Արեւմուտքին մերժել հաջողվեց, իսկ Սիրիայում ՌԴ նոր կոալիցիային Հայաստանը մաս կկազմի՞

Վրաստանում անցկացվող զորավարժություններին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու թեման տարօրինակ ընթացք ստացավ: Երեկ օրվա վերջում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի վերջո հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «(...)Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել եւ մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:

Ինչպես հայտնի է, սույն զորավարժությունների տարբերանշանի վրա կազմակերպիչները ներառել էին նաեւ Հայաստանի դրոշը եւ բացի այդ Վրաստանի ՊՆ-ն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես մասնակցելու է դրանց:

Ստացվում է՝ այն ժամանակ, երբ ՀՀ ՊՆ-ն որոշել է, որ Հայաստանը չի մասնակցելու, Վրաստանից ուղիղ հակառակի մասին հայտարարություններ էին անում, ՀՀ դրոշն էլ դաջում էին լոգոյի վրա: Հնարավո՞ր է նման բան: Թերեւս, հնարավոր է: Երկու երկրների գերատեսչությունների աշխատանքում կարող են տեխնիկական թյուրիմացություններ լինել: Բայց դրանք նաեւ արագ հարթվում են: Օրինակ, երբ Վրաստանից բարձր մակարդակով հայտարարվեց ՀՀ մասնակցության մասին, Հայաստանից պետք է արագ կապվեին, պարզաբանեին իրավիճակը, հայտնեին, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել:

Արդյո՞ք նման պրոցես եղել է, թե՞ ոչ, չենք կարող ասել, որովհետեւ փաստն այն է, որ Վրաստանից մինչեւ վերջին պահն էլ հայտարարում էին, որ ՀՀ-ն նույնպես մասնակցելու է, իսկ հետո հայտարարեցին, որ հենց վերջին պահին է Հայաստանը չեղարկել իր մասնակցությունը:

Ընդ որում՝ վրացական կողմը ՀՀ ՊՆ փոխնախարարի եւ այլ պաշտոնական ներկայացուցիչների պարզաբանումներից հետո, թե Հայաստանը չէր էլ պատրաստվում մասնակցել զորավարժություններին, շարունակում էր դժգոհել, որ ՀՀ ՊՆ-ն չի էլ բացատրել, թե որն է հրաժարվելու պատճառը:

Մի խոսքով, փոխըմբռնման կատարյալ բացակայություն Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Նման բան չէր կարող լինել, եթե այլ շատ ավելի խորքային պատճառներ գոյություն չունենային: Բայց քանի որ Հայաստանն ու Վրաստանն իրականում ռազմական ոլորտում կիսելու շատ բան չունեն, ուստի ակնհայտ է, որ խնդրի թելերը շատ ավելի հեռուն են հասնում, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մայրաքաղաքներ:

Նախորդ շաբաթ ՌԴ-ում «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում, Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարեց, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակը Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումն է:

Հայաստանում սույն հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց. նախ քաղաքագետները գնահատեցին նման քայլի վտանգավորությունը Հայաստանի համար, ապա նաեւ ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ Հայաստանի մասնակցության վերաբերյալ հայտարարությունն արվեց ՌԴ ներկայացուցչի կողմից՝ Մոսկվայում: Բնականաբար, սույն հանգամանքը գնահատվեց, որպես ոտնձգություն ինքնիշխան որոշումներ կայացնելու ՀՀ իրավունքի վրա, այն իմաստով, որ Մոսկվայում որոշել են, որ ՀՀ-ն պետք է այդ կոալիցիայի մաս կազմի եւ Երեւանի դիրքորոշումը չեն էլ հարցնում:

Ի դեպ, պաշտոնական Երեւանը մինչ այժմ ոչ հաստատել է, ոչ էլ հերքել սույն հայտարարությունը: Նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանելով Նովիկովի հայտարարությունն ասել է. «Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:

Նովիկովի հայտարարությունից երկու օր անց Վրաստանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանը սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին: ՀՀ ՊՆ-ն կրկին ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս հայտարարությունը: Հայաստանում, իհարկե, ընդհանրապես  չբարձրացավ ինքնիշխանության թեման, թեեւ այս հայտարարությունն էլ արվել էր այլ պետության պաշտոնյայի կողմից եւ այլ մայրաքաղաքում:  

Իսկ այդ նույն օրերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սկանդալային հարցազրույց տվեց ասելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում: Նա նաեւ ասաց, որ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Դեսպանն այս համատեքստում բարձր գնահատեց ՀՀ մասնակցությունն էր Վրաստանում օգոստոսի սկզբին կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին: Տողատակով, բնականաբար, խրախուսվում էր նաեւ Վրաստանում հաջորդ զորավարժություններին ՀՀ մասնակցությունը:

Դատելով վերոնշյալ գործընթացներից, կարող ենք եզրակացնել, որ համեստ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը սրվել է բացառապես Սիրիայում նոր կոալիցիա ձեւավորելու ՌԴ նախաձեռնության պատճառով: Դեսպանը, թերեւս, հենց սա նկատի ուներ, ասելով, որ ուզում են համոզված լինել, որ ՀՀ-ին չեն ճնշում գնալ մի տեղ, ուր ինքը չէր ցանկանա գնալ:

Վրաստանի զորավարժություններին Հայաստանը փաստորեն չգնաց, չնայած ճնշումներին: Իսկ արդյոք ականազերծման գործողություններին մասնակցելու համար Սիրիա կգնա: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ վրաստանյան զորավարժությունները ռազմական ուղղվածություն ունեին եւ Հայաստանի դաշնակցի երկրի դեմ էին, ուստի ՀՀ-ն որպես ՀԱՊԿ անդամ չպետք է մասնակցեր դրանց:

Սիրիայում ականազերծման աշխատանքները Հայաստանին ներքաշում են ԻՊ-ի դեմ պատերազմի դաշտ, ինչը մեր երկրին ընդհանրապես պետք չէ: Մեր պատերազմը մեզ բավարար է, նորերի կարիքն իսկապես չենք զգում: Այնպես որ, եթե դաշնակից երկրների շահերից ելնելով՝ Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններից, ապա Սիրիայի նոր կոալիցիայի մաս ընդհանրապես չպետք է կազմի՝ արդեն ոչ թե երրորդ երկրի, այլ բացառապես սեփական շահերից ելնելով:    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7861 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս