Հայրիկիցս ինչ խնդրում էի, գնում էր ինձ համար.Մխիթարյանի մասին ֆիլմը հասանելի է համացանցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին «Մանչեստեր Յունայթեդի» պատրաստած «Միկին. հայ հերոսը» վերնագրով վավերագրական ֆիլմը հասանելի է համացանցում: Ֆիլմում Մխիթարյանի մասին խոսում են նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը, քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, «Փյունիկում» նրա նախկին մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ընկերները, Հայաստանում նրա երկրպագուները: Ժոզե Մոուրինյոն ընդգծում է, որ ՄՅՈՒ-ում է հայտնվել Բունդեսլիգայի լավագույն խաղացողը:

«Ի դեմս Միկիի մենք բերեցինք Բունդեսլիգայի լավագույն խաղացողին, որին լավագույն ֆուտբոլիստ էին ճանաչել ոչ թե երկրպագուները, լրագրողները, այլ կոլեգաները՝ ֆուտբոլիստները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրեն տպավորում է Մխիթարյանի գոլերի, գոլային փոխանցումների քանակը, կրեատիվությունն ու թիմային խաղը:

Մխիթարյանի համար թիմին ադապտացվելը հեշտ չէր: Սկզբում նա քիչ խաղաժամանակ էր ստանում: Հետո էլ վնասվածք ստացավ, ինչը նույնպես խանգարեց նոր թիմում իրեն դրսեւորելուն: Երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին՝ երբ է Մոուրինյոն հնարավորություն տալու նրան, իսկ մարզիչը բացատրում էր, որ ժամանակ է պետք: Ֆիլմում մեջբերված է ասուլիսներից մեկի ժամանակ մասնագետի մեկնաբանությունը Մխիթարյանին չխաղացնելու վերաբերյալ:

«Նրան ժամանակ էր պետք ադապտացվելու համար, եւ այդ ժամանակահատվածում նա իրեն դրսեւորեց որպես իսկական պրոֆեսիոնալ, որովհետեւ մեկ այլ ֆուտբոլիստ նրա փոխարեն արդարացումներ կփնտրեր, կմեղադրեր մարզչին, խաղադաշտը, եղանակային պայմանները, բայց նա հանգիստ էր, բերանը փակ մարզվում էր, սպասում էր իր հնարավորությանը»,- ասում է նա:

Մխիթարյանի համար դժվարություններն անսպասելի չեն եղել: Նա գիտակցել է, որ դժվարություններ լինելու են: Լիովին պատրաստ է եղել դիմակայելու դրանց, որպեսզի հետո չզղջա, որ ինչ-որ հնարավորություն է բաց թողել:

«Գիտեի, որ հեշտ չի լինելու՝ նոր թիմ, նոր խաղաոճ, նոր կենսակերպ, նոր մարզիչ, նոր խաղընկերներ, բայց ես չէի կարող բաց թողնել այս մարտահրավերը, քանի որ չեմ ցանկանում հետագայում զղջալ չարած բաների համար»,- ասում է նա՝ խոստովանելով, որ անգլիական գրանդ տեղափոխվելուց հետո մոտ 2 ամիս կարծես երազի մեջ լիներ եւ չէր կարողանում հավատալ, որ իրականություն է:

Մխիթարյանի կյանքում ու կարիերայում մեծ է նրա հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դերը: Վերջինս կյանքից հեռացել է քաղցկեղի պատճառով 33 տարեկան հասակում: Ֆուտբոլիստը պատմում է, որ մանկության լավագույն հիշողությունները կապված են հոր հետ:

«Երբ հայրս մահացավ, ես սկսեցի երազել ֆուտբոլիստ դառնալու մասին: Կարծում եմ՝ նա էր իմ շարժիչ ուժը: Ինձ համար շատ ոգեւորիչ էր տեսնել նրան մարզվելիս, խաղալիս: Ես շատ լավ հիշողություններ ունեմ նրա մասին: Երբեմն մենք մարզադաշտում նայում էինք նրա խաղերը, երբ Ֆրանսիայում էինք: Լավ հիշում եմ՝ ինչ խնդրում էի նրանից, գնում էր ինձ համար, երբեք ո՛չ չէր ասում: Նա հոգ էր տանում ինձ, քրոջս, մորս մասին: Դա չեմ ասում, որովհետեւ իմ հայրն է, նույնը շատ եմ լսել նրա ընկերներից, մեր ընտանիքի մյուս անդամներից: Նա հրաշալի ֆուտբոլիստ էր, եւ նաեւ հրաշալի մարդ»,- ասում է նա:

Ընտանիքում Մխիթարյանը փորձում է փոխարինել հորը թե որպես ֆուտբոլիստ, որը պետք է լրացնի նրա անավարտ թողած կարիերան, եւ թե որպես տղամարդ: Ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, նշում է, որ նա միշտ փորձում է պաշտպանել իրեն ու իրենց մորը: Հենրիխը օրինակ է նրա համար:

«Ինձ համար նա օրինակ է, եւ եթե մի օր ամուսնանամ, կուզենամ նրա նման տղամարդու հետ ամուսնանալ»,- ասում է նա:

Քույրը նաեւ ընդգծում է, որ շատ հպարտ է եղբոր հաջողություններով: Նա աշխարհին ներկայացնում է Հայաստանը եւ հետխորհրդային երկրները, եւ դա անում է բարձր մակարդակով:

«Նա Հայաստանի ամենահայտնի մարդն է, որը ներկայացնում է երկիրն աշխարհում: Կարող եմ նաեւ վելացնել, որ ԱՊՀ երկրներում որպես ֆուտբոլիստն է միակն է, ով արեւմուտքում ներկայացնում է Արեւելյան Եվրոպան, ռուսախոս երկրները»,- ասում է նա:

Ամուսնու մահից հետո Մխիթարյանի մոր համար երջանկությունը երեխաներն են: Նրա համար շատ կարեւոր է, որ իր ընտանիքը միասնական է:

«Ամենակարեւորն այն է, որ մենք շատ կապված ենք իրար հետ: Տարբեր երկրներում ենք ապրում, բայց ամեն օր խոսում ենք»,- ասում է նա:

Մխիթարյանի մասին ֆիլմը նկարահանելու համար ստեղծագործական անձնակազմը Հայաստան էր ժամանել այս տարի ամռանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4463 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին