Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձեւավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունական, ինչն իր հերթին կնպաստի Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը: 

«Վստահ եմ, գիտեք, պարոն դեսպան, որ հաջորդ տարին Երեւանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը, եւ այդ համատեքստում տարին լինելու է բավականին հագեցած: Բացի այդ, հաջորդ տարի Երեւանում նախատեսվում է անցկացնել նաեւ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչը եւս կարեւորված է մեր կողմից: Հաջորդ տարի, անշուշտ, մենք աննախադեպ թվով պատվիրակություններ կհյուրընկալենք Երեւանում, այդ թվում նաեւ ֆրանսիական մեր քույր եւ գործընկեր քաղաքներից, ու ես վստահ եմ, որ սա եւս մեկ հրաշալի հնարավորություն կլինի, որպեսզի էլ ավելի ամրապնդենք ու խորացնենք երկուստեք կապերը: Վստահ եմ, գիտեք, որ Երեւանում ունենք ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների լավ օրինակներ եւ, հաշվի առնելով, որ մեզ մոտ այսօր առկա է ներդրումային բավականին լայն եւ բարենպաստ դաշտ, ակնկալում եմ, որ Ձեր լիազարությունների շրջանակում կանեք հնարավորը՝ ֆրանսիական նոր ընկերություններ Երեւան ներգրավելու ուղղությամբ: Համոզված եղեք, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց եւ պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 


Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ ֆրանսիական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար` ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին եւ ծրագրերին աջակցելու եւ օժանդակելու համար:
«Պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամությունն ու հետեւողականությունն իսկապես անչափ կարեւոր են մեզ համար, եւ վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու երկրների քաղաքների միջեւ արդեն իսկ հաստատված բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Ինչ վերաբերում է Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը, ապա համոզված եղեք, որ մեզ համար եւս դա կարեւոր իրադարձություն է: Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ, ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, գագաթաժողովի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցում եւս Դուք ունեք վստահելի գործընկեր, ու Ձեզ հետ միասին մենք կանենք առավելագույնը, որ գագաթաժողովն անցնի պատշաճ մակարդակով», - նշել է դեսպանը:

 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկուստեք կապերի խորացման նպատակով տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցություն ձեւավորելու եւ զարգացնելու հետ կապված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3298 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին