Ինձ թողել է Տարոն Մարգարյանը. Շենգավիթում բնակիչները դեմ են կառուցապատմանը (ֆոտո)

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գնվող Մանանդյան 20 շենքի բնակիչները դժգոհում են իրենց բակում 6 ամսի առաջ սկսված կառուցապատումից: Այցելելով թաղամաս զրուցեցինք շենքի բնակիչների հետ, որոնց պնդմամբ կառուցապատող «Մայրի» ՀԿ-ն ապօրի շինարարություն է սկսել:

Բնակիչների խոսքով՝ մոտ 25 քառակուսի մետր տարածը նախկինում ազատ էր, սակայն 2017 թվականի փետրվար ամսից սկսվել են շինարարական աշխատանքները՝ պատեր են կառուցվել: «Խանգարեցինք, չթողեցինք, ասեցինք, որ չի կարելի այստեղ կառուցապատում անել, քանի որ պատստանցիային է կպած եւ երկու հարկանի հաստոցաշինական գործարան սարքի աուտիզմով հիվանդ երեխաների համա՞ր: Դա է խնդիրը»,- ասաց շենքի բնակիչներից մեկը՝ պնդելով, որ բանակցություններ ընթացել են «Մայրի» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, սակայն դրական ելքով դրանք չի ավարտվել: Որոշ ժամանակով շինարարությունը դադարեցվել է, սակայն ամռան ամիսներն անցնելուց հետո նորից սկսել են շինարարությունը:

Բնակիչներից մեկն էլ մատնացույց էր անում արդեն կառուցված պատի եւ էլեկտրական կայանի պատի հեռավորությունը՝ նկատելով, որ էլկեկրակայանին այդքան մոտ շինություն կառուցելն էլ է վտանգավոր, այն էլ՝ հաստոցաշինական գործարան: «Գնացել ենք էլեկտրական ցանցեր, բողոքել են, ասում են՝ չի թույլատրվում, հարցնում ենք՝ բա ի՞նչ անենք: Ասում են՝ ինք ասել է, քաղաքապետն ինձ թույլ է տվել, վսյո, քաղաքապետով ասում է ու անցնում է առաջ»,- տարակուսած ասաց բնակիչներից մյուսը:

Վերջիններս տեսել են միայն շինության նախագիծը, սակայն շինթույլտվությունը չեն տեսել: Դիմել են վարչական շրջանի աշխատակազմ, հետո քաղաքապետարան, նույնիսկ ոստիկանություն, սակայն ապարդյուն: «Ով եկավ, ինքն ասում է՝ ինձ թողել է Տարոն Մարգարյանը»,- կառուցապատող կազմակերպության հիմնադրի ամուսնուն՝ ոմն Ժորայի, խոսքերն են մեջբերում բնակիչները:

Տարածքի մի մասը մետաղական թիթեղներով է փակված, իսկ մյուս մասը պատն է, որի վրա փակցված է պաստառ, որտեղ էլ գրված է, թե ինչ շինարարություն է ընթանում: Համաձայն դրա, կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ, կառուցապատողը «Մայրի» ՀԿ-ն է, կապալառուն՝ «Գրին լադ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիակական հսկողությունն իրականացնում  է «Երուղեւորատրանսշին» ԲԲԸ-ն: Շինթույլտվության համարն է՝ N 01/18-44636-702: Շինարարության հասցեն Եղբայրության 11/5 է:

Armtimes.com-ը պարզեց, որ դեռեւս 2015 թվականին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է թիվ 586-Ա որոշումը: Պարզվում է՝ այդ ժամանակ քաղաքապատերան է դիմել է «Մայրի» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մանուկյանը Եղբայրության փողոցի հ.11 հասցեին հարող տարածքում գտնվող՝ 35.3քմ մակերեսով հողամասը, կառուցապատման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու համար:

Երեւանի քաղաքապետն էլ ստացած դիմումի համաձայն որոշում է կայացրել Եղբայրության փողոցի հ.11 հասցեին հարող տարածքում, սահմանափակ հնարավորություններով երեխաների եւ պատանիների ինտեգրման կենտրոն «Մայրի» հասարակական կազմակերպությանը՝ 35.3քմ մակերեսով հողամասի նկատմամբ, 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունք՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսի չափով։ Հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանվել է խառը կառուցապատման։ Հողամասին տրամադրվել է նաեւ նոր հասցե՝ Եղբայրության 11/5:

Փորձեցինք պարզաբանում ստանալ «Մայրի» ՀԿ-ի ներկայացուցիչներից, սակայն կազմակերպության ստեղծած երեխաների զարգացման կենտրոնի տարածք մուտք գործելուց հետո մեզ հայտնեցին, որ տնօրենը գործուղման մեջ է եւ աշխատանքի կլինի մեկ շաբաթ հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5348 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին