Սա վե՛րջն է. Անահիտ Բախշյանը պահանջել է Լեւոն Մկրտչյանի հրաժարականը

11/09/2017 schedule11:15

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իրավունք չուներ ասելու այն, ինչ ասեց ի պաշտպանություն Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» իր այս քայլին: Սա վե՛րջն է ու անձամբ չե՛մ հանդուրժում եւ պահանջում եմ իր հրաժարականը: Այս մասին իր հայտարարության մեջ ասում է կրթության հարցերով փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա, մասնավորապես, պահանջել է Լեւոն Մկրտչյանի հրաժարականը.

«Լեւոն Մկրտչյանը ՀՀ ԿԳ նախարար 5-րդ անգամ նշանակվել է 2017թ. մայիսի 31-ին: Իր  առաջին պաշտոնավարման օրոք, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661  որոշմամբ հանրապետության 57 դպրոցներում սկսվեց մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին», որը չաշխատեց ու Լեւոն Մկրտչյանը, չգիտեմ ինչ պատճառով, դուրս եկավ պաշտոնից եւ 1999-2000թ.թ. դարձավ ՀՀ վարչապետի խորհրդական: Հայաստանի կառավարությունը շարունակեց Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման  ուղղությամբ փնտրտուքներն ու ՀՀ  կառավարությունը ԿԳ նախարար  Էդուարդ Ղազարյանի  օրոք, 1999 թ. հունիսի 1-ի կառավարության թ. 377 որոշմամբ սկիզբ դրեց 15մլն. դոլար արժողությամբ «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» առաջին վարկային ծրագրին, որով նախատեսվեց փորձնական ծրագրում ընդգրկված 154 դպրոցներում անցնել աշակերտ-թվով ֆինանսավորման եւ  իրականացնել հաստատությունների կառավարման եւ ղեկավարման ապակենտրոնացումը, որին առնվազն տեղյակ էր նախկին նախարարը: Մինչ օրս ժողովրդավարական կառավարման այս սկզբունքը չի կայանում, որի պատճառը, ինչպես պնդում է 20 տարի առաջ այս գաղափարը ներդնող նախարարը, բոլորովին կառավարման խորհուրդների կազմավորման սկզբունքը կամ նրանց չաշխատելու փաստի մեջ չէ,  այլ՝  անցած 26  տարիների իշխանությունների կողմից ընտրական գործընթացի նկատմամբ մեր հասարակության մեջ ցանած ամլության զգացումը. «ես ո՞վ եմ, որ իմ ընտրությամբ ինչ-որ բան փոխեմ», իսկ կառավարման խորհրդի առաջին պարտականությունը մեր երեխաների կրթության շահերին  եւ ո՛չ իշխանությունների կամայականություններին նվիրված տնօրենի ընտրությունն է:  Շան գլուխն այստեղ է թաղված:

Երկրորդ անգամ Լեւոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ նախարար 2001թ.-ին  ու այդ տարում Ազգային Ժողովը ընդունեց   «Կրթության մասին»  ՀՀ օրենքով պահանջվող «Կրթության  զարգացման պետական ծրագիր 2001-2005թ.թ. օրենքը», որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն  այն մշակված ու պատրաստված էր նախորդ՝ Էդուարդ Ղազարյանի օրոք: Նշեմ, որ իրականացավ   օրենքով  մշակված կրթական միջոցառումների հազիվ 30%-ը:

Հաջորդ՝ 3-րդ անգամ Լեւոն Մկրտչյանը ԿԳ նախարարի պաշտոնում պաշտոնավարեց 2006թ.ից մինչեւ 2008 թ. հունիսի 2-ը:  2006-ին, արդեն 3-րդ անգամ նշանակված ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք «Կրթության մասին» օրենքում  ամրագրվեց  անցումը  12-ամյա միջնակարգ կրթության:

Հայաստանի Հանրապետությունը հաջորդ  «Կրթության զարգացման  պետական ծրագիր»-ն ունեցավ 5 տարի հետո՝ 2011-ին, փաստորեն այդ տարիների գործող  ԿԳ նախարարներ   Սերգո Երիցյանն ու Լեւոն Մկրտչյանն   աշխատեցին  առանց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող   կրթության զարգացման  պետական ծրագրի:

2008-ի հունվարին, 2003-2009թ.թ. «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով ($20մլն) Լեւոն Մկրտչյանի օրոք աշակերտ թվով ֆինանսավորման բանաձեւի բարելավման  նպատակով ստեղծված աշխատանքային խումբը  պետք է շարունակեր  բանաձեւի կատարելագործումը, սակայն ծրագրի ավարտին վերանայված տարբերակը  գործածության մեջ չի դրվել: Իրենից հետո ներդրված, այժմ կիրառվող, ըստ ուսումնական մակարդակների  տարբերակված ֆինանսավորման բանաձեւը  նույնպես հնացած է եւ  իսկապես վերանայման կարիք ունի: Հակասություն կա աշակերտ թվով ֆինանսավորման եւ դասարաններով կոմպլեկտավորման  սկզբունքների միջեւ, սրա մասին նախարարը նույնպես խոսում է: Լեւոն Մկրտչյանի օրոք, իր ներկայացմամբ  2003-2009թ.թ. «Կրթության որակ եւ համապատասխանություն» առաջին վարկային ծրագրով  ՀՀ կառավարության 27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների  համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որի արդյունքներից ոչ մեկը գոհ չէ: Ինքը, նախարար Լեւոն Մկրտչյանն էլ է դժգոհում այն դեպքում, երբ ինքն ու իր աշխատակազմը  2006թ.-ից 2008թ.  աշխատել են այս ծրագրի վրա:

Հասարակությունը մինչ օրս  դրական չի վերաբերվում այս փոփոխությանը, որովհետեւ չնայած  միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այն տեսլականը, որ կբեռնաթափվեն տարրական, հիմնական դպրոցների ուսումնական ծրագրերը, ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազն կպակասի, չիրականացան: Այս գործընթացին չնախորդեց տարրական, հիմնական դպրոցների ծրագրերի բեռնաթափման գործընթացը, այլ՝ նույն ծրագրերի վրա ավելացան ուսումնական նոր առարկաներ այն դեպքում, երբ անհրաժեշտ էին ինտեգրված ուսումնական առարկաներով ծրագրեր: Պատճառներից մեկն էլ նաեւ այն էր, որ 2008-ին գործող ու հետո եկած նախարարներն  ու նախարարության համապատասխան պաշտոնյաները հեռվից լուռ հետեւեցին, թե ինչպես են մարզպետներն ու Երեւանի քաղաքապետն   ազատվում իրենց համար «գլխացավանք» դարձած ավերակ շենքեր ունեցող դպրոցներից  ու ավագ դպրոցները  որակյալ  կադրերով   ապահովելու  ռազմավարական ծրագրի պահանջը տնօրենների   կողմից  շրջանցելու վրա նախարարները  պարզապես աչք  փակեցին:

2001-ին ԿԳՆ, «Հույսի կամուրջ»  հ/կ եւ թ. 27 դպրոց եռակողմ  համաձայնագրով հանրապետությունում առաջին անգամ Երեւանի Դ.Դեմիրճյանի անվան թ.27   դպրոցին տրվեց ներառական կրթություն իրականացնելու իրավունք (նախարար Լեւոն Մկրտչյան): Փաստորեն, ինքն այս քաղաքականությանն առաջին հավատացողներից էր, բայց 2016-ի փետրվարին, երբ 4-րդ անգամ եկավ նախարար, առաջինը կասկածի տակ դրեց 2014-ին արդեն օրենքով ամրագրված համընդհանուր ներառական պետական քաղաքականությունն ու  կառավարության ընդունած գործողությունների ժամանակացույցը: Այս մասին է նաեւ վկայում 2016թ. կառավարության ներկայացրած 6-ամսյա ծրագիրը, որտեղ «ներառական կրթություն» բառն անգամ չկա: http://www.yerkir.am/news/view/102686.html «Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել»: ԿԳ նախարարը ոչ թե այս հարցում զգուշության կոչ պիտի աներ, այլ, ինչպես ժողովուրդն է   ասում,  թեւերը քշտեր ու սկսեր հասկանալ, թե   իր նախորդ, 3-րդ  պաշտոնավարումից  հետո այդ քաղաքականությունն ո՞ւր է հասել եւ  փորձեր  ընկղմվել հետագա  գործընթացն  իրականացնելու մեջ:

Ընդհանրապես, հաճախ է Լեւոն Մկրտչյանը իրարամերժ մտքեր արտահայտում, օրինակ, 23.09.2017 «Ուսուցիչ» նախաձեռնության վերաբերյալ իր ելույթում ասում է. «Շուրջ երկու տարիէ, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Անկախության առաջին օրերից ձեւավորվել է ազգային կրթական համակարգ: Չգիտեմ «վերափոխում» ասելով ինչ է նկատի ունեցել պարոն Մկրտչյանը: Եթե նկատի է ունեցել «բարեփոխում» բառը, ապա այն վերջին երկու տարում  չի սկսվել: Ենթադրում եմ նկատի ունի 4-րդ պաշտոնավարման շրջանում իր կողմից բարձրաձայնված, քննադատված երեւույթները, սակայն դրանք  շտկելու ուղղությամբ  ոչ մի «վերափոխում», կոնկրետ քայլ չենք տեսել, դեռեւս միայն խոսքեր են:  

Գիտե՞ք, կարող եմ շատ երկար նկարագրել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի 5 անգամ պաշտոնավարման  անարդյունավետ գործունեության մասին, բայց նրա հրաժարականի իմ պահանջը առավելապես պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» արարողությանը եւ իր  քայլը արդարացնելու հիմնավորումներին, որոնք կրթության նախարարին ոչ սազական արտահայտություններ էին:

ԿԳ նախարարն այդ քայլն անելուց առաջ  պարտավոր էր  նորից կարդալ  (ոչ միայն ինքը, այլեւ այդ դպրոցի տնօրենն ու մանկավարժները)  դեռ 2004թ-ին  ընդունված, իր կողմից անընդհատ թմբկահարվող, սակայն  2009թ. «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքով չամրագրված Ազգային կրթակարգի «5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ» եւ նշածս օրենքով  2010-ին կառավարության կողմից ընդունված  «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ» փաստաթղթում  հանրակրթության բոլոր մակարդակներում սովորողների  նկարագրին  ներկայացվող պահանջներն ու  իմանար,  որ ոսկե մեդալի հավակնորդը  գերազանց գնահատականներ պետք է ունենար ոչ միայն ուսումնական առարկաներից, այլեւ  համապատասխաներ չափորոշչով իր նկարագրին ներկայացվող պահանջներին՝   պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել եւ հարգել ուրիշներիիրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատիմարդկանց նկատմամբ: Իսկ կրթությունը դպրոցում պետք է նպատակաուղղված լինի ազգային ուհամամարդկային արժեքներ կրող մարդու, օրինապահ, ժողովրդավարական արժեքներովառաջնորդվող քաղաքացու ձեւավորմանը: Պետական չափորոշչի այս  պահանջը, ցավոք,  չունի չափման միավոր, թիվ չի՛ պարոն նախարար, բայց Դուք, կարեւորելով ՀՀ կառավարության հաստատած ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁեւԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ,   պարտավոր էիք կանխել դպրոցում ոսկե մեդալ տալու որոշումը, որովհետեւ այն կայացրել են ողբերգական դեպքը պատահելուց հետո: Այս առթիվ հիշեցնեմ, որ ավարտական քննությունների կազմակերպման մասին Ձեր իսկ հրամանում կա այսպիսի կետ. «18. Քննությունից բացակայած կամ ուշացածՄեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից»։  Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքի մեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը:  Դուք  այդ տղային   պետք է զրկեիք  ոսկե մեդալից  ու դպրոցի  տնօրենից  ու մանկավարժներից   պահանջեիք բացատրություն տալ, թե    ինչո՞ւ  են շրջանցել  այնպիսի կարեւոր փաստաթղթի պահանջը, ինչպիսին  ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ  սահմանած  շրջանավարտի բնութագիրն է, որը նույնն է, թե  որեւէ առարկայից սովորողը գիտելիք, հմտություն, կարողություն չունենա, բայց «գերազանց» գնահատվի: Այն հիմնավորումները, որոնք լրատվամիջոցներով հնչեցին  նախարարի կողմից, ոչ այլ ինչ է, քան կրթությունը չկարեւորող, չգնահատող մարդու  խոսք: Ավելին, հետեւելով տարբեր  լրատվամիջոցներով արտահայտած իր  մտքերին, տպավորություն եմ ստանում, որ  որպես նախարար ինքն ամբողջությամբ չի  տիրապետում ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին:   

Կրթության նախարարն իրավունք չուներ ասել այն, ինչ ասեց ի պաշտպանություն Հրազդանի քաղաքապետի տղային  «պատվելու» իր այս քայլի: Սա վե՛րջն է  ու անձամբ չե՛մ հանդուրժում  եւ պահանջում եմ իր հրաժարականը»:

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2679 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել