Երևան
12 °C
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անձնական կապերի միջոցով Հայաստանում գրեթե անվճար կարող են վազքուղիներ տեղադրվել: Վերջերս նա ներկա է եղել Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ համաձայնության է եկել Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Քոյի եւ Բալկանյան երկրների ասոցիացիայի ղեկավար Դոբրիմիր Տարամարինովի հետ: Armtimes.com-ի հետ զրույցում Էմմիյանը նշեց, որ նրանց աջակցությամբ «Հերկուլան» ապրանքանիշը համաձայնել է 170 հազար եվրոյի դիմաց սինթետիկ վազքուղիներ տրամադրել: Դրանից 160 հազար դոլարն էլ վճարելու է միջազգային ֆեդերացիան:
«Իմանալով մեր հանրապետության քաղաքական, տնտեսական վիճակը՝ ամեն ինչ արել եմ, որ այդ բեռը թեթեւանա: Ամբողջ ծախսերը կարելի է ասել, որ հոգալու է միջազգային ֆեդերացիան: 170 հազար եվրոյով պատրաստ են հանրապետությունում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղիներ տեղադրել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հետագայում միջազգային ֆեդերացիան նաեւ միջազգային մրցումներ անցկացնելու սերտիֆիկատ կտրամադրի:
Ռոբերտ Էմմիյանը դեռ 2010 թվականից, երբ ՀՀ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց, փորձում է Երեւանում վազքուղիներ տեղադրել: Հենց այդ ժամանակ նա միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնության էր եկել 160 հազար դոլարի աջակցության վերաբերյալ: Իսկ սինթետիկ վազքուղին, որն արժե 700 հազարից 1 մլն եվրո, համաձայնել էին տրամադրել 380 հազար դոլարով: Մնում էր միայն, որ Հայաստանում որեւէ անձ կամ պատասխանատու մարմին տար գումարի մնացած հատվածը՝ 220 հազար դոլար: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները նույնիսկ մոտ 2 տարի առաջ հանդիպել են ՀՀ վարչապետի հետ (Հովիկ Աբրահամյանի), նրա ներկայությամբ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում պետք է իրականացվեր մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիների կառուցման ծրագիրը, սակայն ոչ մի քայլ Հայաստանի կողմից այդպես էլ չի արվել:
«Ոչ մեկը: Միայն միջազգային ֆեդերացիայի առաջարկությունն է եղել: Մյուս երկրներին միջազգային ֆեդերացիան այդքան չի աջակցում՝ գուցե 50, առավելագույնը 100 հազար, բայց Հայաստանի համար գրեթե 7 տարի պահպանվել է այդ 160 հազարը: Եթե այս հնարավորությունն էլ չօգտագործենք, ուրեմն էլ չգիտեմ՝ ինչ պետք է անել: Ես բիզնես չունեմ: Եթե ունենայի, մեծ սիրով իմ կողմից կանեի: Բայց վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենան հարցին»,- ասաց նա:
Ռոբերտ Էմմիյանը վազքուղիները պատկերացնում է «Հրազդան» մարզադաշտում: Նշում է, որ սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն էլ համաձայն է, որ վազքուղիներ տեղադրեն: Մնում է միայն, որ տրամադրեն գումարի մնացած հատվածը, որը, ըստ Էմմիյանի, այնքան էլ շատ չէ, եւ օգնեն մարզադաշտի հետ կապված կազմակերպչական հարցերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT