Ոստիկանությունը 350 մլն դրամով Քոչարյանի որդու ընկերությունից 43 Toyota Corolla է գնել

ՀՀ ոստիկանության գնումների 2017 թվականի պլանից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարում գերատեսչությունը  «Տոյոտա-Երեւան» ընկերությանից  ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա:

Ոստիկանությունը «Տոյոտա-Երեւան» ընկերությանը այս 43 մեքենաների համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ: Պայմանագրի համաձայն՝ 27 մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 8 մլն 120 հազար դրամ է, իսկ 16-ինը՝ 8,5 մլն: Պայմանագրում առկա տեղեկություններով մեքենաների արտադրող երկրիը Թուրքիան է:

Ոստիկանության եւ «Տոյոտա-Երեւան»-ի ջերմ եւ շահավետ համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում: Պարզվում է, որ «Տոյոտա-Երեւան» ընկերությունը ոչ միայն մեքենաներն է տրամադրում, այլ նաեւ ողջ տարվա ընթացքում սպասարկում է այդ մեքենաները:

Այսպես. ընթացիկ տարվա հուլիսի 28-ին երկու կառույցների միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն «Տոյոտա-Երեւան» ընկերությունը 42 մլն դրամի շրջանակներում մինչեւ դեկտեմբերի 25-ը վերանորոգելու է ոստիկանության մեքենաները:

«Տոյոտա-Երեւան» ընկերությունը, հիշեցնենք, կապվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝  Սեդրակ Քոչարյանի անվան հետ:

Ոստիկանության մեքենաներն ապահովագրվում են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունից, որը կրկին Քոչարյանների ընտանիքին է պատկանում: Ապահովագրության համար ոստիկանությունը այս ընկերությանը փոխանցել է մոտ 7,5 մլն դրամ:

Հ.Գ. Ձեռք բերվող 43 մեքենաների հետ կապված armtimes.com-ը մեկնաբանություն խնդրեց ոստիկանությունից, սակայն այնտեղից առաջարկեցին պարզբանման համար դիմել գրավոր: Առաջիկայում մեր ընթերցողին կներկայացնենք, թե ինչ նպատակով է ոստիկանությունը ձեռք բերում այս մեքենաները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11041 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի