Երևան
12 °C
Եթե կայուն բյուջե չունենաս, եւ դեֆիցիտը մեծ լինի, երկիրը կտկարանա. armtimes.com-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը, ով եղել է Ռումինիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար, ներկայումս Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր է: Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց իր տեսակետները Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի, ներդրումային ու գործարար միջավայրի մասին, անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ամենաբարձր մակարդակով հնչած՝ Հայաստանում ներդրումներ անելու կոչերին:
Տնտեսության առումով, մեզ ասաց Ոսկանյանը, այս պահին Հայաստանի բուն հարցը ռեսուրսների՝ արտաքին ռեսուրսների ներգրավման հարցն է:
«Եթե մակրոտնտեսական տվյալներին նայես, առաջին հարցը, որ հայտնվում են շուրթերիդ, հետեւյալն է, իսկ ո՞ւր է Սփյուռքը: Այս տեսակ մեծ սփյուռք ունեցող երկիր, ունենա միայն մեկ տոկոս ուղղակի օտարերկրյա ներդրումներ... Ուրեմն Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 10 միլիարդ դոլար է, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ 100 միլիոն: Վերջին տարիների ընթացքում՝ 2008-ից մինչեւ 2017 թվականները, 7 անգամ նվազել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները: Եվ հարցնում ենք՝ ո՞ւր է Սփյուռքը, որովհետեւ օտար ներդրողների մեջ չկան այն պետությունները, ուր սփյուռքը զորավոր է՝ միայն Արգենտինան է»,- մեզ հետ զրույցում նշեց ռումինահայ գործիչը՝ հավելելով, թե ուրեմն Սփյուռքը պետք է աշխատի, պետք է կազմակերպվի: Վարուժան Ոսկանյանի համոզմամբ՝ պետք է մի ինչ-որ համաշխարհային մարմին լինի, առեւտրային միջազգային ցանց կազմվի, ու այդպես աշխատենք՝ այլ ոչ այսպես՝ համաժողովների տեսքով:
«Իհարկե լավ է՝ գալիս ենք, ելույթ ենք ունենում, ծափ ենք տալիս ու գնում ենք, բայց հետեւներիցս բան չի մնում՝ միայն բարի հիշողություններ: Եթե 10-15 հոգի նստեն սեղանի շուրջ, ովքեր ներկայացուցչական մակարդակ ունեն, գործերն այլ կերպ կարող են առաջ գնալ: Օրինակ ես Ռումինիայում երեսփոխան եմ՝ ազդեցիկ դիրք ունեմ. եթե իմանամ, որ որոշ ծագրեր կան Հայաստանում, կարող եմ ինչ-որ ձեւ գտնել ու ռումինացի գործարարներին մոտեցնել այդ ծրագրերին կամ հայկական գործարար ցանցերին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին՝ իսկ Հայաստանում տնտեսական ու ներդրումային միջավայրը բավականաչափ գրավի՞չ է, որպեսզի սփյուռքահայ գործարարները գան ու այստեղ ներդրումներ անեն, Վարուժան Ոսկանյանը պատասխանեց՝ եթե լուծենք այս հարցը, եթե ռեսուրսները գտնենք, հասկանանք, թե որն է վստահությունը, որն է ապահովագրական վիճակը ներդրման, ամեն բան իր տեղը կընկնի: Նա շեշտում է՝ Հայաստանում պետք է վերջանա այս սովետական մտածելակերպը:
«Ինձ մեկն ասում էր՝ այդ ինչպե՞ս պետք է լինի, չէ՞ որ Հայաստանը հետխորհրդային երկիր է. ես պատասխանեցի՝ կուզեմ Հայաստանն ավելի շատ հետխորհրդային լինի, քան խորհրդային: Պետք է քաղաքականությունը տնտեսությունից տարանջատենք: Նախկինում համայնավար կուսակցություն կար, որը թե՛ քաղաքական ուղղություններն էր տալիս, թե՛ տնտեսական ուղղությունները: Բայց հիմա այդպես չի կարող լինել: Նախարարները, երեսփոխանները չպետք է տնտեսության մեջ շահեր ունենան: Պետք է շահերի բախման օրենքը շատ ավելի զորավոր լինի» ասաց Վարուժան Ոսկանյանը:
Նրա դիտարկմամբ՝ պաշտոնյաները, պաշտոնը ստանձնելուց պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, մեկ էլ պետք է պաշտոնից հեռանալուց հաշվետվություն տան, թե պաշտոնավարման ընթացքում ինչպես փոփոխվել նրանց ունեցվածքը՝ հողերը, տները, մեքենաները, բանկային հաշիվնեը: Իսկ նրանց հայտարարագրերի ճշմարտությունը պետք է ստուգվի հատուկ մարմնի կողմից: Այսինքն՝ նշում է Ոսկանյանը, ժողովուրդը, օտար ներդրողները պետք է վստահություն ունենան, որ դիմացինը միայն հրապարակային պատասխանատվության մակարդակով է աշխատում, այլ ոչ անձնական:
«Ես կանգ եմ առել մի հյուրանոցում ու ինձ ասում են, որ չգիտեմ թե որ նախարարի հյուրանոցն է, դիմացս գործարան կա, որ ասում են՝ չգիտեմ թե որ ընդդիմադիր կուսակցության շեֆերից մեկինն է, ասում են՝ օրենք է ընդունվել կազինոների մասին ու կազինոները քաղաքից հանեցին, որովհետեւ մեկը կազինո ուներ ու պետք է փչացներ կազինոների մրցակցությունը: Չեմ ուզում այսպիսի բաներ լսել, չեմ ուզում, որ երբ տաքսի նստեմ վարորդը կամ հասարակ մարդիկ ասեն, որ եթե, պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները չգողանան, մենք ավելի լավ կապրենք: Բայց այդ ամենը լինելու համար պետք է օրենք, արդարություն եւ պետք է տնտեսական ու քաղաքական ասպարեզները բաժանենք իրարից»,- ասաց Վարուժան Ոսկանյանը:
Նա նշեց՝ պետք է քաղաքական գործիչը զբաղվի քաղաքականությամբ եւ մինչ պաշտոնավարումը, եթե ինչ-որ բիզնես կամ ձեռնարկություն ունի, պետք է թողնի, որ ուրիշը դրանով զբաղվի եւ պետք է շատ լավ իմացվի, թե նա ինչ շահագրգռություններ ունի, որպեսզի չստացվի այնպես, որ եթե ենթադրենք թե մեկը գինու կամ կոնյակի գործարան ունի, հանկարծ հայտնվի խորհրդարանում ու այդ ոլորտներին հարկային արտոնություններ տալու նախագիծ ներկայացնի:
«Եթե այս տեսակի իրավիճակ լինի, ինչպես հիմա Հայաստանում է, եւ շատ քաղաքական գործիչներ տնտեսական շահեր ունեն, արդյոք այդ մարդիկ կհամաձայնե՞ն, որ երկիրը բացվի օտար ներդրողների առջեւ ու իրենց համար մրցակցություն ստեղծվի»,- հռետորական հարցով իր ասելիքը եզրափակեց Վարուժան Ոսկանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Սպիտակ տունը վերսկսում Է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքը
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սուրենյանն ասել է՝ երբ կդադարեն տեղումները
Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբուխչյանը պարզաբանել է՝ ինչ կապ ունի հրդեհված «Լեքսուս»-ների հետ
Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան
Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան
Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ-ն պարզաբանել է
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
Ցավում ենք «հեռադիտակ-շոուի» համար. Ադրբեջանը սպառնացել է հայ-ադրբեջանական սահման այցելած Լեհաստանի նախագահին
Եթե սահմանազատում ենք մեր սահմանը, դիտորդ դուրս կգա, տուրիստ, թե ով, ոչ մեկի գործը չէ. Մեհրաբյան (տեսանյութ)
Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը
ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակա դիրքերից նահանջելու վերաբերյալ տարածվող լուրերը
Ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել Լեհաստանի նախագահին և տիկնոջը (լուսանկարներ)
Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես բենց»-ը բռնկվել է. կա տուժած
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր նշանակումներ ԶՈՒ-ում. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Վլադիմիր Պուտինը պետական այցով Ղազախստանում է
Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում
Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ
Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Պաշտոնանկություն ֆինանսների նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել
Արմեն Ղազարյանը նոր պաշտոն ունի
Wildberries-ում Իդրամ կա
Մինչեւ 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. օրինախախտները կտուգանվեն (տեսանյութ)
Արգելափակումից 63 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 100-ից ավել քաղաքացու
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումը. ԱԳՆ
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դիտորդների հետ (տեսանյութ)
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 27-ին
17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող
Լեհաստանում Պուտինի մասին ֆիլմ է նկարահանվել. կիրառվել է «դիպֆեյք» տեխնիկա (տեսանյութ)
Վրաստանի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մանդատներից
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա մնացել է խցանման մեջ՝ չկարողանալով տեղաշարժվել
ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT