15:09 - ԱԺ-ում ավարտվեց ուսանողների հետ հանդիպումը, որի ժամանակ որոշում է կայացվել դադարեցնել դասադուլը: Հանդիպումից հետո Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց առաջարկությունն ընդունվել է, և կլոր սեղանի ձեւաչափով քննարկումներ են լինելու: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդունել են ուսանողների առաջարկը և զինվորական ծառայության օրենքի շուրջ քննարկումներ կծավալեն: Քննարկումները կլինեն նոյեմբերի 22-ին:

ԱԺ-ում հանդիպումից հետո Դավիթն ու իր ընկերները տեղեկացրեցին, որ դասադուլը դադարեցնում են մինչեւ քննարկումների ավարտը, եւ եթե դրանց արդյունքը բավարար չլինի, կվերանայեն իրենց որոշումը: Փոխանցեցին նաեւ, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոստացել է, որ այս ընթացքում պայքարի ելած ուսանողների հանդեպ հետապնդումներ չեն լինելու բուհական ղեկավարության կողմից:

14:24 - Այս պահին Աժ-ում՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում ընթանում է ուսանողների հետ փակ խորհրդակցությունը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւս միացավ ուսանողների հետ փակ հանդիպմանը:

13:51 - ԱԺ Աշխատակազմից մոտեցան ուսանողներին եւ առաջարկեցին 4-5 հոգով մտնել խորհրդարանի շենք եւ քննարկել, թե ինչ ձեւաչափով շարունակեն քննարկումները օրենքի ընդունումից հետո: Դավիթ Պետրոսյանը ընկերներին հայտնեց, որ իրենք առաջարկելու են կլոր սեղան հրավիրել եւ երեկ երեկոյան հայտարարության տակ ստորագրած գիտնականների մասնակցությամբ հարցը քննարկել:

Ըստ մեր տեղեկությունների, ուսանողներին պատրաստվում է ընդունել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

13:10 - Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել Երևանի ոստիկանապետը եւ խնդրել է, որ բախումեր չհրահրեն: Ոստիկանապետը նաեւ փոխանցել է, որ Ազգային ժողովի պատգամավորներ են մոտենալու իրենց, ովքեր ունեն առաջարկներ: Նա ասաց, որ որոշել են սպասել եւ տեսնել, թե ինչ առաջարկներ են արվելու: Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ պատգամավորների հետ հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները: Հարցին, թե օրենքը ընդունվել է արդեն, ի՞նչ հույս ունեն իրենց պահանջները կյանքի կոչելու առումով, Դավիթը պատասխանեց. «Այն, որ այսքան մարդ այժմ այստեղ հավաքված է օրենքի ընդունումից հետո, արդեն շատ մեծ հույս է»:

12:57 - Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության գործողությունները ուժ կիրառելու հարցում համաչափ են եղել: Դիտարկմանը, որ կան վնասվածք ստացած ուսանողներ, Վալերի Օսիպյանն ասաց, որ կարող են դիմել իրենց եւ ըստ վերադասության սկզբունքի դեպքին ընթացք կտրվի:

Նախաձեռնող խումբն այժմ որոշում է կայացնում հացադուլի դադարեցման եւ պայքարը շարունակելու ուղիների հարցում:

12:31 - Հացադուլավորները միացան Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող իրենց ընկերներին, ովքեր ծափահարություններով ընդունեցին նրանց: Դավիթ Պետրոսյանը, որ բավականին հյուծված եւ հոգնած տեսք ունի, ուղիղ եթերում ասաց, որ իրենց շարժման շրջանակները մեծանում են, նկատի ունենալով 130 գիտաշխատողների հայտարարությունը: Այժմ նրանք կքննարկեն, թե ինչպես պետք է շարունակեն շարժումը: Նաեւ հայտարարվեց, որ կքննարկվի եւ որոշում կկայացվի հացադուլից դուրս գալ-չգալու հարցում:

Ուսանողներին միացել են նաև քաղաքացիական ակտիվիստներ: Բաղրամյան պողոտայում է Շահեն Հարությունյանը, Արամ Մանուկյանը և այլք:

12:11 - Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ Ֆեյսբուքում գրառում արեց, որով հայտնեց, որ իրենք գնում են Բաղրամյան պողոտա, սակայն հացադուլը չեն դադարեցնի: 

11:55 - «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոչ են անում իրենց՝ հացադուլ հայտարարած ընկերներին դադարեցնել հացադուլը: Նա չշտապեց ոստիկանների գործողությանը գնահատական տալու հարցում: Հարցին, թե համաչա՞փ էր ոստիկանների գործողությունը, երբ փորձում էին ուժ կիրառելով ազատել Բաղրամյան պողոտան, ասաց, որ չի կարծում, այժմ տաք է եւ չի ցանկանում գնահատականներ տալ: Այս պահին Բաղրամյան պողոտայի երթեւեկելի գոտու մի մասը դեռ փակ է, ուսանողներից եւ ոստիկաններից մի քանիսը շարունակում են մնալ երթեւեկելի գոտում: 

Վահան Կոստանյանը վայրկյաններ անց հայտարարեց, որ հացադուլավորները խոստացել են դադարեցնել հացադուլը եւ միանալ փողոցում կանգնած իրենց ընկերներին, որից հետո իրենք միասին քննարկելով կորոշեն հետագա քայլերը:

Ակցիային մասնակցող տղաներից մեկը դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Նա հայտարարեց, որ վնասվածքներն ստացել է բախման ժամանակ:

11:48 - Ուսանողները սեփական նախաձեռնությամբ հեռացան փողոցի երթեւեկելի մասից: Իրավիճակը համեմատաբար հանդարտվեց: 

11:31 - Բաղրամյան պողոտայում քաշքշուկ սկսվեց, ոստիկանները փորձում են ուժ կիրառել եւ ուսանողներին հեռացնել երթեւեկելի գոտուց, ուսանողները կոչ են անում նստել եւ նստած վիճակում փակ պահել պողոտան: 

11:21 - Նախաձեռնող խմբի անդամները մի քանի րոպե խորհրդակցելուց հետո ուսանողներին կոչ արեցին վերադառնալ Աժ-ի գլխավոր մուտքի մոտ և այնտեղ շարունակել ակցիան: Այդ որոշման վերաբերյալ որևէ բացատրություն չհնչեց: Դեմիրճյան փողոցից մուտք գործելով Բաղրամյան պողոտա՝ ուսանողները փակեցին երթևեկության մի գոտին:  

Իրավիճակը լարվել է, մեծ թվով ոստիկաններ են ժամանել, փորձում են ուսանողներին հեռացնել փողոցի երթեւեկելի մասից: Տեղում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս ուսանողներին  5 րոպե ժամանակ տվեց փողոցն ազատելու համար: 

10:47 - «Հանուն կրթության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլավոր ուսանողների հետ այս պահին փակել են Աժ-ի Դեմիրճյան փողոցին հարող մուտքը: Այդ մուտքը նախատեսված է Աժ-ի վարչական տարածք մեքենաներ մտնելու համար: Ոստիկանները ուսանողներից պահանջեցին բացել մուտքը, սակայն ուսանողները հրաժարվեցին: Աժ-ի դարպասներին մոտեցավ «010 HH 01» պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան, սակայն ուսանողները մեծ խմբով փակեցին մուտքը: Մեքենան ստիպված ետ գնաց և չկարողացավ դուրս գալ ԱԺ-ի տարածքից:Դեմիրճյան փողոցից մուտք գործելով Բաղրամյան՝ ուսանողները երթևեկության մի գոտին փակեցին:

Քիչ անց ոսանողները փակեցին Դեմիրճյան փողոցն ու լուռ ակցիա են անում: Նրանք հետագա անելիքների վերաբերյալ չեն խոսում:

10:15 - Այսօր առավոտյան դասադուլ իրականացնող ուսանողները հավաքվելով ԵՊՀ-ի մոտ երթով շարժվեցին Աժ: Նախատեսված ժամից ուշ նրանք հավաքվեցին Աժ-ի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ և վանկարկում են «Տարկետում լինելու Ա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8136 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում