Աթենքի դասերը. Հայաստանը՝ աշխարհի հատակում

06/09/2017 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 4-ի համարում

Աթենքում ՀՀ օլիմպիական հավաքականի տապալման մասին Հայաստանում երեւի դեռ երկար կհիշեն: Այդ իրադարձությունը ոչ միայն ցավոտ հետք կթողնի Հայաստանի քաղաքացիների հիշողության մեջ, այլեւ դեռ երկար կշարունակվեն դրա պատճառների, հետեւանքների ու նշանակության մասին արդեն շրջանառվող վերլուծություններն ու  մեկնաբանությունները: Սրանք հիմնականում մի քանի ուղղություններով են ընթանում. Աթենքի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի խայտառակ արդյունքը ցույց է տալիս երկրում տիրող քաղաքական, սոցիալական, բարոյահոգեբանական աղճատված մթնոլորտը, այդ արդյունքը, Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած շատ այլ ամոթալի իրադարձությունների շարքում, եւս մեկ անգամ բացահայտում է երկրի ներկայիս իշխանությունների իրական դեմքը, եւ վերջապես՝ ցույց է տալիս Հայաստանի տեղն աշխարհում:

Պատահական չէ, որ օլիմպիադայի ընթացքում առավելագույն քանակությամբ մեդալներ վաստակելը ունի նաեւ ենթատեքստ, համաձայն որի՝ տվյալ երկիրը համարվում է աշխարհի ամենահզոր պետությունը կամ, ծայրահեղ դեպքում, ամենահզոր պետություններից մեկը: Պատահական չէ նաեւ, որ վերջին երեք օլիմպիադաներում՝ 1996, 2000, 2004 թվականներին, մեդալների թվով  ԱՄՆ-ն է առաջինը եղել՝ այն դեպքում, երբ 1988 թվականին՝ առաջինը եղել է ԽՍՀՄ-ը, 1992-ին՝ ԱՊՀ-ն: Իսկ Աթենքի օլիմպիադայում Չինաստանի երկրորդ տեղում հայտնվելը անակնկալ էր եւ գրեթե իրարանցում  առաջացրեց՝ հաստատելով այդ երկրի գերտերություն դառնալու իրական հնարավորությունները: Հայաստանն, իհարկե, հեռու է ԱՄՆ-ից, Չինաստանից, եւ Հայաստանի դեպքում խոսքն ընդամենը կարող է վերաբերել աշխարհում ընդհանրապես որեւէ տեղ ունենալ կամ չունենալուն, նաեւ՝ աշխարհում որեւէ տեղ ունենալու հավակնություններ ունենալ-չունենալուն:

Եւ իհարկե՝ բնական է, որ յուրաքանչյուր հայաստանցի, օլիմպիադայում մեր հավաքականի արդյունքներին ծանոթանալուց հետո, անմիջապես հետաքրքրվում էր Ադրբեջանի եւ Վրաստանի հավաքականներով: Աթենքի օլիմպիադայի արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հարեւանները, որոնցից մեկի հետ մենք չլուծված հակամարտություն ունենք,  աշխարհում իրենց տեղը նվաճելով են զբաղված: Այս իմաստով՝ անտրամաբանական չի լինի, եթե Աթենքի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի խայտառակ տապալումն իր ազդեցությունն ունենա նաեւ մեր՝ առանց այն էլ խղճուկ արտաքին քաղաքականության վրա: Թեեւ՝ վերոնշյալի հետ կապված գնահատականները տարբեր են: Քաղաքագետ Հրաչ Գալստյանի կարծիքով՝ օլիմպիական այս անհաջողությունը մեր դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության վրա ուղղակի ազդեցություն ունենալ չի կարող: 

Այնուամենայնիվ, ըստ պարոն Գալստյանի, օլիմպիադան մի հսկայական, գլոբալ ցուցափեղկ է, որտեղ ամեն ինչ միախառնված են՝ քաղաքականություն, մշակույթ, սպորտ, երկրների միջեւ փոխհարաբերություններ:  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը հեռու էր այդ ամենից, եւ մեր օլիմպիական հավաքականի համար, քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանի իշխանություններն Աթենքում ընդամենը մի հսկայական մկան վազվզոց էին կազմակերպել, այն էլ՝ երկրի ներսի համար նախատեսվող պրոպագանդիստական նպատակներով: Արդյունքում՝ ոչ միայն այս նպատակները ֆիասկոյի ենթարկվեցին, այլեւ՝ իշխանությունները եւ երկիրը: Իշխանությունները՝ քանի որ նրանք օլիմպիադան ընդունում էին որպես իրենց սեփական ամբիցիաների բավարարման միջոց եւ «պրեստիժի» ցուցափեղկ, եւ հենց այդ պատճառով էլ, Հրաչ Գալստյանի կարծիքով, ավելի՛ քան ֆիասկոյի հանդիպեցին:

«Միայն այն փաստը, որ մեր երկրի նախագահը,  մոտ մեկ շաբաթ Աթենքում գտնվելով, այդպես էլ պատվավոր հյուրի կարգավիճակ չստացավ՝ այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւն՝ իր տիկնոջ հետ եւ Միխայիլ Սահակաշվիլին պատվավոր հյուրեր էին եւ պաշտոնական մակարդակով ընդունվեցին, արդեն իսկ բոլոր հարցերի պատասխանը տալիս է»,-ասում է պարոն Գալստյանը: Վերջինս անտեղի չի համարում այս ամենին հավելել  նաեւ «Կիլիկիա» նավի ճակատագիրն Աթենքում, որտեղ այդպես էլ ոչ մի գրաֆիկով հարմար չգտան, որ Հայաստանից գնացած այդ նավը որեւէ կերպ ընդունվի ու կայանի Աթենքում: Քաղաքագետի կարծիքով՝ այս բոլորը մի կծիկ են, եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություններ:

Այսպիսով, այս օլիմպիադան Հայաստանի համար ձախողում էր բոլոր ճակատներում: Մինչդեռ, ըստ Հրաչ Գալստյանի, աշխարհը հետեւում է եւ արձանագրում: Աթենքի օլիմպիադայից հետո աշխարհն ընդամենը հերթական անգամ Հայաստանի վարկանիշի անկում արձանագրեց: Իսկ երբ մի երկիր, հետեւողականորեն բոլոր հնարավորություններն օգտագործելով, կորցնում է իր վարկանիշը, նշանակում է՝ վաղուց կորցրել է աշխարհում որեւէ տեղ ունենալու հույսերն ու հավակնությունները: Քանի որ, ինչպես նշում է քաղաքագետ Հրաչ Գալստյանը, այն, ինչ վերջին տարիներին այդքան հեշտությամբ կորցնում է Հայաստանի Հանրապետությունը, հետագայում չափազանց դժվար է լինելու վերականգնել, եւ այդպես չի լինում, որ մի երկիր այսօր հատակին է, վաղը ցատկի ու բարձունքում հայտնվի:

Աննա Հակոբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1293 դիտում

Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան

Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի

Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ

Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած

Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը

Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան

Հայհոյանքի, ատելության այս իրավիճակը շանս չի տալիս, որ որևէ բան խոսենք, մեղք է ժողովուրդը. Խզմալյան. տեսանյութ

Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին

Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները

Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին

Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան

Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան

ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել

ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ

«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել

Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում

Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան

Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան

Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել

Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում

Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը

Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ

21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան

Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները

Տարատեսակ բլոգերների, ակտիվիստների անվան տակ պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածներն են. Ադամյան