Միշտ էլ մեր սպարապետներին սպանել են, բայց մենք շարունակել ենք ապրել. Մանվել Գրիգորյան

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը գիտի, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչները բացահայտված են եւ պատիժները կրում են: «Բայց եթե կան մարդիկ, որ հլա դեռ չեն պատժվել, ոչինչ, էդ էլ կմնա Տիրոջ հույսին: Տերը կպտաժի»,- այս մասին Մանվել Գրիգորյանն ասաց Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Մանվել Գրիգորյանը կարծում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ով ոտնձգություն է կատարում, միեւնույն է, անպայման պատժվելու է, դա լինի մարդ, թե՝ երկիր:

Հարցին, թե այդ օրն ի՞նչ հետք է թողել պատմության մեջ, պատգամավորը պատասխանեց. «Հայ ազգի, մեր ժողովրդի սգո օր, որովհետեւ էդ օրը սպարապետը, Դեմիրճյանը, բոլորն էլ անհատական դեմքեր են եղել եւ հայրենասեր ժողովուրդ են եղել: Դա ոտնձգություն էր հայրենասեր ժողովրդի նկատմամբ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե Վազգեն Սարգսյանը այդ տարիներին շատերին է խանգարել, Մանվեր Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Վազգեն Սարգսյանը կարող էր միայն թուրքերին խանգարել, եթե տենց մեկը կա, ասում ա, ուրեմն թուրք ա: Եթե թուրքերին խանգարելը վատ բան ա, ուրեմն խանգարել ա թուրքերին: Դե քաղաքական դաշտում քաղաքական պայքար ա, միշտ մեկը մեկին խանգարում է, բայց ոչ մահացու, ոչ թշնամանքով»:

Մանվել Գրիգորյանը նկատում է, որ Վազգեն Սարգսյանն այսօր չկա, բայց փոխարենը հազարավոր «վազգեններ» կան եւ մատնացույց արեց պատանի երկրապահի սաներին, որոնք զինվորական համազգեստով գտնվում էին Եռաբլուրի տարածքում: «Մեր ազգն իր բեռը, իր խաչը վերցրած իր ուսերին տանում է: Իր պարտականությունը երկրում, էս մոլորակի վրա կատարում է: Միշտ էլ մեր սպարապետներին, թագավորներին ժամանակին սպանել են, բայց մենք չենք կործանվել, շարունակել ենք ապրել, ապրում ենք ու պիտի շարունակենք ապրել, եւ վազգեններ, դեմիրճյաններ ավելի շատ պետք է լինեն»,- եզրափակեց Մանվել Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2845 դիտում

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈւ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է