Երևան
12 °C
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը, հերքել է խոսակցություններն այն մասին, թե եղբոր կինը փորձել է սպանել նրան: Ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն, դերասանը ոստիկանություն էր դիմել՝ ասելով, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, փորձել է թունավորել իրեն: Վիտալինան իր հերթին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ ամուսնուն առեւանգել են եւ խնդրել էր օգնել գտնել նրան: Նա նշել էր, որ ամուսնուն առեւանգել են ընկերները՝ Հայրապետ Հովհաննիսյանը եւ Արթուր Սողոմոնյանը, որոնք ցանկանում են խլել նրա թատրոնը:
«Այդ նա չէ հաղորդում ներկայացրել ոստիկանություն, որ կինը ցանկանում է սպանել իրեն: Կան մարդիկ, որոնք սիրում են խառնվել ուրիշների ընտանեկան կյանքին: Ամեն ինչ սկսել է նրանից, որ Արմենի մոտ հյուր են եկել իր ընկերները: Հետո եղբայրս վատ է զգացել, ու նրան հիվանդանոց են տեղափոխել: Չգիտես՝ ինչու, Արմենի ընկերները նրա կնոջը չեն տեղեկացրել այդ մասին: Վիտալինան շատ է անհանգստացել, քանի որ մտերիմներից միայն նա գիտի՝ ինչ դեղեր պետք է ընդունի Արմենը»,- ասել է Մարինա Ջիգարխանյանը Комсомольская правда-ին տված հարցազրույցում:
Նշվում էր, որ Ջիգարխանյանն ասել է, թե Վիտալինան ցանկանում է տիրանալ իր ունեցվածքին, եւ այդ պատճառով նա երիտասարդ կնոջը վռնդել է իր կյանքից ու թատրոնից: Դերասանի քույրը, սակայն, պաշտպանում է հարսին: Նա նշում է, որ ծերության հետ կապված եղբայրը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ բարձր շաքար, ինչի պատճառով երբեմն կարող է ոչ ադեկվատ լինել:
«Վիտալինան շատ պարկեշտ մարդ է: Եթե նա ցանկանար սպանել Արմենին, նա վաղուց ողջ չէր լինի: Եղբայրս լուրջ հիվանդություններ ունի, դրանց պատճառով՝ նաեւ բարդ բնավորություն: Այդ օրը բարձր շաքարի պատճառով եղբայրս շատ նյարդային է եղել, եւ որոշ մարդիկ փորձել են օգտվել առիթից: Զայրույթի ու առողջական վիճակի սրման պահին մարդը կարող է ցանկացած բան ասել: Ես Արմենի ընկերներին ասել եմ, որ նա կին ունի, ու նրա հետ կապված ամեն ինչ պետք է համաձայնեցնել կնոջ հետ»,- ասել է նա:
Մարինա Ջիգարխանյանը նշել է, որ եղբայրը հիվանդանոցում է, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցույց տալիս: Վիտալինան նրան չի տեսել, ոչ թե որովհետեւ Ջիգարխանյանը չի ցանկանում, այլ բժիշկները տեսակցություն թույլ չեն տալիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT