Երևան
12 °C
Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը՝ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց: Ո,ւ ըստ էության, հենց այդ օրվանից սկսվեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասենք՝ էպոխան:
Նրա գործունեության մեկ տարին ԶԼՄ-ները, քաղաքագետները, տնտեսագետները եւ այլն վաղուց հաստատված ավանդույթի համաձայն կամփոփեն մի քանի օրից, երբ լրանա նրա՝ այդ պաշտոնին Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարին: Բայց կա «առաջ ընկնելու» մի փոքրիկ առիթ: Երեկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է ՀՀ տնտեսության մեջ իրականացված ներդրումներին:
Նախարարության այս քայլը ամենեւին տարօրինակ չէ: Թերեւս կանխազգալով, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման «կարմիր թելը» լինելու է ներդրումների թեման, նախարարությունը մի ընդարձակ մեկնաբանություն է շարադրել: Բոլորն են հիշում, թե որն է եղել Կարեն Կարապետյանի ամենաարժանահիշատակ հայտարարությունը. այս տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ կլինեն 850 միլիոն դոլարի ներդրումներ, առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում ներդրումների ծավալը կլինի 3.2 միլիարդ դոլար, իսկ ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կան ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: «Դրանք ռեալ ծրագրեր են»,- հաճախ ասում է Կարեն Կարապետյանը: Ու նախարարությունը երեկվա հաղորդագրությամբ անդրադարձել է «ներդրումներ» եզրույթի տնտեսագիտական սահմանմանը, միջազգային ֆինանսական կառույցների կողմից ընդունված ձեւակերպումներին, ինչ է օտարերկրյա ներդրումը, մասնավորի կողմից արված ներդրում, պետական ներդրում, որն է պորտֆելայինը, ինչ է ներդրումների հոսքը, որն է զուտ հոսքը եւ այլն, եւ այլն, եւ այլն: «Խոսքը վերաբերում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին, որոնք իրականացվելու են 2017 թ.: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն - մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Ընդ որում նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ իրականացվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մի խոսքով, 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ Հայաստանում չեն լինելու այս տարի:
Մեղավո՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների նվազման հարցում: Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Երբ նա ստանձնեց վարչապետի պաշտոնը, մեր տնտեսությունը արդեն տառապում էր ներդրումների ծարավից: Շատերը դա բացատրում էին 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններով, որից մի քանի ամիս հետո էլ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբի կողմից: Դա, իհարկե, ազդեցություն ունեցավ, որ ներդրումները նվազեին: Բայց հենց նույն պաշտոնական վիճակագրությունը արձանագրել էր, որ ներդրումների ծավալները հետեւողականորեն ու համառորեն նվազում էին դեռ մինչեւ ապրիլյան դեպքերն ու ՊՊԾ-ի գրավումը: Ու դրա պատճառները շատ ավելի խորն են, քան կարելի էր պատկերացնել:
Ներդրումների նվազման հիմնական պատճառները ունեն քաղաքական շարժառիթներ, որոնք արտացոլվում են տնտեսության վրա: Եթե տնտեսության հիմնական մասը վերահսկվում է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների կողմից, ապա այդպիսի տնտեսությունը գրավիչ չէ ներդրողի համար, քանի որ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները ստեղծել են իշխանությունները ու հովանավորվում են իշխանության կողմից: Եթե երկրում կոռուպցիան կրում է կառուցվածքային բնույթ, ապա ներդրողի համար տվյալ երկիրը գրավիչ չէ: Եթե երկրում պետական բարձրաստիճան չինովնիկները մինչեւ կոկորդները խրված են բիզնեսի մեջ, այսինքն քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած են, ապա պոտենցիալ ներդրողներին դա, մեղմ ասած, վանում է: Եթե երկրում ներդրողը չի կարող հույս դնել իրավապահների ու դատական համակարգի վրա այն ժամանակ, երբ ունի ապօրինի ոտնձգություններից պաշտպանվելու խնդիր, ապա տվյալ երկիրը գրավիչ չէ ներդրողների համար: Եթե մի գիշերվա մեջ երկիրը մեկ մարդու որոշմամբ ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվում ու անդամակցում է դրան տրամագծորեն հակառակ կառույցի՝ ԵԱՏՄ-ի, որը ենթադրում է առնվազն տնտեսական համակարգի արմատական փոփոխություն, տվյալ երկիրը չի կարող գրավիչ լինել ներդրողի համար: Իսկ այդպիսի իրավիճակը Հայաստանում ունի հստակ ընդգծված քաղաքական հիմքեր:
Բայց Կարեն Կարապետյանը համոզված էր, որ կարող է տնտեսության մեջ ներդրումներ լինեն առանց քաղաքական իրավիճակի փոփոխության: Այսինքն, երկրում շարունակում է ծաղկել կոռուպցիան, մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները շարունակում են իրենց ձեռքում պահել տնտեսության ամենաշահութաբեր ոլորտները, չինովնիկները շարունակում են լինել խոշոր բիզնեսմեններ, բայց ներդրողները հերթ են կանգնում Հայաստանում ներդրումներ անելու համար: Ու դրա համար ընդամենը պետք է գրավիչ բիզնես ծրագրեր լինեն, ստեղծվեն ներդրողների ակումբներ, «մոբիլիզացվեն» մեծահարուստ սփյուռքահայերը՝ հիմնականում Ռուսաստանում ու վերջ... Գոնե անցած մեկ տարին ցույց տվեց, որ նման սպասումները սին են: Կոնկրետ օտարերկրյա ներդրումների պահով վիճակը հիմա ավելի վատ է, քան անցած տարի: Դժվար է ասել. վարչապետը դեռ մնո՞ւմ է իր համոզմանը, թե՞ կարծում է, որ եկող տարի սպասվող ներդրումները, այնուամենայնիվ, կգան: Բնականաբար՝ չեն գալու, ու հաջորդ տարի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մի նոր՝ ավելի ընդարձակ հաղորդագրություն-դասախոսություն կտարածի: Եթե, իհարկե, մինչ այդ վարչապետի պաշտոնում այլ անձ չլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT