Լավագույնը՝ Եվրոպայում

02/05/2010 schedule10:07

Ավանդույթի համաձայն` տարեվերջին, տարատեսակ մրցանակաբաշխություններ են կազմակերպվում, որոնցից մի քանիսն առավել մեծ հեղինակություն են վայելում ֆուտբոլային աշխարհում: Հենց այդպիսիների շարքում է «Ոսկե գնդակ» մրցանակը, որը «Ֆրանս ֆուտբոլի» նախաձեռնությամբ` 1956-ից հանձնվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին: Մինչեւ 1994-ը, այս մրցանակին արժանանալու իրավունք էր վերապահված միայն ծագումով եվրոպացի ֆուտբոլիստներին, ովքեր հանդես էին գալիս եվրոպական առաջնություններում: 1995-2006-ին մրցանակին արժանանալու իրավունք ստացավ եվրոպական առաջնություններում խաղացող ցանկացած ֆուտբոլիստ, իսկ 2007-ին հանվեց վերջին սահմանափակումը. «Ոսկե գնդակի» դափնեկիր այժմ կարող է դառնալ աշխարհի ցանկացած երկրում հանդես եկող ցանկացած ֆուտբոլիստ: Նման փոփոխություններն առաջին հերթին կապված էին ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպվող ու տարեցտարի հեղինակություն վաստակող` «Ադամանդե գնդակ» մրցանակաբաշխության հետ, որը որոշում է աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստին: ՖԻՖԱ-ն լավագույնին է ընտրում առանց որեւէ սահմանափակման: Բնականաբար, ընտրությունն այս դեպքում մեծանում է, ու լավագույն ֆուտբոլիստ կոչվելու հնարավորություն են ստանում նաեւ հարավամերիկյան ֆուտբոլիստները: «Ֆրանս ֆուտբոլն» ստիպված էր փոխել իր կանոնները. «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» այլեւս կարող է համարվել ոչ եվրոպացին, ավելին` նաեւ Եվրոպայում հանդես չեկող ֆուտբոլիստը: Այս 2 տարբերակներից առայժմ «աշխատել է» միայն առաջինը. մինչեւ 1995-ը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը նվաճել են բացառապես եվրոպացիներ, ներառյալ` Էյսեբիոն, Յաշինը, Կրուիֆը, Բեկենբաուերը, Պլատինին եւ այլք, ապա 1995-ից սկսած` այդ կոչմանն արժանացել են 15 եվրոպացի եւ այլ աշխարհամասերի 9 ներկայացուցիչ: Մինչ այժմ «Ոսկե գնդակ» չի շնորհվել Եվրոպայից դուրս հանդես եկող որեւէ ֆուտբոլիստի: Ընդ որում, 2004-ից սկսած` կարծես ռոտացիա է նկատվում Եվրոպա-Հարավային Ամերիկա այս յուրահատուկ պայքարում: 2004-ին լավագույնը ճանաչվեց ուկրաինացի Շեւչենկոն, հաջորդ տարի` Ռոնալդինյոն (Բրազիլիա), ապա հաջորդաբար` Կանավարոն (Իտալիա), Կական (Բրազիլիա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա): Եւ ահա այս ռոտացիան շարունակվեց նաեւ այս տարի. 2009 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսսին: Թերեւս, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի էր չսպասել մրցանակաբաշխության արդյունքների պաշտոնական հրապարակմանը: 2009-ին, հատկապես` տարվա առաջին կեսում ցուցադրած արտակարգ խաղով, նվաճած մրցանակներով, գավաթներով` Մեսսին ակնհայտ առավելություն ուներ մյուս թեկնածուների նկատմամբ, ինչն արտահայտվել է քվեարկության արդյունքներում: 480 հնարավորից արգենտինացի 22-ամյա հարձակվողը վաստակել է 473 միավոր` կրկնակի ավելի, քան 2-րդ տեղում հայտնված, 2008 թ. աշխարհի ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Նշենք նաեւ, որ լավագույն եռյակը կրկին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է եզրափակում` Չավին: Ընդհանրապես, քվեարկության արդյունքներով «Բարսելոնան» ակնհայտ առավելություն ունի. լավագույն հնգյակում են նաեւ Անդրես Ինյեստան ու Սամուել Էտո'Օ-ն, որը թեեւ արդեն տեղափոխվել է իտալական «Ինտեր», սակայն լավագույն հանդիպումներն անցկացրել է հենց իսպանական թիմի կազմում: «Բարսայի» ֆուտբոլիստների հաջողությունն էլ մեծ հաշվով անակնկալ չէ: Այս թիմը 2009-ի ընթացքում հաղթող է դարձել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցել է. Իսպանիայի առաջնություն, գավաթ, Չեմպիոնների լիգա, Իսպանիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ: Ավելացնեմ, որ նախօրոք ներկայացրած 30 թեկնածուներից 0 միավոր ստացած միակ ֆուտբոլիստը Ֆրանսիայի ու ներկայումս Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
482 դիտում

Ամերիկյան համալսարանը չի հրապարակել իր՝ ՔՊ-ի անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ չկան

Շամպայն ու կոնյակ, 400 լիտր սպիրտ, դատարկ շշեր, պիտակներ, QR կոդեր. ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերվել

Վարչապետին սպանելու կոչերը ՌԴ-ից էինք լսում. աշխարհիկները ձախողել են, հերթը հոգևորականներինն էր. Ադամյան

Թիվ 2 երթուղու տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Օպել»-ի վրա

Ռազմական բժիշկներն ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը

Ճամբարակի մուտքի հենապատի վերականգնումն ընթացքի մեջ է. պետբյուջեից 97 միլիոն 281 հազար դրամ է տրամադրվել

ՇՄ նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը քննարկել են COP17-ի կազմակերպչական հարցերը

Ապամոնտաժվել է Ամիրյան 9 հասցեում անօրինական գործող ծաղկի կրպակը. տեսանյութ

Քահանաները ծեսերի ժամանակ անիծում են ու քաղաքական կոչեր անում. դա կազմակերպված է վեհափառի կողմից. Խաչատրյան

Ու դու ես ընտրողը ինչպես ապրել՝ վախո՞վ, թե՞ սիրով. Իվետա Մուկուչյանի նոր ֆոտոշարքը

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով. «ՀայՓոստ»-ի անունից կեղծ հաղորդագրություն են ուղարկում

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Երևանում ուժեղ շոգ, Լոռիում՝ տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստանը ծանրամարտի չեմպիոն ունի. գյումրեցի Գոռ Ղազարյանը պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել

Կառավարությունը կգնի Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» բացառիկ ձեռագիրը և կտեղափոխի Մատենադարան

Կոռուպցիոն սկանդալ, արձակուրդ և հրաժարական. Լիտվայի վարչապետը լքել է պաշտոնը

Մայիսյան գյուղում խոզաբուծարան կհիմնվի. համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ

Աշխատանք կա՞, տրամադրությունը լա՞վ է. նախագահն այցելել է Գորիս. տեսանյութ

Ստամբուլում Թիմբերլեյքի համերգի ժամանակ աhաբեկչություն է կանխվել

Թե բա՝ այս ապաշնորհ իշխանությունների պատճառով ծիրանը թափվում է ծառերի տակ. 58,2% ավել է արտահանվել ՌԴ. Պապոյան

Եվրոն ու դոլարն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 31-ին

ՀՀ կառավարությունը ներել է տաքսիստների նախկին պարտքերը

Դիլիջան և Իջևան համայնքներին են վերադարձվել շուրջ 130 մլն դրամ արժեքով 2 մանկապարտեզի մասնաշենքերը

Ես հերոս չեմ. Կամչատկայի հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդ ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվել

COP 17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

Առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, որոշ տեղերում՝ կարկուտ

Սաուդյան Արաբիայում «360°» կոչվող ատրակցիոնը շարժման ժամանակ ընկել է. կա ավելի քան 20 տուժած. տեսանյութ

Հաշմանդամ ու ծեր մորը չխնամելու համար որդին կնոջ հետ բարձով խեղդել է նրան, այնուհետև թաղել դաշտում

«Ազգային առաջընթաց»-ի և խմբակցության հայտարարությունները կապ չունեն մարությանական ելույթների հետ. Գրիգորյան

Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի և այլ մարդու հետ, կրակել

Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել 2,5 մլրդ դրամ. ՔԿ

Հովիկ Աբրահամյանի եղբոր ձկնաբուծարանը պետբյուջե չի վճարել մոտ 144 մլն դրամի հարկ. վնասի կեսը վերականգնվել է

Թուրքիա-Վրաստան տնտեսական հանձնաժողովը նիստ կգումարի. օրակարգում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ու անցակետերն են

Պետք է ուշադիր լինենք․ կան դեպքեր, երբ հայկական կոնյակ է վաճառվում, սակայն արտադրված չէ Հայաստանում. Գրիգորյան

Կոստանյանը և Լատվիայի ԱԳ նախարարության պաշտոնյան մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք գագաթնաժողովի մասին

ԱՄՆ սենատորը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները իրավապաշտպան Գուբադ Իբադօղլուի նկատմամբ

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Լաստ Պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք. ՍԱՏՄ

Ունենալու ենք 1.7 անգամ ավելի շատ տարեկան արտահանում. Պապոյանը մանրամասնել է անելիքները