Երևան
12 °C
Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովում վերածվեց ՊՆ նախարար-«Ելք» դաշինք մենամարտի, Ձեր կարծիքով ո՞վ հաղթեց։
-Ի սկզբանե տարօրինակ պետք է դիտվեր, որ Արցախյան ազատամարտն անցած ու բանակաշինության մեջ լուրջ ներդրում ունեցած Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը չկարողացան նմանատիպ օրինագիծ անցկացնել, իսկ բանակի հետ կապ չունեցած Վիգեն Սարգսյանն անցկացնում է։ Դա խոսում է կառավարման համակարգի ու քաղաքական դաշտի դեգրադացիայի մասին: Սա` մեկ: Երկրորդ` հստակ է, որ խնդիրներ է առաջացրել, իմ կարծիքով սխալ ընդունված, 12-ամյա ուսուցումը, որի պատճառով սահմանապահ ուժերի համալրման լուրջ խնդիր է ծագել, որը և փորձում է լուծել պաշտպանության նախարարությունը։ Բայց նման խնդրի լուծման ճիշտ հարթությունը առողջական խնդիրներով բանակից ազատվողների` ուսանողների թվից բազմապատիկ ավելի մեծ թվի մեջ է։ Եթե ընդունենք, որ N թվով առողջական պատճառով ազատվածների 60%-ն անգամ իսկապես հիվանդ է, իսկ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է, 40%-ը, որ անօրինական է ազատվում, բազմապատիկ անգամ գերազանցում է ուսման պատճառով տարկետում ստացածների թվին։ Ցավոք, այդ թվերը գաղտնի են և դա էր ակնարկում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում։ Այս օրինագիծը իսկապես գերկարևոր էր և նման դեպքերում մյուս խմբակցությունների լուռ համաձայնությունը իրավիճակին համարժեք չեմ համարում: «Ելքը» ճիշտ արեց, որ օրինագիծն ընդարձակ քննարկման նյութ դարձրեց։ Արդեն ավանդույթ է, որ երբ ՀՀԿ-ն թեմայի առումով ասելիք չի գտնում, խնդիրը տանում է անձնական փոխհարաբերությունների դաշտ, իսկ «Ելքը» այդ դաշտ շատ հանգիստ է մտնում, որովհետև ի տարբերություն ՀՀԿ-ի, անհամեմատ անխոցելի է։ Երբ ՊՆ նախարարը հայտարարում է, որ հարցը քննարկել է քվեարկության վրա ազդեցություն չունեցող ուժի հետ, կարծես սխրանք է գործել, կամ Աստծուն փառք է տալիս, որ «Ելքը» փոքրամասնություն է, ինքն իրեն իջեցնում է իր բնորոշած «ֆաստֆուդի լրագրության» մակարդակին։ ԱՄՆ-ում ուսանած ՊՆ նախարարը, լավ սովորելու պարագայում, պիտի իմանար, որ զայրույթը, անհավասարակշիռ կամ գերհուզական պահվածքը համոզիչ լինելու լավագույն ընտրությունը չէ վիճահարույց օրինագիծ ներկայացնելիս։
-Գուցե նա չէր տիրապետում իրավիճակին ու այդ պատճառով էր «Ելքին» մեկ վերին արտի ցորեն դարձնում, մեկ ՊՆ պատվոգիր ստանալը երեսով տալիս, մեկ Աստծուն ապավինում։
-Ես վստահ եմ, որ «Ելքին» ուղղված մեղադրանքները իրականում պատասխան էին ՊՆ-ին, որտեղ իսկապես թերահավատ են վերաբերվում մի նախարարի, որ Արցախյան ազատամարտի տարիներին` օգտվելով տարկետման իրավունքից, գերադասել է Լենինգրադում ուսանել: Հարյուրավոր ուսանողներ կռվում էին ոչ թե իրավունքների, այլ պարտքի գիտակցումով։ Երբ Վազգեն Սարգսյանը 500 մահապարտների հարց էր դնում Լաչինը պահելու համար, այդ օրերին իրենց կարիերան կառուցած մարդիկ իրավունք չունեն ոչ ՊՆ նախարար լինել, ոչ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ Առավելևս իրավունք չունեն խորհրդարանում դաստիարակչական ճառեր կարդալ, դա հակադաստիարակչական է` բացի հակաքաղաքական լինելը։ Չգիտեմ Վազգենը այսօր կհպարտանա՞ր հայկական բանակով, թե՞ ոչ, բայց որ պատերազմի տարիներին Հայաստանից բացակայած, կամ տարկետման իրավունքից օգտված որևէ զինապարտ չէր կարող ՊՆ նախարար դառնալ, դա հաստատ։ Երբ մարդը իր տեղում չէ, ինքնաբերաբար ջղաձիգ է դառնում: Արժեքները խառնվում ու արժեզրկվում են։ Բայց մեղավորը ոչ թե Վիգեն Սարգսյանն է, այլ նրան պաշտպանության նախարար նշանակողը: Հեղափոխական մոտեցումները ցանկալի են տնտեսության, արդյունաբերության մեջ, պաշտպանության ոլորտում հեղափոխական մոտեցումները ռիսկային են, առավելևս, որ բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է, և ճիշտ կանի Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի հեղափոխականությունը տեղափոխի արտաքին քաղաքականության, էներգետիկայի կամ Գազպրոմի ոլորտ։
-Այս ընթացքում Երևան եկավ ՌԴ վարչապետը և ԵՏՀ նիստ գումարվեց։ Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններում փոփոխություններ եղա՞ն։
-Իհարկե, Կարեն Կարապետյանը շատ կցանկանար, որ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցը հօգուտ իրեն դիտարկվեր: Ընդհանրապես Կարեն Կարապետյանը ու Դմիտրի Մեդվեդևը իրար նման անհատներ են` 2-րդ պլանի դերասաններ, որ բեմ են մտնում, երբ գլխավոր գործող անձինք կամ հոգնել են, կամ սահմանադրական սահմանափակումներ ունեն, կամ սիրտները նորություն է ուզում: Նրանք քաղաքական կերպարներ չեն ու չեն դառնում, իրենց թիմերն ու գաղափարները չունեն և սովորաբար աննկատ խաղից դուրս են գալիս։ ԵԱՏՄ վարչապետների Երևան այցը որևէ կարևոր հարց չլուծեց` ղրղզաղազախական կոնֆլիկտը մնաց նույն վիճակում` ճանապարհային քարտեզը չստորագրվեց, ռուս-ղազախական բանավեճը մնաց նույնպես չլուծված։ Ռուսաստանը բացահայտ դեմպինգի է ենթարկում մյուս երկրներին էներգակիրների գնով, և ակնհայտ է, որ բոլորն էլ դժգոհ են: Ավիավառելիքը ՌԴ-ում 500 դոլար է, Հայաստանում` 900, համեմատեք: Ռուսական ընկերությունները մտան Հայաստան ու դեմպինգի հետևանքով ոչ միայն եվրոպական, այլև հայրենական ավիուղիները դուրս մղվեցին։ ԵԱՏՄ-ում բոլորն էլ գիտակցում են, որ այդ միությունը Ռուսաստանի քաղաքական շահերը սպասարկող, ԱՊՀ֊-ն հիշեցնող, մեռնող միություն է և տնտեսության վրա նույն քաղաքական ներգործությունն ունի։ Այդ շարքից էր և Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ 2018-ին Հայաստանում գազի սակագինը մի կերպ կպահեն նույնը և չի թանկանա։ Բոլոր դեպքերում` չեմ կարծում, որ հանրային ընկալման մեջ տպավորություն ստեղծվեց, թե ՌԴ վարչապետը աջակցում է ՀՀ վարչապետին, և նա է այն միակ մարդը, որի հետ Ռուսաստանը կցանկանար աշխատել։
-Կարեն Կարապետյանը ընդհանրապես պայքարո՞ւմ է վարչապետ մնալու կամ փոխվարչապետ լինելու համար։
-Բարդ է այդ միանշանակ այո կամ ոչ ասելը։ Կան բազմաթիվ տեսակետներ, որ պայքարում է ոչ տեսանելի ու խորքային դաշտում` ռուսական կապիտալի շահերը այստեղ ապահովելով` հասկանալով, որ ներսում իր հնարավորությունները մեծ չեն։ Իմանալով ՀՀԿ-ն ու իր բարքերը, այդտեղ էլ կան ռուսական շահերն ապահովող թևեր, որոնց վրա Կարեն Կարապետյանը կարող է հույս դնել: Բայց Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով ու քաղաքական անձանց վրա է խաղը դնում: Տնտեսական կապիտալը կարող է աջակցել քաղաքական գործիչներին, բայց քաղաքական անհատներին իշխանություն դառնալու դաբրո տալ չի կարող։
-Նշանակում է` Սերժ Սարգսյանը մնում է վարչապետի միակ թեկնածու՞։
-Նշանակում է, որ Պուտինը նախընտրել և նախընտրում է Սերժ Սարգսյանին, բայց Ռուսաստանում ևս երեք գերատեսչություններ կան և ամեն մեկն իր շահերն ունի ու ցանկանում է իրենց ազդեցության տակ գտնվող երկրներում սեփական մարդիկ ունենալ։ Բոլոր դեպքերում` Սերժ Սարգսյանը մտածելու լուրջ խնդիր ունի:
-Լուրջ խնդիրների մեջ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելը մտնու՞մ է։
-ԵՄ համաձայնագիրը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի հայտարարությունը նպատակ ուներ Ռուսաստանին ցույց տալ, որ Հայաստանն այլևս չստորագրելու հնարավորություն չունի։ Միանշանակ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ուզում, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվի և ամեն ինչ անելու են, որ չստորագրվի կամ ուշ ստորագրվի: Ի վերջո` ԵՄ-ն միատարր չէ, 28 պետություն կա և երկուսն էլ նյութական ու քաղաքական կապերը օգտագործելով` փորձելու են խանգարել։ Հայաստանի իշխանությունները ձեռքները ծալած չպիտի նստեն, որ պրոբլեմի առաջ չկանգնեն: Եթե նոյեմբերի 24-ին Ադրբեջանը չի ստորագրում համաձայնագիրը, Հայաստանը ստորագրում է, մեզ համար լուրջ քաղաքական առաջընթաց է: Իհարկե, 2017-ի համաձայնագիրը 2013-ի համաձայնագրի հետ չես համեմատի տնտեսական առումով, բայց շատ կարևոր է այլընտրանքի ստեղծումը և շատ վտանգավոր չստորագրելը։
-ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ասաց, որ համոզված է` հոկտեմբերի 27-ը չլիներ, տարբերությունը մեծ չէր լինի։ «Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։ Կարծում եք` անկե՞ղծ էր։
-Վստահ եմ, որ իրականում Արա Բաբլոյանը այդպես չի մտածում, բայց ի պաշտոնե և իբրև ՀՀԿ անդամ չի կարող ասել, այն ինչ մտածում է, որ տարբերություններ կլինեին ու կան: Այդ դեպքում պիտի ընդուներ, որ 1999-ից հետո իշխանության եկածները վատ են աշխատել, վատ ընտրություններ են արել ու երկիրը այս վիճակին են հասցրել: Ընդամենը մեկ նախադասությունը ԱԺ նախագահին կդարձներ լրատվական դաշտի թիրախ տևական ժամանակով ու իր համար վտանգավոր հետևանքներով։ Վստահ եմ, որ նրա մեջ խոսում է մասնագիտական զգուշությունը և քաղաքական վախը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT