Ռեկտորը հանցագործություններ է գործում եւ պաշտպանվում ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է...

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին:

«Բաց նամակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին

Սեպտեմբերի 27-ին Շիրակի Պետական Համալսարանում կայացավ Կրթության եւ Գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի եւ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին եւ վարչապետին Շիրակի Պետական Համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի եւ Գագիկ Համբարյանի հետ հանդիպում:

Հանդիպումից ժամեր անց «Առավոտ»-ի կայքում տեղադրվեց նախարար Լեւոն Մկրտչյանի մեկնաբանությունը, որը շատ զարմացրեց մեզ...Նախ, պարոն նախարար,Դուք զարմացել էիք այն փաստից, որ «ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան» (այդ ուշ ժամին Ձեզ հետ հիմնականում հանդիպեցին պատմության բաժնի ուսանողները, այն դեպքում, երբ խնդիրն առավոտյան ռեկտորին ներկայացրել էին բոլոր մասնագիտությունների ուսանողները):

Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնում ենք,որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում եւ նրան եւ՛ մենք, եւ ուսանողներն ասել էինք, որ խնդիրն համընդհանուր է: Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել եւ այդ սխալ կարծիքի ուղղորդումը ռեկտոր Մինասյանի կողմից է, որպեսզի թիրախավորի նամակի հեղինակներին: Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթեւ ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում, որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ: Ինչու՞ չեք ասում, որ աններելի է համահամալսարանական հայոց պատմություն առարկայի դասավանդումը բոլոր բաժիններում ընդամենը մեկ կիսամյակում 32 ժամով. ոչ մի բուհ նման բան իրեն թույլ չի տվել:

Ամբիոնների ձեւավորման պահով կարող ենք մի քանի խայտառակ փաստեր բերել: Ի՞նչ կասեք, եթե իմանաք,որ մեր ԲՈՒՀ-ում կա կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության միացյալ ամբիոն, ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ամբիոն եւ այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Ձեր գրադարան այցին, ապա տեղեկացնեմ,որ որպես նախարար պարտավոր էիք նաեւ այցելել գրապահոցներ ու այդ ժամանակ կտեսնեիք, որ դրանք գրեթե դատարկ են:Մոտ 140 հազար կտոր գրականությունից լավագույն դեպքում մնացել է կեսը: Ի՞նչ ֆոնդերի ձեւավորման մասին է խոսքը:

Պարոն Մկրտչյան,Դուք փորձու՞մ եք մեր բարձրաձայնած խնդիրները մեկնաբանել «անձնավորված» եւ «սուբյեկտիվ» լինելով: Հետաքրքիր է, Ձեզ հետ հանդիպման ժամանակ մեր ներկայացված որոշ փաստեր Ձեզ շատ զարմացրեցին, իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դուք ինքներդ էիք առաջարկել նրանց դիմել դատախազություն դասապլանների ապօրինի եւ անօրինական փոփոխման հարցով, իսկ Ձեր մեկնաբանությունում հայտարարում եք «խորքային անլուծելի հարցեր չլինելու փաստից»: Ասեմ, որ այդ քրեորեն պատժելի արարքի հեղինակը Սահակ Մինասյանն է: Մենք գիտենք, որ բոլոր հարցերն էլ իրենց լուծումն ունեն, սակայն երբ ռեկտորը մեկ տարվա մեջ, չարաշահելով իր դիրքը եւ մտածելով, որ անպատժելի է, բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է գործում եւ պաշտպանվում է ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է...

Այսինքն՝ ՀՀ Բարձրագույն կրթության համակարգում գոյություն չունեցող «ինտեգրված» ուսուցում ներդրող ռեկտորը, խախտելով կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը (24-30 ժամ) եւ այն կամայական նվազեցնում է 12 ժամի` 50 % կրճատելով լսարանային ժամերի քանակը, վայելում է Ձեր հովանավորությունը...Ձեր մեկնաբանության մեջ փորձում եք խեղաթյուրել ապօրինի ներդրված «ինտեգրված» ուսուցումը կուրսերի թերբեռնված լինելու հետ: Սակայն Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ «ինտեգրված» ուսուցումով պարոն Մինասյանը միավորել է բակալավրի առկա եւ հեռակա ուսուցման ծրագրերը, որն անօրինական է եւ խախտում է ԲՈՒՀ-ին տրամադրված լիցենզիան: Հետաքրքիր է, մեր բարձրաձայնած ո՞ր հարցերը հստակ չէին: Ընդհակառակը, որոշ հարցերի վերաբերյալ կոնկրետ հրամաններ եք տվել, որ դրանք շուտափույթ ուղղվեն:Կոնկրետ՝ ուսումնական պլաններն այսօրվանից արագ փոխել, որպեսզի ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն: Փորձում եք թաքցնել ռեկտորի անօրինականություններից մեկը մինչեւ համապատասխան հանձնաժողովի այցը ԲՈՒՀ, որը պետք է ուսումնասիրի ԲՈՒՀ-ում տեղ գտած եւ մեր կողմից բարձրաձայնված խնդիրները:

Մեր բոլոր հարցադրումները եղել են հստակ եւ պահանջում են կոնկրետ պատասխաններ: Պատահական չէ,որ հենց Ձեզ չէինք դիմել բաց նամակով:Համոզված էինք, որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մկրտչյանը չէր կարող անաչառ լինել 20 տարի Շիրակի մարզի կրթության ոլորտը ղեկավարած Սահակ Մնասյանի ապօրինությունների եւ անօրինականությունների հացերը բարձրաձայնելուն:Հիմա ՀՀ նախագահին եւ վարչապետին զեկուցելու եք, որ Շիրակի պետական համալսարանում անօրինականություններ չկան եւ ամեն ինչ շատ լավ է… Հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատու՞մ են:

Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8404 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում