Երևան
12 °C
Հոկտեմբերի 25-ին Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Մամուլում Մեդվեդեւի այցին տրվում է ավելի լայն նշանակություն, քան պարզապես ԵԱՏՄ խորհրդի նիստն է. տեսակետներ կան, որ այս այցով պարզ կդառնա նաեւ Կարեն Կարապետյանի հանդեպ ՌԴ դիրքորոշումը, հետեւաբար նաեւ ՀՀ վարչապետի հարցը՝ 2018 թվականի ապրիլից հետո:
Այս թեմայի շուրջ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, թե Մեդվեդեւի այցն ավելի շատ տնտեսական բնույթի է, եւ մեր ներքաղաքական խնդիրներին առանձնապես չի անդրադառնա:
«Որովհետեւ իմ պատկերացմամբ նման հարցերում, եթե անգամ ռուսական որեւիցե միջամտություն էլ լինի, լինում է առաջին դեմքերի մակարդակով: Այսինքն՝ չեմ կարծում, ե Մեդվեդեւը պիտի ինչ-որ ուղերձներ հասցնի Հայաստանի իշխանություններին՝ ներքաղաքական առումով. դրա համար, կարծում եմ, այլ խողովակներ կան»,- նշեց քաղաքական մեկնաբանը եւ հավելեց, որ Մեդվեդեւի այցն ու շփումները Կարեն Կարապետյանի հետ զուտ իմիջային առումով՝ կարող են անդրադառնալ Կարեն Կարապետյանի հեղինակության վրա, որովհետեւ, եթե անգամ նման կարգի ներքաղաքական խնդիրների վրա Ռուսաստանն ազդում է, ապա ազդում է ոչ այսպիսի հրապարակային այցերի միջոցով եւ ոչ Ռուսաստանի երկրորդ դեմքի մակարդակով:
Ինչ վերաբերում է հարցին, թե ով կլինի ՀՀ վարչապետը 2018 թվականից հետո, եւ այն խոսակցություններին, որ Կարեն Կարապետյանին առաջարկել են Սերժ Սարգսյանի վարչապետությամբ ստանձնել փոխվարչապետի պաշտոնը, ապա այս առումով էլ Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը ղեկավարելու է երկիրը 2018 թվականի ապրիլից հետո:
«Ինչ կարգավիճակով՝ կարծում եմ հենց իշխանությունների ներսում էլ վերջնական պատկերացում չունեն, թե ինչ ֆորմատով կլինի այդ ղեկավարումը: Այսինքն՝ կա՛մ Սերժ Սարգսյանը կունենա խորհրդարանական մեծամասնություն, եւ միաժամանակ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, կա՛մ կունենա խորհրդարանական մեծամասնություն, եւ կզբաղեցնի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը: Եվ այդ երկու լծակներով արդեն միանձնյա կղեկավարի երկիրը: Եթե նա ունենա այդ երկու պաշտոնները, ապա նրա դիրքը գերակա կլինի վարչապետի նկատմամբ: Նա կգնա այդ ճանապարհով, բայց կրկնեմ՝ կարծում եմ, իրենց ներսում վերջնական որոշումը չկա: Այսինքն՝ ձեւերի առումով խնդիր չկա, որովհետեւ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է միանձնյա ղեկավարել, թե ինչ մեխանիզմով, կարծում եմ՝ դեռեւս հստակեցման փուլում է հենց իրենց համար»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:
Այսինքն՝ Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ, թե փոխվարչապետ, դրանից էականորեն մեծ բան կախված չի լինի: Փորձագետի դիտարկմամբ՝ խնդիրը Կարեն Կարապետյանի հավակնությունները չեն, այլ իշխանությունների ներսում պատասխանատվության հարցն է՝ թե ով պետք է ստանձնի պատասխանատվությունը տնտեսության համար: Ու եթե միանշանակ հայտարարվի, որ վարչապետը միանձնյա պատասխանատվություն է կրում երկրի տնտեսական վիճակի համար, դա ուրիշ իրավիճակ է, ու փոխվարչապետի պաշտոնի ընկալումն էլ այլ կլինի:
«Իսկ եթե Սերժ Սարգսյանն ասի, որ ինքը վարչապետ է, բայց միայն արտաքին քաղաքական մարտահրավերներով է զբաղվելու, իսկ իրականում տնտեսությունը ղեկավարելու է փոխվարչապետը, ես կարծում եմ, որ այդ դեպքում Կարեն Կարապետյանը հազիվ թե համաձայնվի, որովհետեւ կստացվի, որ Կարեն Կարապետյանը փոխվարչապետ է, բայց տնտեսության համար լիարժեք պատասխանատվություն է կրում»,- ընդգծեց քաղաքական մեկնաբանը:
Նման պարագայում կստացվի, որ փոխվարչապետի դիրքը կենթադրի բազմաթիվ պարտականություններ, իսկ որոշումների կայացման մեջ կունենա փոքր դերակատարություն, մինչդեռ ամբողջ պատասխանատվությունը տնտեսության համար կլինի նրա ուսերին: Իսկ դա այնքան էլ ցանկալի հեռանկար չէ: Ամեն դեպքում՝ Արմեն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, թե այս հարցի հստակեցումից հետո էլ ինքը լուրջ տեղարժեր ու վերադասավորումներ չի ակնկալում Հայաստանի ներքաղաքական կյանքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT