Երևան
12 °C
Ռուսաստանը բոլոր ժամանակներում համարվել եւ ներկայումս համարվում է բռնակալ, ավարառու եւ պատերազմի հրձիգ պետություն, որի ճիրաններում անագորույն չարչարանքներ են կրել եւ կրում են նրա հարեւանությամբ ու նրանից հեռու ապրող ժողովուրդները: Եվ ահա այս պետությունն այսօր հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խաղաղության երաշխավորը, այն դեպքում, երբ պարտքի դիմաց առգրավում է մեր երկրի գույքային ունեցվածքը, մեզ վարկ է տրամադրում ամենաբարձր տոկոսներով, իսկ մեր թշնամի պետությանը վաճառում գերժամանակակից զենքեր, որպիսիք օգտագործվում են հայ ժողովրդի բնաջնջման նպատակով:
Ռուսաստանն իր վասալ երկրներին նյութական պահանջ է ներկայացնում, որպեսզի նրանցից կեղեքված հարստությամբ ապահովի իր ժողովրդի բարեկեցությունը, ինչի համար ամրացնում է իր հեգեմոնիան իրեն հպատակ երկրներում: Այս մասին է վկայում Վ.Պուտինի վերջին հրամայականը. «Մենք այստեղից չենք հեռանա»: Այս հայտարարությունը նա արեց Գյումրիում`առանց հաշվի առնելու, թե ինչպիսի գնահատականի կարող էր արժանանալ իր խոսքը:
Ռուսաստանը Հայաստանի հետ իր առնչություններում անկախ ու կամայական է, մինչդեռ Ադրբեջանի հետ ունի ընդհանուր շահերի հավասարազոր գործընկերոջ ու բարեկամի դիրքորոշում: Գործում են ռուս-ադրբեջանական համատեղ արտադրական հիմնարկներ`Մոսկվայում եւ Բաքվում: Կասպից ծովի ջրերում խաչվում են ռուսական եւ ադրբեջանական ռազմանավերն ու առեւտրային նավերը, այսինքն`հարաբերվում են ցամաքային եւ ծովային հարեւանությամբ: Ադրբեջանն ունի Հայաստանից հինգ անգամ ավելի եւ բազմազգ բնակչություն եւ շրջապատված է իրեն աջակցող մուսուլման եւ քրիստոնյա դրացիներով: Չմոռանանք նաեւ խոստովանել ըստ էության, որ այդ երիցս նզովյալ երկրի նախագահը իր բարձր ինտելեկտի եւ, իհարկե, հայրական կապերի շնորհիվ վայելում է թրքախոս պետությունների եւ մեծ տերությունների համակրանքը: Այստեղ մեզ թույլ տանք լրացման կարգով հիշել Անտուան դը սենտ Էկզյուպերիից խորհրդավոր մի ասույթ. «Ճշմարտությունն այն չէ, ինչը պետք է ապացուցել, այլ այն է, ինչից հնարավոր չի խուսափել»: Մեկնաբանությունը թողնենք ընթերցողին:
Այժմ անցնենք Ռուսաստան-Հայաստան միջպետական իրավահարաբերություններին, տնտեսական ու առեւտրային փոխհարաբերություններին, որոնց քննարկումը մեզ կհանգնեցի այն պարզ համոզման, որ Հայաստանը Ռուսաստանի երկրորդական կարգի բարեկամն է, որին վերջինս նախեւառաջ դիտում է որպես իր ռազմական բազաների տեղակայման համար անհրաժեշտ հողակտոր քան որպես իրեն իրավահավասար ռազմավարական, գործընկեր պետություն: Այսպիսին է այն պետությունների ճակատագիրը, որոնք չունեն հարուստ ընդերք, բերրի հող, ծովային տարածք, եւ ամենակարեւորը`քաղաքական ու բարոյական բարձր վարկանիշ ունեցող առաջնորդ: Ցավոք սրտի, պետք է ասել, որ այսօրվա Հայաստանի նախագահ համարվողը մեկն է, ում քաղաքացիական գիտակցությունը ձեւավորվել է Ադրբեջանի կոմկուսի շնչի ներքո: Եթե սրա նախորդը ենթական է եղել Ադրբեջանի դրածո Կեւորկովի, ապա այս նախագահը ուղղակի ենթական է եղել Կեւորկովի հաջորդ տխրահռչակ Պողոսովի: Այս երկու հայադավ կերպարների քաղաքական դպրոցն են անցել Հայաստանի երկու նախագահները: Հավանաբար, այսպիսի երերուն վիճակից դրդված լինելով էր, որ Սերժիկ Սարգսյանն իր նախագահ դառնալու ճիշտ հաջորդ օրը հեռուստացույցի միջոցով հայտարարեց. «Գիտեք թե մոռացե՞լ ենք, որ մեզ ասում էիք շուռ տված»: Լսելով այս հայտարարությունը՝ ակամա մնում ես շվարած ու չես գուշակում, թե ով է այս խոսքի հեղինակը: Այսպես կարող էր արտահայտվել միայն մեկ ուրիշ երկրից Հայաստան գործուղված դրածոն, այն քաղաքական երկկենցաղը, ումից կարելի էր սպասել ցանկացած դավադրություն իր իսկ ղեկավարած երկրի դեմ: Եվ հենց այսպիսի ղեկավարին է ձեռնատու երկիրը պատերազմի սարսափի մեջ պահելը: Եվ միգուցե այս մտավախությունն էր պաշարել Ղարաբաղի հերոս Զորի Բալայանին, ով քստմնելիորեն դիմել էր Ռուսաստանի առաջնորդին`թախանձելով Ղարաբաղն ընդգրկել ՌԴ կազմի մեջ` այդպիսով հեռացնել Հայաստանից: Այսինքն`Հայաստանը թողնել մենակ, թշնամու կրակահերթի տակ:Երբեւէ մտածե՞լ է այս ծերուկը, որ Հայաստանի ժողովուրդը մատաղացու գառ չէ`ղարաբաղյան պատերազմի զոհասեղանին դրված:
Պարադոքսալն այն է, որ նույնիսկ հարաբերական անդորրի պայմաներում օրեցօր ավելանում է սահմանային զոհերի թիվը, իսկ այստեղ Սերժիկ Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու համար ավելացնում է հրացանավորների թիվը: Ուրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ Հայաստանում բնակչության թվի համեմատ այսքան մեծաքանակ է ագային անվտանգության ծառայողների ու նրանց գործակալների թիվը: Ավելին, ունենք քսան հազար գլխաքանակ ոստիկան, մի թվաքանակ, որի չափը կարող է զարմանք պատճառել ինդոնեզական արխիպելագից մինչեւ Կուրիլյան կղզիներ եւ Ջիբլարթարից մինչեւ Լամանշ տարածվող պետությունների առաջնորդներին: Ումի՞ց է վախենում այս Սերժիկ Սարգսյանը: Մի՞թե դաժանություն չէ այսքան հետախույզ ու ոստիկան պահելը, այն էլ աղքատ ու պատերազմի բովանցքում ապրող ժողովրդի արյան ու քրտինքի հաշվին: Այս առիթով արժե մեկ օրինակ բերել պատմությունից: Մարկոս Ավրելիոսը դիմելով իր զորքին`ասում էր. «Զինվորներ, ես ձեզ պահում եմ, որպեսզի դուք ժողովրդին պաշտպանեք ինձնից, այլ ոչ թե ինձ ժողովրդից»: Այսպես խոսելու իրավունք ուներ նա`իր ժողովրդին բարօրություն շնորհող հանճարը: Նման մեծություն ունենալու արժանի են իրենց կամքով առաջնորդ ընտրելու ընդունակ ազգերը:
Այսքանից հետո մնում է խորհել, թե ինչպես ազատվել Սերժիկ Սարգսյան կոչեցյալ պատուհասից: Նրանից ազատվելու հետեւանքով միայն մեր հայրենիքը իր հարեւանների հետ կապրի խաղաղությամբ`իբրեւ արժանապատիվ երկիր ու պետություն:
Մերուժան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2016-ի համեմատ նվազել է ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների կողմից ապաստանի հայցերի թիվը․ ՀՀ-ն հուսալի հանգրվան է․ նախարար
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
«ՀԷՑ»-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում
«Վերջին զանգ»-ով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է․ վարչապետի աշխատակազմ
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
Եթե Պուտինը չի խոսում հեռախոսով, Ռոբերտ Քոչարյան, ո՞ւմ ես ուղարկել այս ձայնային հաղորդագրությունը․ Սիմոնյան
Փարաքարում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով
Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
«Երկիրը երկիր չի» արտահայտությունն ուղարկված է պատմություն․ մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը
Առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարած և Էջմիածնում դրիֆթ արած երիտասարդը ձերբակալվել է․ տեսանյութ
Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը․ ՆԳ նախարար
ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները
Նոր կարգավորումներ՝ ուղղված ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը
Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներում
Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք մեզ վրա. Գոռ Քլոյանին ճանաչո՞ւմ եք. երեխեն անտեր մեծացավ ձեր պատճառով․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, հետո նույնքան կնվազի․ անձրևային եղանակը կպահպանվի
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում․ հասցեներ
Նախընտրական քարոզչություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ․ ԿԸՀ
Ոչխարներին կտանեմ, ո՛չ ճամփա գիտեն, ո՛չ տեղ, հորս արև. իրանց լ..վը. Կանդազը պիղծ ա. ձայնագրություն
Բևեռականները աղմկում են՝ փիքափը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. ինչ խախտումներ են արձանագրվել
Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը
Վերիչկա տատիկը քաղաքական մաստեր կլաս արեց. մարդիկ հետևում են ու եզրակացություններ անում. Հարությունյան
Հաստատվել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ
Ախթալայում պետք է ունենանք այնպիսի կամուրջ, որ 14 դար հետո մեզ հիշեն. Փաշինյան
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Դուք հաճո՞ւյք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, ուռճացնելուց. Ռուբինյան
Միակ բանը, որ դու կարաս բերես երկրին, երաշխավորված տգիտությունն է ու երաշխավորված թալանը. Հովհաննիսյան
Հիմա որ ասենք լրտես, կնեղանա. պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառեր շարելով եթեր ես լցնում
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները
Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան
Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»
Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել
Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան
«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց
Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին
Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ
Այն, որ օլիգարխն այլ երկրի շահեր է սպասարկում, վաղուց գիտեինք, ուղղակի հիմա փաստաթղթերն են հաստատում. Թորոսյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Շնողի եկեղեցի, մոմ վառել. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT