Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը Հնդկաստանում էր: Աշխատանքային այցով: Եթե նայենք քարտեզին եւ ուսումնասիրենք երկրների բնակչությունը, տպավորություն կստանանք, որ Սերժ Սարգսյանի այս այցը շատ կարեւոր է:
Հնդկաստանը բնակչությամբ աշխարհի երկրորդ երկիրն է՝ 1.3 մլրդ բնակչությամբ: Համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Հնդկաստանը 7-րդն է: Սրան էլ ավելացնենք, որ այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը, ապա կարելի է պնդել, որ Հայաստանի համար «հնդկական ուղղությունը», այսպես ասենք, աշխարհքաղաքական նոր ուղղություն է:
Դատելով Սերժ Սարգսյանի՝ հնդկաստանում ունեցած ելույթներից, այդ տպավորությունը կարող է ավելի խորանալ: Այցը նկարագրող հաղորդագրությունների համաձայն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ասել է թե «Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար», նաեւ «հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա, որը եւս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին եւս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա»:
«Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ` ոսկեգործությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, կինոարտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը եւ մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին»,- ասված է հաղորդագրություններում:
Իրականում սակայն նման ելույթները բոլորովին չեն արտացոլում հայ- հնդկական տնտեսական հարաբերությունները: Հնդկաստանը ոչ մի կերպ չի տեղավորվում տնտեսական հզոր գործընկերոջ շրջանակների մեջ: Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան: Բնակչությամբ մեզ 430 անգամ գերազանցող այդ երկիրը մեր համար շուկա չէ: Տարեկան Հայաստանից Հնդկաստան է արտահանվում ընդամենը 1-2 միլիոն դոլարի ապրանք, որը գրեթե ամբողջությամբ գունավոր մետաղների թափոն ու ջարդոն է: Աշխարհի 7-րդ տնտեսությունն ունեցող այդ երկիրը անցած 25 տարիներին ՀՀ տնտեսության մեջ ներդրել է ընդամենը 100 հազար դոլար:
1.3 միլիարդ բնակչությամբ Հնդկաստանի համար 180 միլիոն բնակչություն ունեցող ԵՏՄ-ն «հսկայական շուկա» չէ, ու Հնդկաստանը այդ շուկա մուտք գործելու համար Հայաստանի հույսին չի մնացել: Հայաստանը նույնիսկ նորմալ ճանապարհ չունի դեպի ԵՏՄ այլ երկրներ: Ներդրումների առումով էլ Հնդկաստանը մեզ համար, մեղմ ասած, հեռանկարային չէ: Պատկերավոր ասած, այդ երկիրը ներդրումային կապիտալ գեներացնող տնտեսություն չունի: Հնդկաստանը աղքատ երկիր է: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով Հնդկաստանը մոտ երկու անգամ աղքատ է Հայաստանից:
Մի խոսքով, զուտ տնտեսական տեսանկյունից հայ եւ հնդիկ պաշտոնյաների փոխադարձ այցերի ու նմանատիպ ելույթների իմաստը, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT