Ինչ էլ լինի, եկեղեցին չպետք է բաժանվի. Նիսի պառակտված համայնքը միավորվում է

23/10/2017 schedule18:50

Ինչպես հայտնի է վերջին տասը տարիներին Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին գործում էր ինքնագլուխ, թեմից անկախ, ինչը բազում խնդիրների տեղիք էր տալիս համայնքում, գործը հասել էր նույնիսկ դատական քաշքշուկների: Ֆրանսիայից եկած լուրերը վկայում են, որ Նիսի խնդիրները հարթվում են, եւ եկեղեցին որոշել է միանալ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմին, գրում է «Հայ Ձայն»-ը: 

Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը մանրամասներ է հաղորդել իրավիճակի մասին: Նա հաստատեց, որ Նիսում կատարվող դեպքերն այսօր դրական ընթացք ունեն:

«Ֆրանսիա փոխադրվելուց հետո իմ մոտեցումն այն եղավ, որ հայ ազգի զավակներն իրենց ունեցած հարցերը դատարաններում չէ, որ պիտի լուծեն: Այլ ուզեցի, որ այս ճանապարհը որդեգրենք ու համերաշխությամբ, սեղանի շուրջ նստելով լուծենք մեր հարցերը: Ուստի, շեշտը դրեցի դրա վրա, կապ հաստատեցի Նիսի պառակտված խմբի հետ, երկխոսություն սկսեցինք եւ արդյունքում պարզվեց, որ մարդիկ համաձայն են, որ ետ դառնան մեր եկեղեցու գիրկը եւ շարունակեն գործել իբրեւ Ֆրանսիայի թեմի ծուխ: Երեք տարվա ժողովներ եղան, եւ այդ ժողովների հիմնական կետն այն էր, որ բոլորն էլ համաձայն են, որ միանան, բաժանված խումբը վերադառնա եւ թեմի մաս դառնա: Հիմա դրանից հետո դժվար շրջանն է սկսվում, պետք է տեսնենք, թե այսուհետեւ ինչպես պիտի լինի՝ ի վերջո տասը տարվա պայքար է եղել, դատական վեճեր են ընթացել, իրար դեմ հոդվածներ են գրվել, համայնքը երկու խմբի է բաժանվել, միմյանց հայհոյել են, ոմանք այս պառակտման հետեւանքով զրկված են իրենց խորանից, դպրոցից»,- ասաց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը:

Վահան եպս. Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ չենք կարող ասել, թե ամեն ինչ հարթ է եւ բոլոր խնդիրները լուծված են, բայց նկատեց, որ առաջին դրական քայլն արդեն կատարված է, ինչը կարեւոր է հետագա աշխատանքների համար:

«Իրենք ինձ վստահեցրել են, որ ընդունելու են եկեղեցու թեմական կանոնադրությունը, եկեղեցու թեմական առաջնորդին եւ թեմական խորհրդի իշխանությունը: Եթե այդպես լինի, ուրեմն իսկապես պատճառ չի լինի, որ իրենք իրենց եկեղեցուց դուրս համարեն, քանի որ ժամանակին մերժել էին ե՛ւ առաջնորդին ե՛ւ եկեղեցու կանոնագրությունը: Իրենց ասելով այսուհետեւ պիտի ընդունեն եւ թեմական խորհրդի իշխանության տակ պիտի աշխատեն, իսկ դա նշանակում է, որ կարգալույծ քահանա չպիտի բերեն, իրենց արարողությունները եւ ծիսակատարութունները Հայաստանեանց առաքելական եկեղեցու կանոնների համաձայն պիտի լինի, եւ այդ ժամանակ ոչ ոք իրավունք չունի նրանց դուրս պահել եկեղեցուց: Ինչպես գիտեք՝ Նիսում երկու ծուխ կա, մեկը մեր պատմական կենտրոնն է, որի մեջ կա դպրոց, հովվատուն, սրահ, իսկ մյուսը պարզապես այս դեպքերի հետեւանքով գործող ծուխն էր, որի շենքը մենք կաթողիկե եկեղեցուց էինք վարձում: Այս հարցը, միավորումը պիտի լուծվի Ֆրանսիայի օրենքների հիման վրա, ժամանակ է անհրաժեշտ, դյուրին չէ, կարճ ժամանակում չի լուծվի: Կարեւորը համաձայնությունը կա, եւ կա երկու կողմերի հստակ կամեցողությունը: Եվ իրենց էլ պիտի ասվի, որ այս դժվար ճամփան միասին պիտի քայլենք եւ միասին լուծենք այս հարցը»,- նշեց մեր զրուցակից հոգեւորականը, ում ջանքերով էլ լուծվում է պառակտված համայնքի խնդիրը:

Ինչպես հայտնի է՝ տարիներ առաջ նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է եղել Նիսում եւ փորձել հաշտեցնել կողմերին, սակայն չի ստացվել: Այս առումով Ֆրանսիայի թեմի առաջնորդն ասաց, որ ժամանակ է անցե, եւ ժամանակն ինքն է բուժել վերքերը, մարդիկ փոխվել են, նաեւ Ֆրանսիայի թեմի վիճակն է փոխվել:

«Վերջին անգամ, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսն այստեղ եկավ, ես դեռ Անգլիայի առաջնորդն էի, հետը եկա, ամեն ջանք թափեց, ուզեց իրենց հետ նստի խոսի… Այսօր իրավիճակն այլ է, այն օրերի իրավիճակը չէ. ոչ միայն Ֆրանսիայի թեմի վիճակն է փոխվել, այլ մարդիկ պաշտոններից դուրս են գալիս, այլ մարդիկ են գալիս-գնում, նորերն են ընտրվում, փոփոխություններ են լինում: Մարդիկ պառակտման ցավերն են կրել, եւ ի վերջո ուզում են, որ իրավիճակը շտկվի: Այսօր արդեն հայտարարում են, որ Սուրբ Էջմիածնի զավակներն են, ժամանակին խնդիրներ ունեին, բայց հիմա համաձայն են: Բուն կարեւոր պատճառը, որ համայնքը բաժանված էր պահում, այժմ, կարծես թե, չկա: Ժամանակին գանգատել են իրար դեմ, հայհոյել են, բնական է՝ ժամանակ է պետք, որ այս վերքերը բուժվի»,- նշեց Սրբազանը:

Ֆրանսիայի թեմի առաջնորդը նաեւ ցանկություն հայտնեց, որ այս հարցով մամուլը, մարդիկ եւ առհասարակ բոլոր նրանք, ովքեր հետեւում են, մի քիչ ժամանակ տան, որպեսզի գործը դրական ընթացք ստանա, եւ որոշ ճանապարհ անցնելուց հետո միայն կարող են հայտարարություններ եւ եզրակացություններ անել: «Այս ամեն ինչը՝ պառակտումը, ատելությունը միայն թշնամուն է ուրախացնում, մեր համայնքներին, մեզ օգտակար չեն նման բաներ»,- ասաց Սրբազանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Նիսից սպասում են պաշտոնական եւ գրավոր որոշման, որպեսզի այն ներկայացնեն թեմական խորհրդին, իսկ հետո էլ՝ թեմական ժողովին: Այն, ինչ Նիսում բանավոր արդեն ասել են, պետք է գրավոր ձեւակերպվի: «Եթե հաստատվի այդ որոշումը, կկազմվի հանձնաժողով, որի մեջ կլինեն պառակտված կողմերից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ ներկայացուցիչներ թեմից, եւ հանձնաժողովն արդեն այս առումով հաջորդ քայլերը կպատրաստի, որոնք կլինեն ֆրանսիական օրենքների համաձայն, քանի որ երկու տարբեր ընկերություններ պիտի միավորվեն:

«Ես ամեն ինչ արեցի, որ իմ զավակների վերքը բուժվի: Ինչքան էլ մարդիկ անհամաձայնություններ ունենան իրար հետ, եկեղեցին երբեք չպետք է բաժանեն»,- ասաց Ֆրանսիայի թեմի առաջնորդը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2064 դիտում

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել