Արցախյան շարժման ազատամարտիկ բուժքրոջը զրկել են 30 հազար դրամ թոշակից. լուսանկարներ

Լոռի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով պարգևատրված, սահմանին հարյուրավոր կյանքեր փրկած կնոջ՝ հաշմանդամության կարգ տրամադրելու դիմումը:

Աղավնի Փանոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մասնակցել է 1992-1994թթ պատերազմին, եղել առաջնագծում որպես բուժքույր, այնուհետ զինադադարից հետո մասնակցել է սահմանների պաշտպանությանը մինչև 1996թ-ը: Կինը ունի նաև անցած մարտական ուղին փաստող փաստաթղթեր. «Պատերազմը իր խորը հետքը թողեց վրաս, ողնաշարի խնդիր ունեմ, գլխի հետ կապված խնդիրներ ունեմ, կանտուզիա տարած մարդ եմ, դեպրեսիա  ունեմ…դիակների վրայով եմ ես ման եկել, որ մեջներից սաղ մարդ գտնեմ ու օգնեմ, մինչև էսօր երազներումս էդ տեսարաններն են…»,-արցունքն աչքերին պատմեց նա, հավելելով. «Առողջականս գնալով վատանում էր, բայց ինչ-ինչ պատճառներով չէի դիմում հաշմանդամության կարգ ստանալու համար, 2000թ.-ին վիճակս կտրուկ վատացավ, Երկրապահը Վանաձորի զինկոմի հետ ուղարկեցին  հոսպիտալ բուժզննում ու բուժում անցնելու, էդեղ էլ ասին վիճակդ էնպիսին է, որ քեզ դեղորայքի ու ապրելու գումար է պետք, գնա թոշակավորվի…դրանից հետո հարազատներս իրար հետևից մահացան…ժամանակ չեղավ զբաղվելու թոշակիս հարցերով…5-6 տարի առաջ պոլիկլինիկայի բժշկուհին ստուգեց ու ասաց, որ դիմեմ կարգ ստանալու համար, որ գոնե դեղերի փող ունենամ…հիվանդանոցում պարկեցի, հետազոտվեցի ու հաշմանդամության 3-րդ կարգ ստացա, ես 2-րդ չէի էլ ուզում, որ ոչ ավել փող տային, ոչ էլ ավելի ծանր հիվանդների փողը ինձ տային»:

10 օր առաջ հերթական բժշկասոցիալական  փորձաքննության ժամանակ նյարդաբանը կնոջը ներկայացնում է ԲՍՓ-ի պետին, ով էլ, ըստ կնոջ պատմելու, արհամարական տոնով հայտնում է, որ կնոջ հաշմանդամութուն ճանաչելը մերժվել է.«Բժշկուհին ճնշումս չափեց ու ուղարկեց պետի մոտ, նա էլ ասեց, որ իմ դիմումը մերժվում է …սա իմ վերջին ամիսն էր հաշմանդամության թոշակ ստանալու, դրանից հետո ես անցնելու էի ծերության թոշակի…»,-պատմում է տասնյակ մեդալների ու շքանշանների արժանացած ազատամարտիկ բուժքույրը, հավելելով, որ այսօր արդեն դեղերն առնելու գումար չունի, ինչ մնաց թե ապրելու:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռի 1 ԲՍՓ-ի նյարդաբան-փորձագետ Ժաննա Գասպարյանը հայտնեց, որ կնոջ դիմումը մերժվել է ներկայացրած փաստաթղթերի եւ նյարդաբանական ստատուսից ելնելով: Այն հարցին, թե ստացվում, որ կնոջ վիճակը նախորդ տարվա համեմատ լավացե՞լ է, փորձագետն ասաց.«Ուրեմն կար փոփոխություն, որ եզրակացությունը էդպես ենք տվել…հստակ չեմ կարող ասել, քանի որ նախորդ տարի ես չեմ եղել…ես չեմ ասում առողջ ա, ես ասում եմ չեմ կարող իրեն ճանաչել հաշմանդամ»:

Լոռի1 ԲՍՓ-ի պետ Մարզպետ Մինասյանը նշեց, որ օրենքում չափորոշիչներ են փոխվել, ինչն էլ նման դժգոհությունների առիթ է հանդիսացել:

Հ.Գ. Արցախյան շարժման մասնակից կնոջ խնդրանքը պատկան մարմիններից մեկն է՝ վերանայել կայացրած որոշումն ու չզրկել ապրելու վերջին միջոցից: Հուսանք՝ նախարությունը կարձագանքի հրապարակմանն ու կուսումնասիրի ներկայացված խնդիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5369 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս