Երկաթուղային օղակ մեր շուրջ. Հայաստանը տարածաշրջանային «խաղացող» չէ

Նոյեմբերի 1-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Սա նման ֆորմատով արդեն երկրորդ հանդիպումն է՝ առաջինը եղել է 2016 թվականի օգոստոսին:

Հանդիպումներում քննարկվող հիմնական թեման, իհարկե, նավթն ու գազն են, որոնք գտնվում են Կասպից ծովի տակ, եւ պետք է որոշեն, թե ոնց են բաժանելու իրար մեջ: Բայց կա նաեւ մի թեմա, որը շատ ավելի հետաքրքիր է Հայաստանի համար: Եթե ավելի ճիշտ ձեւակերպենք՝ մտահոգիչ: Ընդ որում՝ մեղմ ասած:

Խոսքը, իհարկե, այսպես կոչված՝ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի» մասին է, որը Իրանը կապում է Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով: Այդ միջանցքի հիմնական բաղկացուցիչը երկաթուղին է: Ներկայումս Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիները միացած չեն: Պակասում է մի հատված, որը ընկած է իրանական Աստարա եւ Ռեշտ քաղաքների միջեւ: Այդ հատվածը ներկայումս կառուցվում է եւ տեղական ԶԼՄ-ների պնդմամբ արդեն 90 տոկոսով պատրաստ է:

Ինչո՞վ է դա առնչվում Հայաստանի հետ: Առնչությունն ուղղակի է: Սա Հայաստանը շրջանցող հերթական տրանսպորտային ուղին է: Այդ հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ էլ պաշտոնապես գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Իրան-Ադրբեջան երկաթուղու գործարկմամբ տարածաշրջանի բոլոր երկրները կունենան միմյանց հետ երկաթուղային հաղորդակցություն այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ այդպիսի հաղորդակցություն հնարավոր էր միայն ու բացառապես Հայաստանի տարածքով:

Այսպիսով, Հայաստանի հարեւան երկրները Հայաստանի շուրջ կառուցեցին երկաթուղային օղակ, որով կարող են հաղորդակցվել ոչ միայն իրար հետ, այլեւ լինել շատ ավելի մասշտաբային փոխադրումների բաղկացուցիչ մաս:

«Կարեւոր հարցերից մեկը երեք երկրների միջեւ փոխադրումներն են եւ փոխադրումներն են Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: «Հյուսիս-հարավ» միջանցքը կմիացնի այս երկու աշխարհամասերը»,- հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Ռոհանին:

«Անցած հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը արդիականացրել է իր երկաթուղային ենթակառուցվածքները, կառուցվել է երկաթուղի մինչեւ Իրանի սահման: Եվ այս տարվա մարտին առաջին գնացքը անցել է ադրբեջանա-իրանական սահմանը»,- նույն հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը: «Ներկայումս «Հյուսիս-հարավ» միջանցքի ադրբեջանական հատվածը ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Թող այդ մասին իմանա նաեւ մամուլը...»,- ավելացրել է Ալիեւը:

«Իմ գործընկերները այդ մասին արդեն ասացին, ես չէի ուզենա կրկնել: Միայն ավելացնեմ, որ այն կարեւոր, շատ կարեւոր «Հյուսիս-հարավ» միջանցքը, որի մասին այստեղ խոսվեց, թեստային ռեժիմով արդեն աշխատել է: Անցած տարի Հնդկաստանից մատակարարումներ են կատարվել Իրանի տարածքով դեպի Ռուսաստան...: Այս երթուղին ցույց տվեց իր տնտեսական նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը»: Սա էլ ՌԴ նախագահ Պուտինի ելույթից մի հատված է, որ նա ունեցել է Թեհրանում Ադրբեջանի ու Իրանի նախագահների՝ վերը նշված հանդիպման ժամանակ:

Ինչով է մտահոգիչ մեզ համար այս երկաթուղին: Սա ամենեին էլ «աշխարհաքաղաքական» խանդի դրսեւորում չէ: «Հյուսիս-հարավ» ադրբեջանա-իրանա-ռուսական այս նախագծի իրագործումը գործնականում անիմաստ է դարձնում նույն անունը կրող հայկական պրոյեկտը, որը ներկայումս նյութականանում է Իրան- Հայաստան սահմանը Վրաստան-Հայաստան սահմանին կապող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին: Այն, իհարկե, կկապի մեր երկրի հյուսիսն ու հարավը, դրանով կտեղափոխվեն ուղեւորներ ու բեռներ բայց որպես տարանցիկ ճանապարհ, որը պետք է կապեր Իրանը Վրաստանի հետ, այնքան էլ ծանրաբեռնված չի լինելու: Հոսքերի հիմնական մասը, բնականաբար, կանցնի ադրբեջանի տարածքով, քանի որ դա կապում է ոչ միայն Իրանը Վրաստանի հետ, այլ ամբողջ Ասիան ամբողջ Եվրոպայի հետ:

Այստեղ մի ուշագրավ նրբություն էլ կա: ԵՏՄ-ն ու Իրանը մտադիր են կնքել ազատ առեւտրի համաձայնագիր: Եվ ԵՏՄ-ից Հայաստանի ստանալիք օգուտներից մեկն էլ լինելու էր այն, որ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության մի զգալի մասը անցնելու էր Հայաստանի տարածքով: Բայց հիմա կռահեք երեք փորձից, թե նման համաձայնագիր ստորագրելուց հետո ԵՏՄ-Իրան ապրանքաշրջանառության հիմնական մասը որ երկրի տարածքով է անցնելու:

Ի դեպ, Ռուսաստանի, Հայաստանի ու Իրանի նախագահների հանդիպումների որեւէ ֆորմատ գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետեւ դրա իմաստը չկա: Հայաստանը տարածաշրջանում որպես ինքնուրույն «խաղացող» ըստ էության չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9890 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս