Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից համատեղ ստեղծված «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն («Արտֆուդ» ապրանքանիշով) պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում է հայտնվել մինչեւ այս տարվա դեկտեմբերը:
Հիշեցնենք, armtimes.com-ը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր այդ ընկերությունում իրեն պատկանող 50 տոկոս բաժնետոմսը եւ դուրս էր եկել այս գործարանից: «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի տնօրենն այժմ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին է՝ Վաչագան Կարապետյանը:
Գնումների բողոքարկման խորհուրդը այս տարվա ապրիլին ստանալով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված բողոքները, սկսել է ուսումնասիրել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ին «սեւ ցուցակում» ներառելու հարցը: Ֆինանսների նախարարությանը նման բողոքներ են ներկայացրել Արարատի մարզի Մրգավան գյուղի միջնակարգ դպրոցը, Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ Սյունիքի մարզպետարանը Կապանի դպրոցներից մեկի վերաբերյալ:
Գնումների բողոքարկման խորհուրդը կարծիք ստանալու համար դիմել է «Արտաշատի պահածոների գործարան», սակայն գործարանից դիրքորոշում չեն հայտնել:
Մրգավանի միջնակարդ դպրոցն իր դիմումում նշել է, որ ընկերությունը մասնակցել է հայտարարված մրցույթին, իսկ դպրոցը ֆինանսների նախարարությանը հարցում է ուղարկել ճշտում կատարելու համար: Տեղեկանալով, որ 2016 թվականի հունվաի 11-ի դրությամբ գործարանը 3.7 միլիոն դրամի չափով ժամկետանց հարկային պարտավորություններ է ունեցել, բողոք է ներկայացրել ֆինանսների նախարարություն:
Այնթապ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը նույն գործընթացն անցնելով՝ ֆինանսների նախարարությունից տեղեկացել է, որ արդեն հունվարի 12-ի դրությամբ գործարանը 3.8 միլիոն դրամի չափով ժամկետանց հարկային պարտավորություններ ունի:
Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցն էլ ֆինանսների նախարարությունից տեղեկացել է, որ գործարանը հունվարի 11-ի դրությամբ պետության նկատմամբ ունի 506 հազար դրամի ժամկետանց հարկային պարտավորություններ:
Գնումների բողոքարկման խորհուրդն իր հիմնավորումներում եւ եզրակցության մեջ նշել է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք ունեն ժամկետանց պարտքեր ՀՀ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն էլ՝ մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:
Գնումների բողոքարկման խորհուրդը այսպիսով որոշել է, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ին ներառի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում 6 ամսով, որը կլրանա դեկտեմբերի 5-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT