Կառավարությունը դժվարություններ է ստեղծում ԶԼՄ-ների համար. կրճատվում են ֆինանսական հոսքերը

ՀՀ արդարադատության նախարարությունը լրատվամիջոցների աշխատանքը բարդացնելուց բացի նաեւ ֆինանսական աղբյուրների կրճատմամբ է զբաղված: Օրերս ԶԼՄ-ների ներկայացուցիչները տեղեկացան, որ նախարարությունը նախագիծ է մշակել, որով էական փոփոխություններ են նախաձեռնում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, սակայն նախարարությունից շտապեցին ասել, որ դա սեւագիր տարբերակն է: Նախարարության մյուս նախաձեռնությունը նոր օրենսդրական փաթեթն է, որով առարկվում է հրապարակային ծանուցումները «վերցնել» ԶԼՄ-նորից եւ ամբողջությամբ այդ իրավունքը տալ «azdarar.am» կայքին:

Մինչ օրս քաղաքացիները, իրավաբանական անձինք, ՏԻՄ-երը եւ այլ կառույցներ կարող էին ցանկացած հայտարարություն տպագրել ԶԼՄ-ներում կամ «azdarar.am» կայքում, սակայն առաջարկվող փոփոխությամբ այդ իրավասությունը տրվում է միայն «azdarar.am» կայքին: Այդ նախագծի ուսումնասիրությունից armtimes.com-ին հայտնի դարձավ, որ նախարարությունում գտնում են, որ ներկա իրավիճակում հայտարարությունները ոչ միշտ են հրապարակվում (ԶԼՄ-ներում եւ այլ տեղեկատվական միջոցներում) կամ հրապարակման դեպքում՝ ոչ ամբողջական բնույթ է կրում եւ տեղեկատվության հասանելիությունը աշխատում է ոչ արդյունավետ: «Այդ իսկ պատճառով հրապարակային ծանուցումները պետք է հրապարակվեն azdarar.am հասցեով գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»,- ասված է նախագծում:

Այս առաջարկության ընդունմամբ արդարադատության նախարարությունն ակնկալում է լրացնել օրենսդրական բացերը, ապահովել տեղեկատվության հրապարակումը azdarar.am կայքում եւ ապահովել վերջինիս հասանելիությունը, մատչելիությունը եւ թափանցիկությունը՝ բարձրացնելով հանրային իրազեկման մակարդակը:

Այդ նախաձեռնությանը պետք է նայել նաեւ դրանից բխող հետեւանքերով: Եթե նախարարությունն առաջ է քաշում հանրային իրազեկության մակարդակի բարձրաման կարեւորությունը, ապա չպետք է աչք փակի ԶԼՄ-ների ֆինանսավորման, մամուլի ազատության հարցերի վրա, քանի որ անկախ մամուլի կայացումը ոչ պակաս կարեւոր է ժողովրդավարական հասարակության ձեւավորման հարցում: Այսպիսով, եթե այս նախագիծը Ազգայի Ժողովում հաստատվի, ապա դրա ընդունման հաջորդ օրվանից ԶԼՄ-ները կզրկվեն ֆինանսավորման աղբյուրներից մեկից:

Ի դեպ, ԶԼՄ-ները ավելի մատչելի պայմաններ են առաջարկում քաղաքացիներից, իրավաբանական անձանցից հայտարարություններ տպագրելու համար, քան azdarar.am կայքը, որը հայտարարության գինը սահմանում է դրա նիշերի քանակությամբ պայմանավորված:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարության այս նախաձեռնությունից զատ, կառավարության ղեկավարն էլ որոշել էր, որ պետական հաստատությունները պետք է պարտադիր բաժանորդագրվեն պաշտոնական Հայաստանի Հանրապետություն թերթին, որից հետո նոր միայն մեկ այլ թերթի էլ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3215 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ