Թումանյանի ոստիկանապետն աշխատանքից ազատվել է հանցագործներին փախցնելու համար

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր` հոկտեմբերի  31-ին, աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ Մոսինյանին փոխարինելու է Արտակ Գուրջանյանը, ով ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալն էր։

Թումանյանի ոստիկանապետի ազատման պատճառն ըստ լրատվամիջոցների` Ալավերդիում տեղի ունեցած ու իրար հաջորդած քրեական դեպքերն են եղել, որի մասին բազմիցս է բարձրաձայնվել մամուլում, մասնավորապես Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ վերջին կրակոցները:

Shamshyan.com-ի տեղեկություններով` Թումանյանի ոստիկանապետի ազատման պատճառն այն է, որ հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Թուֆենկյանի դեպքից հետո, հանցագործությունը կատարելուց հետո նրանք անարգել Թումանյանի տարածքից անցել են Վրաստան։

Armtimes.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուֆենկյանի կրակոցներից հետո տեղեկություններ էին ստացվել, որ հանցագործությունը կատարած անձինք պետք է ձիով` անտառի միջով անցնեին Վրաստանի Հանրապետություն, ինչի հետ կապված օրեր շարունակ Լոռու ոստիկանները գիշեր-ցերեկ հերթապահություն էին սահմանել հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով:

Ստացվում է, որ իրավապահների տեղեկությունները ճիշտ էին, ու հանցագործությունը  կատարելու մեջ մեղադրվող անձինք իսկապես անցել են Վրաստանի տարածք ինչ-որ մեկի օգնությամբ ու օժանդակությամբ:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերեցին ու ձերբակալեցին սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին եւ 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Այսօր վրաց գործընկերների հետ քննարկվում է Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը: Սեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակել էին երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին եւ Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու մասին:  Սեպտեմբերի 22-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի հետախուզումը շարունակվում էր ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով, եւ սպասված արդյունքը չուշացավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6898 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս