Մոուրինյոն առայժմ վստահում է Մխիթարյանին.հայ մեկնաբանը Հենոյին ուղղված մեղադրանքների մասին

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ոչ տպավորից հանդիպումների միակ մեղավորը ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէ: Նման կարծիքի է Armfootbal.com կայքի գլխավոր խմբագիր, ֆուտբոլային մեկնաբան Ռաֆայել Խալաթյանը: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստի խաղը քննադատում են այնպիսի լեգենդար նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջեյմի Քարագերը, Փոլ Սկոուլզը, Գարի Նեւիլը, որոնք հանդես են գալիս որպես վերլուծաբաններ: Երկրպագուներն էլ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից պահանջում են պահեստայինների նստարանին թողնել Մխիթարյանին: Մեղադրանքների հերթական ալիքը բարձրացավ երեկ՝ նոյեմբերի 5-ին, «Չելսիից» կրած 0:1 հաշվով պարտությունից հետո: Armtimes.com-ի հետ զրույցում Ռաֆայել Խալաթյանն իր կարծիքը հայտնեց ՄՅՈւ-ի վատ խաղի պատճառների մասին:  

«Ընդհանուր առմամբ, թիմն իր լավագույն խաղը չի ցուցադրում, հատկապես ուժեղ մրցակիցների դեմ խաղերում: Հարձակումների ժամանակ ավելի շատ շեշտը դրվում է եզրերի վրա, կենտրոնով քիչ են խաղում, բացի այդ, հենակետային գոտում չկա ֆուտբոլիստ, որը կարողանում է լավ գնդակ պահել ու առաջ տանել, ինչպես Պոլ Պոգբան էր անում: Արդյունքում, Մխիթարյանն առջեւի գծում զրկված է գնդակից ու չի կարողանում լավագույն խաղը ցույց տալ: Հնարավոր է՝ վերջին անհաջող ելույթներից հետո Մխիթարյանի մոտ նաեւ հոգեբանական անկում կա, որից ֆուտբոլիստը դուրս կգա 1-2 հաջող խաղերից հետո»,- ասաց նա:

«Յունայթեդի» խաղի որակի մասին խոսելիս բրիտանական մամուլը եւս անդրադառնում է Պոլ Պոգբայի բացակայությանը: Վերջինս վնասվածք ունի: Նշվում է, որ նրա բացակայությունն ազդել է ինչպես ողջ թիմի, այնպես էլ առանձին ֆուտբոլիստների եւ, մասնավորապես Մխիթարյանի գործողությունների վրա: Ռաֆայել Խալաթյանը վստահ չէ, որ ֆրանսիացու վերադարձը կօգնի Մխիթարյանին:

«Նայած՝ ինչ վիճակում կվերադառնա, որքան ժամանակում մարզավիճակ կհավաքի ու որքան մեծ կլինի Մոուրինյոյի ցանկությունը վերադառնալու նախկին խաղաոճին, երբ Պոգբան կազմում էր»,- ասաց նա:

Ամեն անգամ, երբ Մխիթարյանի որեւէ դժգույն հանդիպումից հետո նրա հասցեին քննադատություն է հնչում, հայ երկրպագուների մոտ մտավախություն է առաջանում «մանկունյանցիների» կազմում նրա հետագա կարիերայի վերաբերյալ: Անցած մրցաշրջանում հայ ֆուտբոլիստի անհաջող խաղերից հետո խոսվում էր այն մասին, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ նա կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Այս անգամ կան խոսակցություններ, որ Մոուրինյոն կարող է ձեռք բերել իր սիրելի ֆուտբոլիստներից մեկին՝ «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որին նա մարզել է «Ռեալ Մադրիդում»: Սա, շատերի կարծիքով «կնշանակի Մխիթարյանի կարիերայի ավարտը «կարմիր սատանաների» կազմում:

«Նման խոսակցությունները հատուկ են մրցաշրջանի այս հատվածին, որովհետեւ տրանսֆերային շշուկներ ամբողջ ընթացքում լինում են, ու երբ ինչ-որ ֆուտբոլիստ որոշակի ժամանակահատվածում լավ խաղ չի ցուցադրում, նրան սկսում են անընդհատ տեղափոխել ուրիշ թիմը, կամ նրա փոխարեն ուրիշին բերել: Դա ավելի հստակ կերեւա մրցաշրջանի ավարտին մոտ: Ներկա պահին զգացվում է, որ առայժմ մարզիչը վստահում է նրան, ու դա երեւում է նրանից, որ նույնիսկ վատ խաղերից հետո Մխիթարյանը մեկնարկային կազմում է լինում կարեւոր խաղերում: Այնպես որ մտավախության առիթ չեմ տեսնում, եթե իհարկե նման խաղը չշարունակվի երկար ժամանակ»,- ասաց Ռաֆայել Խալաթյանը:

Երեկվա խաղում Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 62-րդ րոպեին: Նրան փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Անտոնի Մարսիալը: «Չելսիից» կրած պարտությունից հետո «Յունայթեդը» մնաց 23 միավորով: 2-րդ տեղում է եւ արդեն 8 միավորով է զիջում միանձնյա առաջատար «Մանչեստեր Սիթիին», որը երեկ «Արսենալին» 3:1 հաշվով հաղթելուց հետո միավորների քանակը հասցրեց 31-ի: «Թոթենհեմը» ՄՅՈւ-ի պես ունի 23 միավոր, սակայն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 3-րդն է: «Չելսին» 22 միավորով 4-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո: 12-րդ տուրի շրջանակներում մրցակիցը կլինի «Նյուքասլը»: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5180 դիտում

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը