Երևան
12 °C
Նկարում՝ Վիգեն Սարգսյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը
«Ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաեւ բախում, սակայն միեւնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ»,- երեկ Տավուշի մարզում ՀՀ տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ այսպես է պատասխանել Վիգեն Սարգսյանը հարցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ԵՊՀ ուսանողների այս օրերի բողոքի ակցիան:
Վիգեն Սարգսյանի այս պատասխանը ենթադրում է հետեւյալը, որքան էլ որ ակցիաները շարունակվեն, քանի օր էլ տեւեն, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, որովհետեւ մեծամասնությունն է կայացնում որոշում, իսկ մեծամասնությունն, ըստ Սարգսյանի, կողմ է տարկետման իրավունքի սահմանափակումներին, այնպես, ինչպես նշված է նոր օրենքի նախագծում:
Վիգեն Սարգսյանը մեծամասնություն ասելով՝ նկատի ունի ե՛ւ խորհրդարանում ՀՀԿ-ական մեծամասնությանը, որը կողմ կքվեարկի օրենքի նախագծին, ե՛ւ ուսանողության մեծամասնությանը, որն առայժմ չի միանում ոտքի ելած ընկերներին:
Չի կարելի ասել, իհարկե, որ դասադուլ հայտարարած եւ մայրաքաղաքում երթեր անցկացնող ուսանողների թիվը փոքր է, բայց չենք էլ կարող ասել, որ ուսանողության մեծ մասը ընդդիմանում է տարկետման իրավունքի սահմանափակումներին:
Սա այն դեպքն է, որ նույնիսկ չենք կարող վստահ ասել՝ ակցիաներին չմիացող ուսանողներն ինչ են մտածում այս մասին, կո՞ղմ են, թե՞ դեմ: Ավելի հավանական է, որ մեծամասնությունը հոգու խորքում դեմ է, բայց չի կարող դա արտահայտել, որովհետեւ սերտորեն կապված է ՀՀԿ-ի հետ: Այնպես, ինչպես խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորների մեծամասնությունը հոգու խորքում դեմ է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին, բայց չի կարող դա բարձրաձայն հայտնել:
Ի դեպ, բարձրաձայն հայտնելու մասին: Պարզվում է, ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմն էլ լուրջ խնդիրներ ունի խնդրահարույց թեմայի վերաբերյալ կարծիք արտահայտելու, կամ առհասարակ կարծիք արտահայտելու հետ կապված:
ԵՊՀ դասախոս Յուլյա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրեց. «Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին եւ տարկետմանը վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է: Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որեւէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաեւ, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում»:
ԵՊՀ-ում հարյուրավոր դասախոսներ կան, որոնցից երեկվա դրությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշված անձինք են արտահայտվել հարցի կապակցությամբ. սույն գրառման հեղինակը, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը, որ ակցիայի ժամանակ միացել էր ուսանողներին եւ կարծիք ասել, թե թող ոստիկաններին բանակ տանեն, ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Չուբարյանը, որը ՀԺ-ի հետ զրույցում պատմել էր, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորող ուսանողները գնացել էին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու, բայց Ազգալդյանը նրանց բոլորին հետ էր ուղարկել, եւ Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը: Գուցե մեկ- երկու հոգի էլ կգտնվեն, բայց մեծամասնությունը, ինչպես ճիշտ նկատել է Վիգեն Սարգսյանը, ոչ մի դեմ կարծիք չեն արտահայտում:
Սա ժողովրդավարության կանոններով կարծիքների փոխանակում չէ, որտեղ մեծամասնությունը աջակցում է տարկետման իրավունքի սահմանափակման առաջարկությանը, այլ խիստ ոչ ժողորդավարական, հետադիմական կանոններով, դասախոսներին արձակված ամոթալի հրահանգի արդյունք: Դասախոսներին հրահանգվել է կարծիք չարտահայտել, եւ մեծամասնությունը ենթարկվում է այդ հրահանգին: Ավելի մեծ թվով ուսանողների չմիանալն էլ բողոքի ակցիաներին ոչ թե բանակ գնալու անհագուրդ ցանկությունից է, այլ ինչպես նշված է վերը մեջբերված գրառման մեջ, ձերբակալվելու, հետապնդվելու, բուհից հեռացվելու վախից:
«Ուսանողներն ազատ կարող են իրենց կամարտահայտությունը դրսեւորել, բայց ողջամտության սահմաններում, եթե փորձեն տապալել դասապրոցեսը ԵՊՀ-ում, նոր մենք կդիմենք կտրուկ քայլերի»,-երեկ Tert. am-ի հարցազրույցում խոսելով դասադուլի եւ այլ ակցիաների մասին ասել է Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: «Կամարտահայտություն ողջամտության սահմաններում». սա, ինչ խոսք, ժողովրդավարական երկրում խոսքի եւ կարծիքի ազատության նոր ուղղություն է:
Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բողոքող ուսանողների թիվը գնալով կմեծանա՞, թե՞ կմարի: Կամ մեծանալու դեպքում այնքան կմեծանա՞, որ տարկետման իրավունքի սահմանափակումները չընդունողները մեծամասնություն կազմեն դրա կողմնակիցների հանդեպ, եւ դա հանգեցի օրենքի այդ դրույթի չեղարկման:
Բայց բոլոր նախադրյալները կան մտավախություն ունենալու, որ կկրկնվի Փակ շուկայի ակցիաների պատմությունը, երբ Մաշտոցի պողոտայի տարբեր մայթերին միտինգ էին անում Փակ շուկան Երեւան սիթի դարձնելու դեմ բողոքողներն ու Սամվել Ալեքսանյանի «հետեւորդները»:
«Երեկ ուսանողների մի մեծ թիվ էլ պնդում էր, որ սա ջուր է լցնելու մեր թշնամու ջրաղացին, եւ այսօր պետք է հակառակը փորձենք՝ բանակին օժանդակելով՝ բանակի կայացմանը, հզորացման գործում մեր ավանդն ունենալ»,-նույն հարցազրույցում ասել է Ալիկ Ղարիբյանը:
Մնացածն արդեն տեխնիկայի հարց է, բայց ամեն դեպքում հույս ունենանք, որ այս անգամ մեզ կազատեն Փակ շուկայի կինոյից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT