Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի բաժակաճառերից արդյունք չենք ունենա. Ստյոպա Սաֆարյան

20/09/2017 schedule13:27

Հայաստան-սփյուռք համաժողովից քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեծ տպավորություններ չունի: Նրա կարծիքով փոքր եւ միջին ծրագրերը, որոնք միշտ էլ կան, չեն լուծում Հայաստանի գլխավոր խնդիրները: «Երկրի սրված խնդիրների համար Հայաստանի իշխանությունները լուծում չունեն: Ելույթները լուծումներ չեն, դրանք բարի ցանկություններ են»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում համաժողովը եւ ինչ ընդհանուր վերլուծություններ կարելի է անել, քաղաքագետը պատասխանեց, որ համաժողովը ճիշտ բան է, բայց արդյունք ունենալու համար պետք է ձեւից անցնել դեպի բովանդակություն: 

«Արդեն քանի տարի է՝ Հայաստանում խոսում են ցանցապետության մասին՝ ի նկատի ունենալով, որ սփյուռքը, Հայաստանի հետ ցանցավորված, մեծ ուժ կլինի. գաղափարը ճիշտ է, բայց որքանո՞վ է մեզ հաջողվել այս տարիների ընթացքում հասնել դրան: Հայաստանը պետք է հասկանա, թե սփյուռքից ի՞նչ տեսակի աջակցություն է ակնկալում, որովհետեւ այն ինչ այս պահին ակնկալում են, չլինող բան է»,- ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով սփյուռիքց ակնկալվող ներդրումները:

Ինչ վերաբերվում է նախագահի եւ վարչապետի ելույթներին, Ստյոպա Սաֆարյանի կարծիքով դրանք գեղեցիկ խոսքերի ժողովածու են: «Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, բայց փող են ուզում. ասում են՝ բերեք ներդրեք, չեն հասկանում, որ հայրենասիրական մոտիվներով մեծ բիզնես եւ մեծ զարգացում հնարավոր չի ապահովել այսպիսի փոքր շուկայում: Եթե պայմանները լավը լինեին, ոչ ոք չէր սպասի Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի հորդորին՝ գալ բիզնես սկսել Հայաստանում»,- ասաց Սաֆարյանը, հավելելով նաեւ, որ Սերժ Սարգսյանի այս տարվա ելույթում նույնիսկ կրակ չկար, մինչդեռ լի էր անտրամաբանական հակասություններով:

Իր կարծիքով  Հայաստանում պոտենցիալ կա առաջ գնալու, բայց քանի դեռ իշխանությունները չեն հասկացել, որ ցուցադրությանը պետք է վերջ դնել, մենք մնալու ենք բաժակաճառերի մակարդակում: «Պոտենցիալը մնալու է չօգտագործված, հնարավորությունները մնալու են չօգտագործված»,- ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2196 դիտում

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել