Երևան
12 °C
Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու, բաց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել: Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ունեն՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի: Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հայաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է:
Այսօր հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է: Արբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է եւ նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո: Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաեւ չկայանալ, բայց այժմ դա չէ կարեւորը: Երկու ԱԳ նախարարների հանդիպումներ միշտ էլ եղել են եւ կլինեն, կարեւորն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել եւս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաեւ նախագահների մակարդակով հանդիպում:
Եթե փորձենք ի մի բերել իրավիճակը, հետեւյալ պատկերը կուրվագծվի.
Վերլուծաբանների եւ քաղաքագետների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի 4-օրյա այցը Արցախ պատահական չէր, հատկապես որ Արցախի Անկախության հռչակագրի օրվան նվիրված միջոցառումներին Սարգսյանը նախկինում էլ է մասնակցել, սակայն դրա համար 4 օր չի հատկացրել: Բնականաբար, Սարգսյանի այցի ընթացքում Արցախի ղեկավարության հետ քննարկվել են առաջիկայում սպասվող հանդիպումները եւ բոոր այն հնարավոր զարգացումները, որ կարող են ուղեկից լինել դրանց, այդ թվում՝ ռազմական: Բացի սա, Հայաստանի խորհրդարանում վերջին շաբաթվա ընթացքում բաց եւ փակ քննարկումներ եղան, իսկ ՀՅԴ-ն նախօրեին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունները եւ մեր անելիքները» խորագրով համաժողով կազմակերպեց: Այսօր էլ Ստեփանակերտում Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Դաշնակցությունը կարեւոր պահերին միշտ կոնկրետ դերակատարություն է ստանձնում՝ քարոզչական դաշտում համապատասխան ֆոն ապահովելու կամ այլ նպատակներով:
Ապրիլյան պատերազից հետո Հայաստանից իշխանության մակարդակով լուրջ դժգոհություններ էին հնչում թե՛ ՀԱՊԿ-ի եւ դրա առանձին անդամ երկրների, եւ թե՛ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ուղղությամբ: Փոխարենը Սերժ Սարգսյանի՝ այս տարվա մարտին Բրյուսել կատարած այցով էականորեն ջերմացան Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Այդ ժամանակ Երեւանում տարբեր ՀՀԿ-ականներ ասուլիսներում եւ հարցազրույցներում հայտարարում էին, որ ՀՀ-ն անկախ եւ ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում այս կառույցների հետ ինչ հարաբերություններ հաստատի: Մի քանի օր առաջ Վրաստանում հայտնի զորավարժություններին Հայաստանի չմասնակցության աղմուկը մեկնաբանելով՝ այդ նույն ՀՀԿ-ականները մեծապես կարեւորում էին ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի անվտանգության հարցում, իսկ ՆԱՏՕ-ի նկատմամբ մարտյան ջերմությունից հետք անգամ չէր մնացել:
Արդեն ավելի քան երկու ամիս է՝ ադրբեջանական կողմը ձեռնպահ է մնում սահմանին լուրջ միջադեպեր հրահրելուց: Զինադադարի վերջին խոշոր խախտումը հուլիսի սկզբին էր Արցախի հարավարեւմտյան ուղղությամբ, որը միջազգային մեծ արձագանք ունեցավ, դատապարտող հայտարարություններ հնչեցին ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՄԽ համանախագահ պետությունների կողմից: Ադրբեջանի օրակարգում որեւէ փոփոխություն չի եղել, ուստի այսքան երկար թայմ աուտ վերցնելու համար Իլհամ Ալիեւը պետք է լուրջ պատճառ ունենար: Ավելի հավանական է, որ սպասողական այս վիճակը պայմանավորված է հենց ղարաբաղյան հարցով ակնկալվող զարգացումից, որին այդպես պատրաստվում են նաեւ Հայաստանում եւ Արցախում:
Թե ինչ կարող է տեղի ունենալ, իսկապես դժվար է պատկերացնել, հատկապես որ շահագրգիռ կողմերից որեւէ մեկը ինֆորմացիոն արտահոսքեր չի կազմակերպում, հարցազրույցներում թեման նրբորեն շրջանցվում է, եւ նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դիտորդական խմբի ուղղությամբ անցյալ շաբաթվա կրակոցները որեւէ արձագանք չունեցան: Շատ արագ թեման փակվեց: Ամենավտանգավորն այն է, որ նման խուլ եւ լարված իրավիճակները սովորաբար մեծ պայթյունով են ավարտվում: Եվ մնում է միայն հուսալ, որ այդ պայթյունը կլինի դիվանագիտական եւ ոչ թե մարտի դաշտում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT