Երևան
12 °C
Այսօր կրկին հայտնի դարձավ, որ սահմանին էլի զոհ ունենք: Եվ սա նորից այսօր Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ֆոնին, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Այս դեպքից առաջ վերջին զոհն էլ ունեցել էինք ղարաբաղաադրբեջանական շփման գծում՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ից եւ դրա շրջանակներում Մամեդյարով-Նալբանդյան հանդիպմանն ընդառաջ: Այս երեւույթը, որ Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահների, ինչ-որ միջազգային միջոցառման դեպքերում Ադրբեջանը սահմանին ու շփման գծում սադրանքների է դիմում, սիստեմատիկ բնույթ է կրում:
«Պատասխանն ակնհայտ է, թե ինչու են ադրբեջանցիները նման սադրանքների գնում կա՛մ հայ եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներից առաջ, կա՛մ արտասահմանցի բարձրաստիճան դիվանագետների կամ պաշտոնյաների՝ տարածաշրջան այցերի ժամանակ, կա՛մ ինչ-որ միջոցառումներից առաջ, օրինակ՝ ԵԱՀԿ-ի ինչ-որ նիստից, կամ ՄԱԿ գլխավոր ասամբլեայից առաջ եւ այլն: Ադրբեջանցիների նման վարքագծի ամբողջ իմաստն այն է, որ ցույց տան, թե այսպես կոչված, ստատուս քվոն իբր թե փխրուն է, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր է եւ այլն, եւ այլն»,- armtimes.com-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից առաջ, նախ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, իսկ այնուհետեւ նրա այդ հայտարարությանը՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակի մակարդակով հնչած պատասխանին (սա եւս պատահական չէ՝ հայկական կողմը սրանով ցույց է տալիս, թե Իլհամ Ալիեւին անգամ ՀՀ նախագահը չի պատասխանի, այլ նրա խոսնակը), ապա այս ամենն, ըստ քաղաքագետի, հանդիպումներին ընդառաջ ստեղծում են «բնական» ֆոն:
«Այն իմաստով, որ դժվար թե կարելի է սպասել, թե ադրբեջանական կողմը կհամաձայնի ինչ-որ առաջխաղացման, այսպես կոչված, շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման ու լարվածության նվազեցման առումով: իսկ առանց դրանց հնարավոր չէ առաջխաղացում՝ քաղաքական պայմանավորվածությունների մակարդակով: Եվ պարզ է, որ այդ հանդիպումից առաջ, այս կամ այն ձեւով, փորձում են արձագանքել ու որոշակի նախատրամադրվածություն ստեղծել»,- պարզաբանեց Սերգեյ Մինասյանը:
Նախագահների սպասվող հանդիպման համատեքստում շփման գծում լարվածության ավելացման վտանգի վերաբերյալ էլ Սերգեյ Մինասյանը հավելեց, թե ինքը չի կարծում, որ նման դրսեւորումներ, լայնածավալ բախումներ կլինեն:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ armtimes.com-ին հայտնեց, որ այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է, լարվածության աճի մասին հուշող ոչինչ չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT