Երևան
12 °C
Վանաձորում անչափահասների կողմից իրականացվող մուրացկանությունը կարող է մեծ թափ հավաքել՝ կապված խնամքի հաստատությունների վերակազմակերպման հետ: Մուրացիկ երեխաների ամենամեծ թիվը Վանաձորում գրանցվել է 1994թ.-ին: Մանկատան բացվելու հետ մեկտեղ երեխաների թիվը նվազեց: Տարիներ անց՝ իսպառ վերացվեց: Այսօր արդեն, երբ խնամքի գիշերային հաստատությունները փակվում են՝ մուրացիկ երեխաների թիվը կավելանա:
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը հիշում է՝ 1997թ.-ին Վանաձորում ձերբակալվեց մի տղամարդ, ով թվով 13 երեխաների ստիպել էր զբաղվել մուրացկանությամբ՝ այն վերածելով բիզնեսի: Տղամարդը ձերբակալվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ նա երեխաներին նաեւ սեռական բռնության էր ենթարկել. «Վանաձորի տնակային ավաններից մեկի մի բնակիըչ թվով 13 երեխա էր բերել Վանաձոր, ստեղծել խումբ ու երեխաներին ստիպել զբաղվել մուրացկանությամբ: Որոշ ժամանակ անց պարզվեց՝ երեխաները ենթարկվել են նաև սեռական բռնության»,- Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգյանն ու հավելեց, որ այս տարիներին համապատասխան կառույցների ու ՀԿ-ների կողմից տարվող աշխատանքների արդյունքում նրանց թիվը զգալիորեն կրճատվել է: Վերջին երկու տարում, ըստ հանձնաժողովի քարտուղարի՝ մուրացկանությամբ զբաղվող երեխաներ մարզում չեն հաշվառվել:
Ներկայումս, ըստ Գևորգյանի՝ կրկին լուրջ ակտիվություն է զգացվում Վանաձորում, ու նորից ղեկավարվող մուրացկանություն մեծահասակների կողմից. «Ոչ միայն ծնողներն են ղեկավարում երեխաներին, այլ նաև օտար մարդիկ՝ ծնողների իմացությամբ ու թողտվությամբ, ովքեր տարբեր քաղաքներից ու գյուղերից երեխաներ են բերում, ստիպում զբաղվել մուրացկանությամբ ու հավաքում հավաքված գումարները»:
Ղեկավարվող մուրացկանության վերջին աղմկահարույց դեպքը Վանաձորում գրանցվել է 2015թ.-ին: Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները հայտնաբերել էին երկու տղամարդու, ովքեր թվով 9 երեխայի ստիպել էին զբաղվել մուրացկանությամբ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որը, սակայն կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն թվականին երեխաներին մուրացկանության դրդելու և խնամքով չզբաղվելու հիմքով ծնողական իրավունքներից զրկվել է Տ.Պ.-ն: Երեխաները մոր ներկայությամբ գումար էին հավաքում ու հանձնում մորը, իսկ մայրը հավաքված գումարը միայն ու միայն խմիչքի վրա էր ծախսում: Երեխաներն այժմ մանկատանն են, մայրը՝ զրկված ծնողական իրավունքներից:
Երեխաների խնամքով զբաղվող կառույցների աշխատակիցները միաբերան պնդում են՝ խնամքի հաստատության փակվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Կավելանա մուրացիկ երեխաների թիվը, կավելանան նաև երեխաներին մուրացկանության դրդողները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Աննա Սաֆարյանը Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լոռու մարզի երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպման ծրագրին, հայտնեց, որ այն իրենից ենթադրում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամք տրամադրող երկու հաստատությունների ՝ մանկատան և թիվ մեկ գիշերօթիկ հաստատության վերակազմավորմանը. «Մանկատունը լուծարվում է ամբողջությամբ, իսկ մանկատան գոյացած դրամական միջոցները նախատեսվում է ուղղել հաստատությունում խնամք ստացող երեխաների խնամքը ընտանեկանին մոտ միջավայրում կազմակերպելուն ուղղված համապատասխան ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Մանկատան լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացվել է կառավարություն, բայց թե երբ կներառվի օրակարգում՝ պարզ չէ»: Նախարարի օգնականի խոսքով՝ արդեն իսկ կատարվել է մանկատան սաների կարիքների գնահատում, կազմվել է անհատական զարգացման ծրագիր. «Նախագծով նախատեսվում է, որ այն երեխաները, որոնց որևէ կերպ հնարավոր չի լինի վերադարձնել կենսաբանական ընտանիք, կմիանան մանկատանը այնքան, մինչև կկառուցվեն փոքր տներ՝ նմանատիպ երեխաների համար»:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT