Հրանտ Թոխատյանը խոստանում է 1 միլիոն դոլարի ներդրում կատարել (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի ավագանու որոշմամբ, Երեւանի ավագանու նախկին անդամ Հրանտ Թոխատյանի ստեղծած «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամի տնօրինմանը,  հանձնվեց «Կանազի» մշակույթի տան շենքը:

Ավագանու քվեարկությունից առաջ Հրանտ Թոխատյանը ներկայացրեց, թե ինչ նպատակ է հետապնդում իր հիմնադրամը եւ ինչ են ստեղծելու «Կանազ»-ի տեղում:

Թոխատյանն իր հետ նախագծային մի բրոշյուր էր բերել, որտեղ նկարներով պատկերված էր իր տեսլականը թատրոնի շենքի հետ կապված, այն ելույթի վերջում փոխանցեց քաղաքապետարանին, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց աշխատակազմին այդ նախագիծը բազմացնել եւ տրամադրել ավագանու խմբակցություններին:

Հրանտ Թոխատյանն իր ելույթում նշեց, որ թատրոնը կարող է լինել շահութաբեր, դերասանները կարող են բարձր վարձատրություն ստանալ ներկայացումներ խաղալով եւ ունենալ լեփ-լեցուն դահլիճներ, որը 25 տարում չեն ունեցել: «Վերջապես գտնվեց մի շենք: Ես գիտեմ, որ այնտեղ եղել է Երեւանի ավագանու «Ելք» դաշինքը, եթե չեմ սխալվում նաեւ փոխքաղաքապետն է եղել եւ տեսել եք շենքի վիճակը: Որքան հասկացա սոցցանցերից, «Երկիր ծիրանի»-ի անդամներն էլ են եղել այդ շենքում, չգիտեմ որքանով են ներս մտել, թե չէ, բայց հրավիրում եմ բոլորիդ»,- ասաց Հրանտ Թոխատյանը եւ շարունակեց, որ ավագանու նիստին գալու իր նպատակն այն էր, որ ներկայացներ շենքի հետ կապված իրենց ծրագրերը:

«10 տարին դա ահավոր քիչ է այն ամենի համար ինչ-որ մենք այնտեղ ուզում ենք անել եւ այն ներդրման համար, որը մենք անելու ենք: Եթե որեւէ մեկը դահլիճում, որոնք որ զբաղվում են թատրոնով կամ բիզնեսով կամ ֆինանսիստ են, եթե որեւէ մեկը կկարողանա բերել մի օրինակ, որ 1 միլիոն դոլարին համարժեք ներդնելով հնարավոր է 10 տարում 1 լումա վերադարձնել, ես կասեմ այդ մարդուն՝ բրավո եւ կհրավիրեմ մեր հետ գործելու»,- հայտարարեց Հրանտ Թոխատյանը:

Վերջինիս խոսքով, պետք է ստեղծվի թատերական դպրոց, պրոֆտեխուսումնարան, թատրոն եւ մանկական թատրոն եւ դիմելով ավագանուն ասաց, եթե ժամկետը երկարացնելու հնարավորություն կա, ապա ավելի երկար ժամկետով շենքը իրեն հանձնեն:

«Այսօր շենքն ահավոր վիճակում է: Մենք միայն ասում ենք՝ պատմամշակութային: Ի՞նչ է մնացել այդ պատմամշակութային շենքից, բացի դրսի պատերը՝ ոչինչ: Դա բարբարոսային վերաբերմունք է այդ շենքին: Այո՛, ես ուզում եմ, որպեսզի մենք շենքը կարողանանք վերականգնել եւ շենքը ծառայի մշակույթին, ինչպես եղել է նախկինում: Ես ինքս 70-ականներին խաղացել եմ այդ բեմի վրա»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Արձագանքելով Թոխատյանի առաջարկին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ կախված ներդրումներից, իրենք պատրաստ են շենքի տնօրինման ժամկետը տարիներ հետո երկարաձգել:

«Կանազ» մշակույթի կենտրոնի շենքի ընդհանուր տարածքը ավելի քան 3 հազար քառակուսի մետր է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4575 դիտում

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ