Երևան
12 °C
Այս տարի Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տարբեր պետությունների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձների մի մասը առանձնահատուկ նշանակություն ունեին: Նման շնորհավորանքները ընդհանրապես լինում են երկու տեսակի՝ հերթապահ շնորհավորանքներ, զուտ միջազգային արարողակարգի պահանջները բավարարելու նպատակով, կամ ավելի լուրջ՝ հագեցած քաղաքական բովանդակությամբ եւ մեսիջներով: Հայաստանի ստացած շնորհավորական ուղերձների մեջ գերակշռում էր երկրորդ տեսակը:
Այս առումով, թերեւս, ամենաթույլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն էր, որը նախորդ տարվա շնորհավորական տեքստի գրեթե բառացի կրկնությունն էր: Ի տարբերություն ՌԴ նախագահի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ոչ միայն կրկնությունը չէր նախորդ տարվա ուղերձի, այլեւ աննախադեպ դետալացված բովանդակություն ուներ:
Թրամփի ելույթը, ըստ էության, այս ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանի տարբեր աղմկոտ հայտարարությունների խտացումն էր: «Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:
Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առեւտրային ու ներդրումային կապերը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին եւ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես՝ այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»,- ասված է Դոնալդ Թրամփի ուղերձում:
ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում, ընդ որում՝ որպես լրացում նշվում է ժողովրդարությունն առաջ տանելու, վստահելու եւ թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու պատրաստակամությունը: ԱՄՆ-ի համար փաստորեն Հայաստանի ժողովրդավարությունը եւ տնտեսության վստահելիությունն ու թափանցիկությունը դեռ խնդիր են:
Եվ դա ամրագրվում է ամենաբարձր մակարդակով, ինչը, ըստ էության, թաքնված շանտաժ եւ սպառնալիք կարելի է համարել՝ ուղղված գործող իշխանություններին: ԱՄՆ-ն հավանություն է տալիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու քայլին: Հայ-ամերիկյան առեւտրաշրջանառությունը մեծացնելու ցանկություն կա, նաեւ՝ ԱՄՆ-ն ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում: ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Սույն ամրագրումները չափազանց կարեւոր են եւ, ըստ էության, նշան են Հայաստանի հանդեպ հատուկ հետաքրքրության: ԱՄՆ նախագահի մակարդակով Հայաստանի հետ համագործակցության հանդեպ ցուցաբերված այս ուշադրությունը որքան էլ հաճելի թվա, ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունների համատեքստում չափազանց վտանգավոր է: Ինչպես հայտնի է, Հայաստանը նոյեմբերին պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել, եւ մինչեւ այժմ տեղի ունեցող զարգացումները կասկածներ էին հարուցել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանին դրել են ընտրության առջեւ: Այսինքն՝ այդ միջոցառումը դիտվում է ոչ թե զուտ որպես համաձայնագրի ստորագրում, այլ աշխարհաքաղաքական բեւեռի ընտրություն:
Հայաստանն, ինչպես հայտնի է, փորձում է առաջնորդվել «ե՛ւ- ե՛ւ»-ի քաղաքականությամբ եւ դաշնակցային հարաբերություններ պահպանելով ՌԴ-ի հետ, նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելով՝ խորացնել համագործակցությունը նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Ահա այս երկու թշնամական բեւեռները, փաստորեն, այնքան էլ չեն ողջունում Հայաստանի այս մոտեցումը, «ե՛ւ- ե՛ւ»-ը դարձնելով «կամ- կամ»: Այսինքն՝ կամ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ ազդեցության գոտում, կամ տեղափոխվում է Արեւմուտքի ազդեցության գոտի: Եվ ԱՄՆ նախագահի սույն աննախադեպ մանրակրկիտ ուղերձը պետք է դիտել այս ընտրության համատեքստում: ԱՄՆ-ն, ըստ էության, Հայաստանին «ապահովագրություն» է առաջարկում ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս գալու պարագայում:
Սա այն խոստացված գործիքն է, որի մասին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսում էր մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- ասել էր դեսպանը: Այն ժամանակ այդպես էլ չպարզաբանվեց՝ կոնկրետ ինչ գործիքների մասին է խոսքը:
ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձից հետո կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն ոչ թե գործիքներ է առաջարկում, այլ գործիք, եւ դա ԱՄՆ-ի բարձր մակարդակի հովանավորությունն է: Արդյոք սա բավարա՞ր է աշխարհաքաղաքական բեւեռ փոխելու եւ արդյոք Հայաստանն իսկապես ստիպվա՞ծ կլինի ընտրություն կատարել, թե՞ կկարողանա իսկապես կյանքի կոչել «ե՛ւ- ե՛ւ»-ի սկզբունքը՝ ցույց կտա ժամանակը: Այս պահին, դատելով իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններից, ակնհայտ է, որ որքան էլ ԱՄՆ-ն գործիքներ խոստանա, ընտրություն կատարելու պարագայում Հայաստանը կընտրի Ռուսաստանը:
Ի դեպ, «կամ-կամ»-ը ուրվագծված էր նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի շնորհավորական ուղերձում: «Գերմանիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը եւ հետայսու եւս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին»,-ասված է նրա ուղերձում: Հայաստանը, փաստորեն, Եվրատլանտյան հանրությանն է ինտեգրվում, իսկ ՀՀ քաղաքացիներս դրանից տեղյակ չենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT