Երևան
12 °C
Հայտնի դարձան ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնները: Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Լոնդոնում տեղի ունեցած «The Best» մրցանակաբաշխության ժամանակ 2017 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տրվեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Քվեարկության արդյունքում նա հավաքել էր ձայների 43.16%-ը: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել էր ձայների 19.25%-ը, իսկ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 6. 97%-ը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լավագույն մարզիչ էր ճանաչվել ձայների 46.22%-ով: «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 11.62%-ով 2-րդն էր, իսկ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին 3-րդն էր 8.78%-ով:

Տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց «Յուվենտուսի» ավագ Ջանլուիջի Բուֆոնը: Պուշկաշի մրցանակն ստացավ «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն «Քրիստլ փելըսի» դարպասը «կարիճ» հարվածով գրավելու համար:

Լավագույն երկրպագուներ ճանաչվեցին «Սելթիկի» երկրպագուները: «Ֆեյր փլեյ»՝ արդար խաղի մցրանակը ստացավ չեխական «Զբրոյովկա Բրնոյի» հարձակվող Ֆրենսիս Կոնեն: Վերջինս փետրվարին «Բոhեմիանսի» դեմ խաղում փրկել է մրցակից թիմի ֆուտբոլիստի կյանքը: Հանդիպման ժամանակ մրցակցի դարպասապահն այլ ֆուտբոլիստի հետ բախման արդյունքում կորցրել է գիտակցությունը, Կոնեն նրան առաջին օգնություն էր ցույց տվել՝ փրկելով կյանքը:

Տարվա խորհրդանշական հավաքականն ստացել է հետեւյալ տեսքը.
Դարպասապահ- Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»)
Պաշտպաններ- Դանի Ալվեշ (ՊՍԺ), Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Մարսելո («Ռեալ Մադրիդ»)
Կիսապաշտպաններ- Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»)
Հարձակվողներ- Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար (ՊՍԺ)

Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» կանանց թիմի կիսապաշտպան Լիկե Մարտենսը: Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ է դարձել Հոլանդիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմենը:

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT