Երևան
12 °C
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան սկսել է պատժամիջոցներ կիրառել այն մարզիկների նկատմամբ, որոնք ձյուդոյի միջազգային մրցաշարերին ընդառաջ կամ դրանց ընթացքում այլ մարզաձեւերի մրցումների են մասնակցում: 1-ինը, որին պատժել են, երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Սահակյանն է (90 կգ): Armtimes.com-ի հետ զրույցում ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը նշեց, որ մարզիկը որակազրկվել է 1 տարով:
«Իմ տեղեկություններով՝ երբ սամբոյի ֆեդերացիան նրան ներառած է եղել աշխարհի առաջնության մասնակիցների թվում, ձյուդոյի երիտասարդական հավաքականի մարզիչը նրան կանչել է ուսումնամարզական հավաքի: Գրիգորն ասել է, որ կմասնակցի ե՛ւ սամբոյի երիտասարդական աշխարհի առաջնությանը, ե՛ւ ձյուդոյի երիտասարդական աշխարհի առաջնությանը, չեն համաձայնվել: Նիստի ընթացքում ֆեդերացիայի նախագահը հայտարարեց որակզրկման մասին: Փորձեցի քվեարկության դնել, սակայն նախագահը չհամաձայնվեց, եւ որոշվեց 1 տարով որակազրկել նրան: Եվրոպայի մրցանակակրին 1 տարով որակազրկելն այնքան էլ ճիշտ չէր»,- ասաց նա:
Ֆեդերացիայի փոխնախագահն ավելացրեց, որ մրցումների միջեւ դադարը բավական էր, անցկացման վայրերն էլ իրար մոտ էին, եւ իր կարծիքով՝ Գրիգորը կարող էր հասցնել: Սամբոյի 2017 թ. երիտասարդական աշխարհի առաջնությունը Սերբիայում էր հոկտեմբերի 12-16-ը, իսկ ձյուդոյինը՝ Խորվաթիայում հոկտեմբերի 18-21-ը:
Խիթարյանն արդարացված է համարում այն, որ ֆեդերացիան փորձում է պաշտպանել իր շահերը: Մարզիկների վրա գումարներ են ծախսվում, եւ ֆեդերացիան ցանկանում է, որ ներդրումները փոխհատուցվեն: Սահակյանի դեպքում, ինչպես ընդգծում է Խիթարյանը, սպասելիքներն արդարացվում են: Նա ձյուդոյի միջազգային մրցումներից պարբերաբար մեդալներով է վերադառնում:
«Գրիգոր Սահակյանը ձյուդոյի Հայաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաեւ սամբոյի: Պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր է: Սամբոյի այս տարվա Եվրոպայի չեմպիոնն է: Մեր այս տարվա միակ մրցանակակիրն է պաշտոնական մրցումներում՝ Ֆրանկոֆոնյան խաղերում 3-րդ մրցանակակիր, ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասաց նա:
Ըստ Խիթարյանի՝ կարելի է այլ՝ ավելի մեղմ, պատժամիջոցներ կիրառել մարզիկների նկատմամբ: Պատմում է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ մարզիկները ձյուդոյի եւ սամբոյի մրցաշարերի միջեւ ընտրություն են կատարել հօգուտ սամբոյի: Այդ դեպքում նրանց ոչ թե որակազրկել են, այլ ասել են, որ եթե հետագայում ցանկանան ձյուդոյի միջազգային մրցման մասնակցել, դա պետք է անեն իրենց միջոցներով: Խիթարյանը մտավախություն հայտնեց, որ նման խիստ պատիժը կարող է խանգարել մարզիկներին օգտվել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքից: Մրցումների չմասնակցելու պատճառով մարզիկները կարող են զորակոչվել բանակ եւ հետագայում թողնել սպորտը:
Ինչ վերաբերում է Գրիգոր Սահակյանին, ապա այսօր՝ հոկտեմբերի 20-ին, armtimes.com-ին նա ասաց, որ իր որակազրկման մասին տեղյակ չէ: Նոր է վերադարձել հոկտեմբերի 12-16-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունից, որտեղ չեմպիոն է դարձել 90 կգ քաշային կարգում: Նշում է, որ եթե որակազրկել են, ապա այդպես են ճիշտ համարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT