Մրցանակով պարտքերս կփակեմ. Լեւոն Արոնյանը կատակում է

28/09/2017 schedule16:34

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեծ լարվածություն է զգացել Թբիլիսիում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում, որում հաղթանակ տարավ: Գավաթի այս խաղարկությունը Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու նրա վերջին հնարավորությունն էր. այդ նպատակին հասնելու համար Թբիլիսիում պետք է անպայման եզրափակիչ դուրս գար: Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծեց, որ այդ միտքը նրան ստիպում էր սովորականից ավելի մեծ ուժեր ներդնել:

«Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի մրցաշարերին, նախորդ դեպքերում լարվածություն այդքան չկար, քանի որ գիտեի՝ անպայման չէ, որ հաղթեմ, իսկ այս անգամ գիտակցում էի, որ Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք  ստանալու այլ հնարավորություն չեմ ունենալու, իսկ յուրաքանչյուր շախմատիստի համար, որը բարձր որակի շախմատ է խաղում, ինչ մրցաշարում էլ հաղթի, միեւնույն է նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն է»,- ասաց նա:

Արոնյանը նշեց, որ գավաթի խաղարկության բոլոր փուլերը, բոլոր պարտիաներն էլ բարդ էին եւ առանձնացրեց դիմակայություններից 2-ը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսաեզրափակիչը եւ Դին Լիրենի հետ եզրափակիչը: Նա նշեց, որ Վաշյե-Լագրավի դեմ պայքարում եղել է մի պահ, երբ հուզմունքը խանգարել է:

«Շատ բարդ հանդիպում էր: Դասական մասն ինձ համար լավ էր ընթանում, բայց երբ անցանք արագ շախմատի, առաջին պարտիայում ես շատ վատ խաղացի եւ այդ պատճառով սկսեցի հուզվել: Դրանով է պայմանավորված այն, որ արագ շախմատի, բլիցի խաղերը որակով շատ ցածր էին»,- ասաց նա:

Խոստովանում է, որ ամենադժվարը եղել է եզրափակչում՝ Դին Լիրենի դեմ պայքարում: Եզրափակիչ դուրս գալն արդեն նշանակում էր, որ Արոնյանը Հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորություն է ստացել, եւ միտքը, որ նպատակի կարեւոր մասերից մեկն արդեն իրականցրել է, խանգարել է կենտրոնանալ եզրափակչի վրա:

«Ամենադժվարը երեւի թե մրցաշարի վերջն էր, քանի որ առաջին նպատակը Հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորություն ստանալն էր, եւ երբ Վաշյեին հաղթեցի, դրանից հետո դժվար էր կենտրոնանալ. կարեւորագույնն արդեն արել էի, պետք է կրկին ուժերս հավաքեի»,- ասաց նա:

Բացի հաղթանակից ու 2018-ի մարտին կայանալիք Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունքից, Թբիլիսիում Արոնյանը նաեւ 120 հազար դոլար մրցանակ է ստացել: Ասուլիսին ներկա լրագրողներից մեկին հետաքրքրեց՝ ինչպես է նա պատրաստվում ծախսել այդ գումարը՝ անձնակա՞ն, թե՞ հայրենասիրական նպատակներով: Այդ հարցի հետ կապված շախմատիստը կատակեց:

«Դրա մասին դեռ չեմ մտածել, բայց նման դեպքերում, ռուսներն են ասում, մի մասով պարտքերս կտամ, մյուսներն էլ՝ թող սպասեն: Ես էլ սկզբում կփորձեմ այդ հարցերը լուծել (ծիծաղում է)»,- ասաց նա:

Այս հաղթանակից հետո Արոնյանը պատրաստվելու իր կյանքի կարեւորագույն օրերից մեկին՝ հարսանիքին: Սեպտեմբերի 30-ին կայանալու է նրա ու Արիանա Կաոլիի պսակադրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2883 դիտում

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է

Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP

Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում

Ձեր սերն ու էներգիան ինձ ոգեշնչում են. Սելին Դիոնը հիվանդության ֆոնին հանդես է եկել ամանորյա ուղերձով

Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունը

ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի

Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ

Նեապոլի օդանավակայանում ինքնաթիռ է ընկել

Մարիամ Փաշինյանն՝ ամանորյա ֆոտոշարքում. լուսանկարներ

Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկները պայքարում են վարորդների կյանքի համար

ՌԴ-ի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է

Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել Իրանի 6 քաղաքացի՝ հաշիշի մաքսանենգության համար

ՌԴ բնակիչը «Ռուսկոյե լոտո» վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի

Մեծ Բրիտանիա անցած անօրինական ներգաղթյալների թիվը 2024 թվականին հասել է 37 հազարի

Բելգիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ արգելվել է միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը

«Օրերը երկարում են»․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ ՀԴԲ-ն Նոր Օռլեանում 10 մարդու կյանք խլած դեպքը դիտարկում է «ահաբեկչություն»

Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել

ԵՄ երեք երկրներ չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ը ֆոտոշարք է հրապարակել

Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին

ԱՄՆ-ում անօթևանների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

Շվեյցարիայում ուժի մեջ է մտել հիջաբ կրելու արգելքը

Բրիսբենի մրցաշար․ Ավանեսյանը երկրորդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին

Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի

Ստեղծվել է ռոբոտ, որն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց քայլել

Apple-ը դադարեցրել է iPhone-ի երեք մոդելների վաճառքը ԵՄ երկրներում

ChatGPT-ն այժմ հասանելի է հեռախոսահամարով, օգտատերերը կարող են զանգել և զրուցել արհեստական ​​ինտելեկտի hետ

Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան

Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի կապակցությամբ ուրախացել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հնարավոր է՝ միասին նկարահանվեն նոր ֆիլմում

TikTok-ի հիմնադիրները նախազգուշացրել են հետևորդներին

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին

Ալիևը խոսել է Հայաստանի համար «սխալ ճանապարհի» մասին

Հայ շախմատիստների արդյունքները՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է Ամանորը տոնող ամբոխի մեջ. կա 10 զոհ, 30 վիրավոր

Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ին