Երևան
12 °C
Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Կառավարության ղեկավարն այս օրերին խոստանում է իր կազմով (նախարարություններ, առընթեր մարմիններ) հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ: Սակայն, մինչ այդ քաղաքական ուժերն արդեն գնահատական են տալիս վարչապետի կառավարության աշխատանքին եւ միաժամանակ առաջարկում վարչապետի 2018 թվականի իրենց թեկնածուին:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն armtimes.com-ի հետ զրույցում վերլուծելով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության մեկ տարվա գործունեությունը, ասում է, որ նա հերթական վարչապետն է, որը որեւէ փոփոխության չի կատարում երկրի տնտեսությունում:
«Կարեն Կարապետյանին չհաջողվեց հասարակության համար շեշտակի արդյունքների հասնել: Հասարակությունը կրկին դժգոհ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Սպասելիքները վարչապետից ավելին էին, իհարկե, իշխանությունները հայտարարում են, որ երկրում տնտեսական աճի միտումներ կան, բայց քանի որ հասարակությունն այդ աճը իր մաշկի վրա չի զգում, ուրեմն նրա համար բացարձակ միեւնույն է, թե որտեղ է այդ աճը: Այն կլիներ աճ, եթե բարձրանային թոշակները, նպաստները, ստեղծվեին աշխատատեղեր, բայց որքան կարելի է նկատել՝ դրանցից ոչ մեկը չի իրականացվել: Սրան զուգահեռ, ավելացել են նաեւ արտագաղթի տեմպերը, դրա վառ օրինակը Երեւանից եւ Գյումրիից Ռուսաստան մեկնող ավտոբուսների մեծ քանակն է: Մարդիկ Հայաստանը չեն լքում ժամանակավորապես, այլ իրենց հետ տեղաշոր են տանում: Սա նշանակում է, որ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ: Կարեն Կարապետյանին շատ գործեր չի հաջողվել իրականացնել, որովհետեւ սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված փոփոխությունների հետ կապ ունի նախագահը: Կարեն Կարապետյանը որքան էլ ուզում է հայտարարի, որ Հայաստանում բոլոր ներդրողները, գործարարները կարող են ազատ գործել, պետք է ասեմ, որ այդպիսի բան չկա: Շարունակվում են մենաշնորհները, ապրանքների գները աճում են, եւ դրա պատճառը միայն մենաշնորհն է»,-ասում է քաղաքագետը:
Դեռ Կարապետյանի անունը որպես վարչապետի թեկնածու շրջանառվելու օրերին հասարակության մեջ ձեւավորվեց այն կարծիքը, որ Կարեն Կարապետյանը գալիս է նախընտրական շրջանում (ԱԺ ընտրություններ) բարձրացնելու ՀՀԿ-ի վարկանիշը: Քաղաքագետը կարծում է, որ դա վերջինիս ինչ-որ չափով հաջողվել է:
«Կարապետյանն այն եզակի անձանցից է ՀՀԿ-ում, որ քիչ թե շատ ունի ռեյտինգ հասարակության մեջ: Հանրապետական կուսակցության վերնախավը բավականին չսիրված է հասարակության կողմից, եւ Սերժ Սարգսյանն այդ մասին շատ լավ գիտի: Կարեն Կարապետյանը շատ լավ անձ էր, որի միջոցով Ազգային ժողովի ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունը շատ լավ փիառ կազմակերպեց: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանին չեմ մեղադրի, քանի որ Հայաստանում պետք է փոխվի այն համակարգը, որը գոյություն ունի»,-նշում է Գագիկ Համբարյանը:
Թե ով կլինի ՀՀ վարչապետի պաշտոնում 2018 թվականին, քաղաքագետը դժվարանում է պատասխանել: Թեեւ, ըստ նրա, այս հարցում պաշտոնական Երեւանը պետք է հաշվի նստի Մոսկվայի հետ:
«Կարեն Կարապետյանին բերեցին, որպեսզի զսպի հասարակության բողոքը, քանի որ այն «Սասնա ծռերի» դեպքից հետո ահագնանում էր, եւ պետք էր թույլ չտալ, որ տեղի ունենա «Սասնա ծռեր-2»-ը: Կարող ենք ենթադրել, որ Կարեն Կարապետյանը կարող է մնալ վարչապետ, բայց ցավով պետք է նշեմ, որ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունի Ռուաստանը: Ոչ ոքի համար էլ նորություն չէ, որ Կարապետյանը Ռուսաստանի մարդ է համարվում, եւ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ցանկանում էր պատժել Կարապետյանին այն բանի համար, որ նա հրաժարվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից, Պուտինը Սերժ Սարգսյանին շատ հմտորեն հասկացրեց`ձեռքերը հեռու պահել Կարապետյանից»,-ասում է Գագիկ Համբարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT