախտությունն այն է, որ հիմա մայրուղու շինարարության հետ կապված ցանկացած որոշում շատ դժվար է կայացնել: Եթե որոշվի դադարեցնել շինարարությունը, կստացվի, որ 200 միլիոն դոլարը ուղղակի փոշիացվել է: Եթե որոշում կայացվի շարունակել շինարարությունը, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ կփոշիացվի 4 միլիարդ դոլար: Մասնավոր ներդրողներ ներգրավելով եւ ճանապարհի որոշ հատվածներ վճարովի սարքելով՝ գուցե հարցը լուծվեր, բայց նման փորձեր եղել են եւ հիմա էլ են արվում, որոնք ակնհայտորեն հաջողություն չեն գրանցում. ներդրողներին չի հետաքրքրում այդ «ներդրումային» ծրագիրը: Մի խոսքով, մի իսկական փորձանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT