Երևան
12 °C
Երեւան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում, «Արմօյլ» ընկերությունը մեծ թափով շինարարություն է սկսել: Նախատեսված է իր տեսակի մեջ առաջին նավթամթերքի վերամշակման գործարանը կառուցել Հայաստանում: Գործարանի կառուցմանը դեմ են Եղվարդի Նատի անունը կրող թաղամասի բնակիչները՝ մոտ 80 ընտանիք, որոնց տներից մոտ 50 մետր հեռավորության վրա է կառուցվում գործարանը:
Բնակիչները armtimes.com-ի խմբագրություն էին դիմել նամակով եւ կցել էին մի քանի տասնյակ բնակչի ստորագրություն: Նույն նամակն ուղարկվել է նաեւ վարչապետին, բնապահպանության նախարարին, գյուղատնտեսության նախարարին, նախագահի վերահսկողական ծառայությանը եւ ԱԺ նախագահին:
Այսօր այցելեցինք Եղվարդ համայնք: Բնակիչները շինհրապարակի հարեւանությամբ՝ իրենց տների կողքին սպասում էին մեզ, եւ վրդովված ներկայացրեցին խնդիրը: «Նախորդ տարվանից սկսել են: Ոչ բնակիչներին, ոչ ոքի տեղյակ չեն պահել՝ ինչ գործունեություն են ծավալելու»,- ասաց թաղամասի բնակիչներից Արթուր Թումասյանը՝ նշելով, որ շինարարությունը սկսելուց հետո այս տարի երեք ամսով կասեցվել են շինաշխատանքները, որից հետո նորից սկսել են: Կասեցման պատճառների մասին էլ բնակիչները որեւէ բան չգիտեն, միայն վստահ են, որ իրենց տների մոտ կառուցվող շինությունը շինարարական նորմերին չի համապատասխանում: «Եթե նախատեսվում է յուղի արտադրություն, մենք բնակիչներով պետք է տեղյակ լինենք՝ յուղի արտադրությո՞ւն է, թե՞՝ ոչ: Կամ եթե յուղի արտադրություն լինի, բնակիչներ են ապրում, երեխաներ են ապրում, հրդեհավտանգ է: Պայթյուն եղավ, ծուխ եղավ, յուղն այրվելու է երեխաներին ի՞նչ ենք անելու»,- ասաց Արթուր Թումասյանը:
Եղվարդի բնակիչ Հրաչ Սամսոնյանն էլ նշեց, որ որեւէ մեկին չեն տեղեկացրել, թե ինչ է կառուցվում: «Տեսեք՝ հազարավոր տոննաներ՝ բնակավայրի մեջ»,- ասաց Հրաչյա Սամսոնյանը: Նույն թաղամասի բնակիչ Զոյա Հարությունյանն էլ շարունակեց. «Ես մարդ եմ չէ՞, ուզում եմ, ասենք, հանգստանամ, եթե ոչ մի բան էլ չլինի արդեն այս տրակտորի ձայնն ինձ հերիք է: Բերում են լցնում են հողը, ամբողջ օրը փոշի ենք կուլ տալիս, լողանում ենք սեւ ցեխ է թափվում մեր վրայից»,- նշեց Հարությունյանը: Բնակիչները պահանջում են դադարեցնել շինարարությունը եւ առաջարկում են, որպեսզի նավթամթերքի վերամշակման գործարանը տեղափոխեն այլ վայր:
Հավաքվածներից մեկն էլ շինարարության սկսման օրինականության մասին է հարց բարձրացնում: «Սովորաբար, եթե շինարարությունն ընթանում է, նախ փակում են տարածքը, կողքը գրված է լինում, թե ինչ կառույց է, ինչ տեսք է ունենալու եւ ինչի համար է ծառայելու, ոչ մի բան չկա: Մենք չգիտենք էլ, թե ինչի դեմ ենք պայքարում, ուղղակի ասեկոսեների վրա ենք հիմնված՝ կամ պահեստավորման կետ է լինելու կամ վերամշակում: Երկուսն էլ անընդունելի տարբերակներ են»,- ասաց Ժենյա Մկրտումյանը:
Դիտարկմանը, որ բնակիչների ստորագրություններով նամակում նշված էր, որ «Արմօյլ» ընկերության այս գործարանի ներդրողներից մեկը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է, բնակիչներից Արթուր Թամասյանն արձագանքեց. «Մենք այդ տեղեկությունները չենք կարող համարել հավաստի, բայց համոզված ենք, որ այն ժամանակ, երբ կառույցը կանգնել է եւ չեն շարունակել շինարարությունը, իմացանք, որ Գագիկ Ծառուկյանը 50 տոկոս ներդրում ունի այս բիզնեսի մեջ, այդ ժամանակ շարունակվեց շինարարությունը»:
Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը տեղին չի համարում բնակիչների անհանգստությունը եւ չի կիսում նրանց կարծիքը: «Այն կարծիքը, որ այդ տարածքում կառուցվում է նավթամշակման գործարան, իրականությանը չի համապատասխանում: Այնտեղ կառուցվում են պահեստներ, ինքնին վերամշակման գործարան չի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ նշելով, որ կառուցապատողի նախագիծը փորձաքննություն է անցել, դրական եզրակացություն է ստացել եւ բոլոր փաստաթղթերը շինարարության համար կառուցապատողի մատ կան:
Նորայր Սարգսյանի խոսքով՝ ներդրողի հետ քաղաքապետարանը պայմանավորվածություն է ունեցել, որ գործարանի կառուցումից հետո պետք է աշխատատեղերի մի մասը լրացվի Եղվարդի բնակիչներով: «Ես խնդրել եմ, որ մաքսիմում աշխատողները պետք է լինեն մեր համայնքի բնակիչները: Այդ պայմանավորվածությունը կառուցապատողի հետ ի սկզբանե ունեցել ենք»,- ասաց Եղվարդ համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ներդրողի տվյալներով, երբ սկսեն ամբողջ հզորությամբ աշխատել 250 աշխատատեղ են ունենալու: Քաղաքապետը դատելով շինաշխատանքների տեմպից կարծում է, որ հաջորդ տարի գործարանը կաշխատի:
Անդրադառնալով քաղաքաշինական նորմերի խախտմանը, որ ցուցանակ տեղակայված չէ տարածքում, Նորայր Սարգսյանն ասաց, որ սկզբում շինհրապարակը փակ էր, բայց երբ շինաշխատանքները դադարել են ցուցանակն ու պարիսպը հանվել է: Քաղաքապետն իրենց թերությունն էլ է տեսնում այդ հարցում:
Հարցին, տեղյա՞կ եք ովքեր են ներդրողները, քանի որ բնակիչներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանն է ներդրողներից մեկը, քաղաքապետը պատասխանեց. «Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, որովհետեւ նախագծերը պատվիրել է այդ ընկերությունը (Արմօյլ), աշխատանքները կատարում է այդ ընկերությունը, թե հիմա ով մասնակցություն ունի որեւէ կազմակերպություն կամ անհատ, ես տեղեկություն չունեմ»:
«Արմօյլ» ընկերության պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Եղվարդ քաղաքում շարունակվում են «Արմօյլ» ընկերության նավթամթերքի վերամշակման գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները: «Գործարանի բացումը պլանավորվում է կատարել 2017թ.-ին, այդ իսկ պատճառով շինարարական աշխատանքները ընթանում են ամբողջ ուժով: Շուտով Հայաստանի Հանրապետությունը կունենա միջազգային ստանդարտների համապատասխան նավթամթերքի տեղական արտադրանք, որը հանդիսանում է «Արմօյլ» ընկերության հիմնական նպատակներից մեկը»,- նշված է ընկերության կայքում: Մենք փորձեցինք «Արմօյլ»-ից տեղեկանալ, թե արդյո՞ք բնապահպանական խնդիրներ չի առաջացնի գործարանը, արդյո՞ք հենց նավթամթերքի մշակմամբ են զբաղվելու, եւ ճի՞շտ են այն լուրերը, որ ներդրողներից մեկը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան է: Ընկերությունից խոստացան մեր հարցերին պատասխանել ավելի ուշ:
Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը մեր զրույցում ասաց, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ իր ընկերությունները ներդրումներ չեն կատարել «Արմօյլ» ընկերությունում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT